Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մեր ուսանողները՝ գրականությանը նվիրված միջբուհական գիտաժողովում

Ս.թ. նոյեմբերի 28-ին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպել էր գրականությանը նվիրված  միջբուհական ուսանողական գիտաժողով: Այն նախագահում էր բանասիրական գիտությունների թեկնածու Հայկ Համբարձումյանը:

Կարդալ ավելին

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը «Համակարգչային տեխնիկա» ձեռք բերելու համար «ԵՊՀ ԻՄ-ԱՊՁԲ 02/04» ծածկագրով կազմակերպում է գնանշման հարցում

   

     «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության Իջևանի մասնաճյուղը «Համակարգչային տեխնիկա» ձեռք բերելու համար «ԵՊՀ ԻՄ-ԱՊՁԲ 02/04» ծածկագրով կազմակերպում է գնանշման հարցում:

     Գնանշման հարցման հրավեր ստանալու համար անհրաժեշտ է 880 դրամ փոխանցել «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ  Իջևանի մասնաճյուղի «Արդշինինվեստբանկ»` Իջևանի մասնաճյուղում ունեցած 247610017094 հաշվի համարին:

    Սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 7 աշխատանքային օրերի ընթացքում գնանշման հարցման հայտերը պետք է ներկայացնել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ հետևյալ հասցեով` Տավուշի մարզ, ք. Իջևան, Ուսանողական-3 և դիմել գնումների գործակալ Ս.Սարգսյանին, հեռ.` 094-77-94-07:


28.11.2012 թ.

Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողով

2012թ. նոյեմբերի 30-ին` ժամը 13:00-ին, ԵՊՀ ԻՄ կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի կունենա Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողով:


ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԾՐԱԳԻՐԸ

ԲԱՑՄԱՆ ԽՈՍՔ`

                ԵՊՀ ԻՄ տնօրեն, պ.գ.թ., դոցենտ ՍԱՄՎԵԼ ԱՌԱՔԵԼՅԱՆ


ԶԵԿՈՒՑՈՒՄՆԵՐ

  1. Աշուղական երգարվեստը և Սայաթ-Նովան, զեկ.` բ.գ.թ., դոցենտ ՎԱՉԱԳԱՆ ԱՎԱԳՅԱՆ
  2. Թիֆլիսի բարբառի և փոխառությունների գործածությունը Սայաթ-Նովայի հայերեն խաղերում, զեկ.`  բ.գ.թ., ասիստենտ ԼՈՒՍԻՆԵ ԹՈՒՄԱՆՅԱՆ
  3. Կնոջ արտաքինի պատկերումը Սայաթ-Նովայի քնարերգության մեջ, զեկ.` ՎԱՀԱՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
  4. Սայաթ-Նովայի ստեղծագործությունը 20-րդ դարասկզբի արևելահայ քննադատության գնահատմամբ, զեկ.` ԱՐՄԻՆԵ ԱԴԱՄՅԱՆ


ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՄԱՍ


“ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ” ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՖԻԼՄԻ ԴԻՏՈՒՄ

Ֆակուլտետի խորհրդի նիստում

Ս.թ. նոյեմբերի 26-ին տեղի ունեցավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետի խորհրդի նիստ, որը նախագահում էր ֆակուլտետի դեկան Ա. Ցուցուլյանը:

Նիստին մասնակցում էին խորհրդի 9 անդամներ՝ դեկան, խորհրդի նախագահ Ա. Ցուցուլյանը, ֆակուլտետի քարտուղար Հ. Գասպարյանը, բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Մ. Զաքարյանը, ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ Մ. Աթոյանը, անտառագիտության ամբիոնի վարիչ Ա. Ալավերդյանը, ասիստենտ Է. Օսիպովան, արհմիության նախագահ Գ. Գուլակյանը, ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախագահ Մ. Մելիքյանը, ՈՒԽ-ի նախագահ Պ. Ամիրխանյանը:

Խորհրդի նախագահ Ա. Ցուցուլյանը ներկայացրեց 2012-2013 ուստարվա I կիսամյակի II ընթացիկ քննությունների և ստուգումների ժամանակացույցը (10-22.12.2012թ.), I կիսամյակի քննաշրջանի և կոնսուլտացիաների նախապատրաստական աշխատանքները և ըստ ուսումնական պլանի կազմված ժամանակացույցը (13.12.2012թ-25.01.2013թ.)՝ համապատասխան մասնագիտությունների և կուրսերի:

Զեկուցողը հանձնարարեց ամբիոններին քննաշրջանը և կոնսուլտացիաները կազմակերպել հաստատված ժամանակացույցի հիման վրա, իսկ դեկանատին՝ սահմանել հսկողություն քննաշրջանը ուսումնական պրոցեսի կարգին համապատասխան անցկացնելու համար:

Որոշվեց ներկայացնել տնօրենություն՝ հաստատելու 2012-2013 ուստարվա I կիսամյակի քննաշրջանի ժամանակացույցը:

Նիստի ընթացքում քննարկվեցին նաև ներֆակուլտետային ուսումնական գործընթացին վերաբերող հարցեր և տրվեցին ընդհանուր հանձնարարականներ ֆակուլտետի կարգապահության, ուսանողների հետ տարվող դաստիարակչական աշխատանքների մասին: