Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ուսանողական գիտական ընկերության հաշվետու նիստը

Հարգելի՛ դասախոսներ, ուսանողներ, մասնաճյուղի աշխատակիցներ, 2013թ. մայիսի 31-ին՝ ժամը 13:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի նիստերի դահլիճում մասնաճյուղի ՈՒԳԸ-ն կներկայացնի հրապարակային հաշվետվություն:

Նիստն ունի հետևյալ օրակարգը.

  1. Բացման խոսք,
  2. ՈՒԳԸ-ի գործունեության մասին պատմող տեսանյութի դիտում,
  3. 2009-2013 թթ. առավել ակտիվ ուսանողներին պատվոգրերի հանձնում,
  4. ՈՒԳԸ-ին աջակցած և նրա հետ համագործակցած անձանց և կառույցներին (նրանց ղեկավարներին) շնորհակալագրերի հանձնում,
  5. Փակման խոսք:

Ստորև ներկայացնում ենք պարգևատրվողների ցանկը.

Ուսանողներ՝ Ֆլորա Սուքոյան, Վերգինե Սաֆարյան, Հերմինե Օթարյան, Նաթելա Օրդինյան, Մարիամ Բուդուրյան, Լիլիթ Բաբլումյան, Անի Երեմյան, Շուշան Գաբրիելյան, Տաթևիկ Գրիգորյան, Հայարփի Դավթյան, Սասուն Սահակյան, Նաիրի Ճաղարյան, Հայրապետ Առուստամով, Վարդուհի Վարդումյան, Տաթևիկ Ալիխանյան, Աշխեն Առաքելյան, Նվարդ Բոյաջյան, Մերի Ամիրզյան, Սյուզաննա Պետրոսյան, Հասմիկ Եգանյան, Մարիաննա Գրիգորյան, Լիլիթ Քալանթարյան, Շուշան Բաղդասարյան, Գոհար Ադամյան:

Աջակիցներ՝ Վահագն Չոբանյան, Նարինե Դավթյան, Արման Եգանյան, Էմմա Մաթևոսյան, Գագիկ Աղբալյան, Ոսկան Սարգսյան, Կառլեն Խաչատրյան, Միքայել Մալխասյան, Շողիկ Անտոնյան:

Սպասվում է նաև անակնկալ:

Սիրով բոլորիդ հրավիրում ենք ներկա գտնվելու այս իրադարձությանը:

ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ /ԻՏԱԼԻԱ/

Իտալիայի ԱԳՆ-ը 2013-2014թթ. համար ՀՀ ուսանողներին (ավարտական և ետավարտական կրթությամբ) հատկացնում է կրթաթոշակներ՝ Իտալիայում ուսանելու   նպատակով։  
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. մայիսի 31-ը։
«Կրթաթոշակների ծրագրի» վերաբերյալ համապատասխան տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ կից նյութերից, ինչպես նաև ՀՀ-ում  Իտալիայի դեսպանության կայքից՝ հետևյալ հասցեով. www.ambjerevan.esteri.it:
Աղբյուրը`  www.edu.am

Մոդել ԵԱՀԿ համաժողով

Երկօրյա այս համաժողովին (2013 թ. հոկտեմբերի 11-12) կմասնակցեն մոտ 60 երիտասարդներ Երևանից և Հայաստանի մարզերից, որոնք կկրկնօրինակեն ԵԱՀԿ հիմնական որոշում կայացնող մարմինը՝ Մշտական խորհրդի նիստը:

Համաժողովի լեզուն հայերենն է:

Հետաքրքրված երիտասարդները պետք է լրացնեն կից դիմումաձևը և ներկայացնեն այն ԵԱՀԿ գրասենյակ մինչև ս.թ. մայիսի 26-ը:

Մանրամասներն այստեղ`

Աղբյուրը` http://www.osce.org

Մասնաճյուղում կայացավ վոլեյբոլի բաց առաջնություն

2013թ. մայիսի 18-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի ունեցավ վոլեյբոլի բաց առաջնություն, որին մասնակցում էին Սարիգյուղի, Կայանավանի, Իջևանի մարզադպրոցի, ԵՊՀ ԻՄ-ի դասախոսների և ուսանողների թիմերը:

Եզրափակիչ դուրս եկան մասնաճյուղի դասախոսների և ուսանողների հավաքականները:

Դասախոսների թիմը ներկայացավ հետևյալ կազմով՝ Ա.Մարգարյան, Վ.Աղաբաբյան, Ա.Ղուլարյան, Ս.Ադամյան, Ա.Վանեսյան, Կ.Մելիքսեթյան և Վ.Պողոսյան:

Ուսանողների թիմում ընդգրկված էին Հումանիտար գիտությունների և Տնտեսագիտության ֆակուլտետներից ուսանողներ՝ Հայկազ Ստեփանյանը, Օգսաննա Գորգինյանը, Կարեն Բալդրյանը, Մհեր Բեգինյանը, Վարդան Մազմանյանը, Հրաչ Ներսիսյանը, Խաչատուր Ղուշչյանը, Նարեկ Սարդարյանը:

Համառ պայքարում 2:1 հաշվով հաղթող ճանաչվեց ուսանողների թիմը:

Եզրափակիչ դուրս եկած երկու թիմերը տնօրենության կողմից պարգևատրվեցին պատվոգրերով:

Մասնաճյուղի ՈՒԳԸ-ն առաջընթաց է գրանցել

2013թ. մայիսի 17-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության կիսամյակային ընդլայնված նիստ, որին ներկա էին ԵՊՀ ՈՒԳԸ-ի նախագահը, փոխնախագահը, քարտուղարը, ՈՒԳԸ-ի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և անդամները, դասախոսներ, ուսանողներ:

ՈՒԳԸ-ի նախագահ Միքայել Մալխասյանը ներկայացրեց կիսամյակի գործունեության հաշվետվությունը: 2012-2013 ուստարվա 2-րդ կիսամյակի ընթացքում կազմակերպվել են ավելի շատ գիտական միջոցառումներ, քան նախորդ հաշվետու ժամանակահատվածում՝ 17 միջբուհական ու 13 ֆակուլտետային գիտաժողովներ, 140-ից ավելի սեմինարներ ու կլոր-սեղան քննարկումներ, 40-ից ավելի ֆիլմի դիտումներ, մոտ 25 բաց դասեր, 6 օլիմպիադաներ, 20-ից ավելի բանավեճեր ու դատախաղեր, ավելի քան 20 գիտաճանաչողական էքսկուրսիաներ և այլ տիպի միջոցառումներ:

ՈՒԳԸ-ի փոխնախագահ Գրիգոր Շահինյանը նշեց, որ հաջողվել է շատ լավ արդյունք ստանալ. «Անցած կիսամյակում ֆակուլտետներ կային, որոնք գիտական միջոցառումներ կազմակերպելու իմաստով բավականին պասիվ էին: Այս կիսամյակում մեզ հաջողվել է շատ բեղուն աշխատանք կատարել»:

ԵՊՀ 4 ֆակուլտետների (Պատմության, Արևելագիտության, Իրավագիտության և Հայ բանասիրության) և Իջևանի մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունները արժանացել են «Գերազանց» գնահատականի: Եվս 4 ֆակուլտետների ՈՒԳԸ-ներ արժանացել են «Գերազանց վերապահումով» գնահատականի:

Նրանք պարգևատրվեցին պատվոգրերով և գրքերով:

Պարգևատրվեցին նաև բոլոր ՈՒԳԸ-ների ամենաակտիվ անդամները:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ՈՒԳԸ-ի ամենաակտիվ անդամ էր ճանաչվել Բնական գիտությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախագահ, «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Մելինե Մելիքյանը: Նա ստացավ և՛ իր, և՛ մասնաճյուղի ՈՒԳԸ-ի պարգևները:

Մայիսի վերջին լույս կտեսնի նաև Հայ գրատպության 500 և ՈՒԳԸ-ի 65-ամյակներին նվիրված միջազգային գիտաժողովի հոդվածների ժողովածուն, որն ընդգրկում է շուրջ 240 աշխատանք:

Հավելենք, որ մասնաճյուղի ՈՒԳԸ-ն աննախադեպ առաջընթաց է գրանցել թե՛ միջոցառումների քանակության, թե՛ ծավալների տեսանկյունից, որի համար վաստակել է 130 միավոր և դրանով զբաղեցրել 3-րդ տեղը ԵՊՀ ՈՒԳԸ-ի կառուցվածքային ստորաբաժանումների մեջ: Նախորդ ուսումնական կիսամյակում 53 միավորով (նոր սանդղակով՝ մոտավորապես 65) այն 5-րդն էր և արժանացել էր «Գերազանց վերապահումով» գնահատականի: