Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ վոլեյբոլի և բադմինթոնի մասնաճյուղային առաջնությունը

2013թ. սեպտեմբերի 23-27-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ վոլեյբոլի և բադմինթոնի մասնաճյուղային առաջնություն` նվիրված ՀՀ անկախության 22-րդ տարելիցին:

Վոլեյբոլի առաջնությանը մասնակցում էին Տնտեսագիտության, Բնական գիտությունների ֆակուլտետների ուսանողները, Հումանիտար գիտությունների ֆակուլտետից՝ «Պատմություն» մասնագիտության I և IV կուրսերի ուսանողները:

Հաղթող ճանաչվեց Տնտեսագիտության ֆակուլտետի հավաքականը:

Փետրագնդակի առաջնությանը մասնակցում էին տարբեր ֆակուլտետների ուսանողներ (26 աղջիկ, 7 տղա):

Աղջիկների մրցապայքարում I տեղը գրավեց Անի Դավթյանը (Ս 2):

 II տեղը գրավեց Անգին Մամյանը (ԿԱ 4):

III տեղը գրավեց Մալվինա Էվինյանը (ԲԲ 4):

Տղաների մրցապայքարում I տեղը գրավեց Հրաչ Ներսիսյանը (ԱԼԳ 2):

 II տեղը գրավեց Հակոբ Գասպարյանը (ԱԼԳ 2):

III տեղը գրավեց Գարիկ Նազարյանը (Պ 1):

ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ (ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ)

Չեխիայի Հանրապետության կառավարությունը 2014-2015 ուսումնական տարվա համար հայտարարել է ազգային կրթաթոշակային ծրագիր, որի շրջանակներում ՀՀ քաղաքացիներին հատկացվել է 4 կրթաթոշակային տեղ՝ բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով:

Ցանկացողները պետք է մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ը կարող են գրանցվել այստեղ:

Մրցույթին մասնակցելու դիմումները և մանրամասն տեղեկատվությունը՝այստեղ:

Աղբյուրը` www.edu.am

ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ (ՕՔՍՖՈՐԴԻ ՄԱԳՆԱ ԿԱՐՏԱ ՔՈԼԵՋ)


Օքսֆորդի Մագնա Կարտա քոլեջը հայտարարում է կրթաթոշակային ծրագրեր բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով:

ՀՀ քաղաքացիներին հատկացվելու է առավելագույնը 42 կրթաթոշակային տեղ /50-100%/: Ցանկացողները պետք է ներկայացնեն շարադրություն և անգլերեն լեզվի իմացության IELTS 5.5 և բարձր միավորներով համապատասխան տեղեկանք:
Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով www.magnacartacollege.org կայքէջը:

Շնորհավորում ենք

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է օտար լեզուների ամբիոնի ասիստենտ Աիդա Մարդանյանի ծննդյան 60-ամյակը` մաղթելով քաջառողջություն, աշխատանքային և ստեղծագործական անսպառ եռանդ:

“Art EXPO”-2013

2013թ. սեպտեմբերի 20-ին Գյումրիում իրականացվեց ցուցահանդես, որը կազմակերպվել էր ՀՀ մշակույթի նախարարության կողմից: Ցուցահանդեսում ընդգրկված էին հանրապետության բոլոր մարզերը:

Տավուշի մարզից ցուցահանդեսին ներկայացան մարզի կրթության, սպորտի, երիտասարդության հետ հարցերի վարչության պետ Աշոտ Փաշինյանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Կամո Այվազյանը, դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի ասիստենտ Անուշ Չիբուխչյանը, ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Ալբերտ Գաբրիելյանը, բակալավրի 4-րդ կուրսի ուսանող Անգին Մամյանը:

Մարզի տաղավարը ձևավորվեց ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի շրջանավարտների ավարտական բազմաժանր աշխատանքներով (գոբելեն, մետաքսանկարչություն, կերամիկական աշխատանք, փայտի գեղարվեստական մշակում, ասեղնագործություն և այլն):

Ցուցադրված աշխատանքների մեծ մասը ղարաբաղյան թեմայով էր:

 Ցուցահանդեսն ունեցավ բազմաթիվ այցելուներ`պետական գործիչներ, սփյուռքահայեր, քաղաքի բնակիչներ, ուսանողներ և այլք:

Ցուցահանդես այցելեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և շրջեց բոլոր տաղավարներով: Կամո Այվազյանը  և Անուշ Չիբուխչյանը նախագահին ներկայացրին ցուցադրված աշխատանքների թեմատիկան, մարզում գործող արվեստի ճյուղերը և կիրառական արվեստի ֆակուլտետում իրականացվող աշխատանքները:

Նախագահն իր գոհունակությունն արտահայտեց մասնաճյուղի ներկայացրած աշխատանքների կապակցությամբ: ՀՀ մարզերում գործող արվեստի տարբեր ճյուղերի բացահայտման իմաստով  ցուցահանդեսն ունեցավ ճանաչողական մեծ նշանակություն: