Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Հիշում եմ և պահանջում» խորագրով դաս-միջոցառում

2015թ. ապրիլի 21-ին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում տեղի ունեցավ «Հիշում եմ և պահանջում» խորագրով դաս-միջոցառում, որը վարում էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բան. գիտ. թեկնածու Ալիսա Հասանյանը:

Դաս-միջոցառմանը մասնակցում էին «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները, ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տարբեր ֆակուլտետների ուսանողներ:

Մասնակիցները շնորհանդեսի ուղեկցությամբ ներկայացրին համապատասխան թեմատիկայով բանաստեղծություններ ու երգեր, հուզիչ շարադրություններ, ընթերցեցին ականատեսների վկայություններից:

Ցուցադրվեցին Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմերից («Գինի լից», «Մահվան քարավանները», «1915թ. ապրիլի 24», «Նահապետ», «Կարոտ») կադրեր:

«Հիշում եմ և պահանջում» խորագրով դաս-միջոցառումը Հայոց եղեռնին վերաբերող գաղափարական երկու հիմնադրույթների (Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք և հատուցման պահանջ) արտահայտություն էր:

Հանրապետական գիտական նստաշրջան՝ նվիրված Մանուկ Աբեղյանի ծննդյան 150-ամյակին

 

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը հրավիրում է մասնակցելու 2015թ. հոկտեմբերի 14-15-ը կայանալիք հանրապետական գիտական նստաշրջանին՝ նվիրված ակա­նավոր հայագետ Մանուկ Աբեղյանի ծննդյան 150-ամյակին:

Սույն գիտաժողովը առաջինը կլինի «Աբեղյանական ընթերցումներ» խորագիրը կրող ամենամյա գիտական նստաշրջանների շարքում, որ կազմակերպում են ԵՊՀ հայոց լեզվի և հայոց լեզվի պատմության ամբիոնները:

Զեկուցումների վերնագրերն ուղարկելու վերջին ժամկետն է 2015 թ. հունիսի 20-ը, հիմնադրույթներ ուղարկելու վերջին ժամկետը՝ 2015 թ. հուլիսի 20-ը:

Հիմնադրույթները (1-2 էջ) ուղարկել hlpambion@mail.ru և lezu2014@mail.ru էլեկտրոնային փոս­տերին File Attachment-ով. համակարգը՝  Microsoft Word, տառատեսակը՝  Sylfaen, տառաչափը՝ 12, միջտողային հեռավորությունը՝ 1,5:

Զեկուցումները կհրատարակվեն:

«Մեր չսպիացող վերքը» խորագրով գրական-երաժշտական միջոցառում

2015թ. ապրիլի 22-ին` ժամը 14:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի հումանիտասր գիտությունների ֆակուլտետի թիվ 50 լսարանում տեղի կունենա «Մեր չսպիացող վերքը» խորագրով գրական-երաժշտական միջոցառում, որը նախաձեռնել է Հայոց լեզվի և գրականության ամբիոնը: