Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություն` նվիրված Ուսանողների միջազգային օրվան

2015թ. նոյեմբերի 18-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություն` նվիրված Ուսանողների միջազգային օրվան:

Առաջնությանը մասնակցում էին թվով 15 մարզիկ-մարզուհիներ:

Սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություն`  նվիրված Ուսանողների միջազգային օրվան

Խաղերն անցկացվեցին շրջանաձև եղանակով:

Սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություն`  նվիրված Ուսանողների միջազգային օրվան

Տղաներից եզրափակիչ դուրս եկան Հեռակա ուսուցման բաժնի «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանող Շավարշ Կիրակոսյանը և «Սերվիս» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանող Անդրանիկ Ղալթախչյանը:

Սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություն`  նվիրված Ուսանողների միջազգային օրվան

2:0 հաշվով հաղթելով մրցակցին` Շավարշ Կիրակոսյանը գրավեց առաջին տեղը:

Աղջիկներից առաջին տեղը գրավեց «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Աննա Հարությունյանը` 2:1 հաշվով հաղթելով «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Էմիլիա Փայտյանին:

Հաղթողները տնօրենության կողմից պարգևատրվեցին հուշանվերներով:

Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառում

2015թ. նոյեմբերի 18-ին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ Ուսանողների միջազգային օրվան նվիրված գրական-երաժշական միջոցառում, որը նախաձեռնել և կազմակերպել էր մասնաճյուղի ուսանողական խորհուրդը:

Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառում

Ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, մարզի հոգևոր ոլորտի ներկայացուցիչներ, Իջևանում տեղակայված N զորամասի նվագախմբի տղաները, ծնողներ, հյուրեր:

Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառում

Միջոցառումն սկսվեց տերունական աղոթքով, ապա բացման խոսք ասաց Ուսանողական խորհրդի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը` շնորհավորելով իրենց` ուսանողների տոնը, նշելով, որ ուսանողությունը հասարակության շարժիչ ուժն է, պետության հզորության ու քաղաքացու բարեկեցության գրավականը, ըստ այդմ` ուսանողներին հորդորեց լինել առավել ուսումնատենչ, նպատակասլաց, շեշտեց, որ ուսխորհուրդը ամեն ինչ կանի, որ ավելի հետաքրքիր դարձնի ուսանողական առօրյան:

Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառում

Այնուհետև մասնաճյուղի շնորհալի ուսանողները հանդես եկան համապատասխան բանաստեղծություններով ու երգերով, պարային գեղեցիկ կատարումներով:

Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառում

Տոնական դահլիճում թևածեց սիրո մեղեդին, բեմի վրա ալիքվեց նաիրյան աղջկա հեզաճկուն պարը, և պտույտ գործեց շնորհագեղ զույգի խելահեղ վալսը:

Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառում

Ազգային-հայրենասիրական երգերով ու երաժշտական խրոխտ կատարումներով ուսանողներին միացան Իջևանում տեղակայված զորամասի նվագախմբի տղաները:

Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառում

Միջոցառումը եզրափակվեց մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանի ելույթով:

Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառում

Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ տնօրենը ողջունեց ու շնորհավորեց բոլոր ուսանողներին, շնորհակալություն հայտնեց կազմակերպված միջոցառման համար, մասնավորապես նշեց, որ երիտասարդությունը բավականին գեղեցիկ, հրաշալի տարիք է, ուսանողական տարիները մարդու կյանքի լավագույն և անմոռանալի տարիներն են, ուսանողներին կոչ արեց լիարժեք ապրել այս կյանքը, մինչև վերջին կաթիլը վայելել ուսանողական տարիները, լինել լավատես, երբևէ չկորցնել վաղվա լավ օրվա` պայծառ գալիքի հանդեպ հավատը:

Միջոցառման բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում:

Բացվեց Ուսանողների միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսը

2015թ. նոյեմբերի 17-ին Իջևանի քաղաքային պատկերասրահում բացվեց ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների ստեղծագործությունների ցուցահանդեսը` նվիրված Ուսանողների միջազգային օրվան:

Բացվեց Ուսանողների միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսը

Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը, մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, Իջևանում տեղակայված N զորամասի զինվորներ` զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Հ.Սահակյանի գլխավորությամբ, Իջևանի քաղաքապետարանի կրթության և մշակույթի հարցերով պատասխանատու Լ.Ղալումյանը, քաղաքային պատկերասրահի աշխատակիցներ, ուսանողներ, լրագրողներ, հյուրեր, այցելուներ:

Բացվեց Ուսանողների միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսը

Բացման խոսքով հանդես եկան ՀՀ նկարիչների միության անդամ, ԵՊՀ ԻՄ-ի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի դոցենտ, ցուցահանդեսի անմիջական կազմակերպիչ Հ.Ասատրյանը և մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը` ողջունելով բոլոր մասնակիցներին, ներկայացնելով ցուցահանդեսի կազմակերպման նպատակը, այն է` Ուսանողության միջազգային օրվա առթիվ դասախոսների կողմից գեղեցիկ նվեր մատուցել իրենց սիրելի ուսանողներին, շնորհավորելով նրանց տոնը, հղելով բարեմաղթանքներ:

Ողջույնի, շնորհավորանքի ու երախտիքի խոսք ասացին Իջևանի քաղաքապետարանի կրթության և մշակույթի հարցերով պատասխանատու Լ.Ղալումյանը, Իջևանում տեղակայված զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Հ.Սահակյանը:

Բացվեց Ուսանողների միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսը

Ցուցասրահում ներկայացված էին Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների շուրջ 60 բազմաոճ ու բազմաժանր (գեղանկար, գրաֆիկական աշխատանք, գոբելեն, կոլաժ, բնանկար, նատյուրմորտ և այլն) աշխատանքներ:

Բացվեց Ուսանողների միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսը

Ցուցահանդեսը, որ կազմակերպված էր բարձր մակարդակով, գեղագիտական հաճույք պատճառեց թե՛ ուսանողներին և թե՛ բոլոր այցելուներին: Այն կտևի մեկ շաբաթ:

 

Շնորհավորում ենք

students-day

 

Սիրելի՛ ուսանողներ,

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սրտանց շնորհավորում է ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ` մաղթելով ուսանողական բովանդակալից ու երջանիկ տարիներ, առողջություն, նպատակասլացություն, հաջողություններ ձեր գեղեցիկ նախաձեռնություններում ու ողջ կյանքում:

Միշտ հիշեք, որ դուք եք մեր հող ու ջրի պաշտպանն ու տերը, երկրի գալիքը կերտողը, ձեր ծնողների հույսն ու ապավենը. ուրեմն` պատվով ու պատասխանատվությամբ ստանձնեք ձեր այս մեծ դերը…

 

 

______________________

Ուսանողների տոնի նախապատմությունը

1939 թ.-ի հոկտեմբերի 28-ին ֆաշիստների կողմից գրավված Չեխոսլովակիայում ուսանողները և դասախոսները դուրս են գալիս փողոց, որպեսզի նշեն Չեխոսլովակիայի պետության կազմավորման (1918 թ.-ի հոկտեմբերի 28) տարեդարձը: Սակայն խաղաղ ցույցը ցրվում է զավթիչների կողմից: Այդ իրադարձությունների ժամանակ գնդակահարվում է բժշկական ֆակուլտետի ուսանող Յան Օպլետալը (Jan Opletal), ում հուղարկավորությունը վերածվում է բողոքի ակցիայի, ձերբակալվում են տասնյակ ուսանողներ:

Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան գեստապոյականներն ու էսէսականները շրջապատում են ուսանողական հանրակացարանները: Շուրջ 1200 ուսանող ձերբակալվում և ուղարկվում է Զաքսենհաուզենի համակենտրոնացման ճամբար: Տասնյակ ուսանողներ ու շարժման ակտիվիստներ բանտի պատերից ներս, առանց դատի, ենթակվում են մահապատժի: Հիտլերի հրամանով չեխական բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները փակվում են մինչև պատերազմի ավարտը:

Երկու տարի անց Լոնդոնում տեղի է ունենում ֆաշիզմի դեմ պայքարող ուսանողների միջազգային հանդիպում, որի ժամանակ որոշվում է ի հիշատակ նահատակ հայրենասեր ուսանողների` նոյեմբերի 17-ը ամեն տարի նշել որպես Ուսանողի օր: 1946 թվականի նոյեմբերի 17-ին Պրահայում ընթացող Ուսանողների համաշխարհային կոնգրեսը այդ օրը հռչակում է Ուսանողության միջազգային օր: