Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով միջազգային մրցույթ՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ՝ «ԻՄ ԴԵՐԸ, ՈՐՊԵՍ ԵՐԿՐԱԳՆԴԻ ՔԱՂԱՔԱՑԻ» ԵՎ «ԿԱՌՈՒՑԵՆՔ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ և ՄՏՔԵՐՈՒՄ»

Համաշխարհային Հայկական Կոնգրեսը Ռուսաստանի հայերի միության և ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ անցկացնում են «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով լավագույն գրական ստեղծագործության միջազգային 10-րդ մրցույթը:

Մրցույթին  կարող  են  մասնակցել բուհերի, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների և դպրոցների բարձր դասարանների աշակերտները;

Մանրամասն տե՛ս մրցույթի կանոնակարգը:

«Առաջին լրատվական»-ի անդրադարձը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին

 2016թ. մարտի 24-ին «Առաջին լրատվական»-ի թղթակցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կողմից առաջարկվող մասնագիտությունների վերաբերյալ հարցազրույց տվեց տնօրեն Ս.Առաքելյանը:

Հարցազրույցի ընթացքում ներկայացվեցին գործող մասնագիտություններից բացի՝ վերջին չորս տարիներին  մասնաճյուղում ներդրված նոր մասնագիտությունները՝ «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա», «Քարտեզագրություն և կադաստրային գործ», «Հոգեբանություն» և «Դիզայն»:

Ընդգծվեց, որ տարածաշրջանում մասնագետների պահանջարկով պայմանավորված` 2016 թվականից մասնաճյուղն ընդունելություն է իրականացնում երկու նոր՝ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Համակարգչային գրաֆիկա» մասնագիտություններով: Առաջինը ներդրվել է Հումանիտար գիտությունների, երկրորդը՝ Կիրառական արվեստի ֆակուլտետում:

Նշվեց նաև, որ իր գործունեության 22 տարիների ընթացքում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հաջողությամբ իրականացնում է մարզի երիտասարդներին բարձրագույն կրթություն տալու, տարածաշրջանը բարձր որակավորում ունեցող մասնագետներով ապահովելու իր առաքելությունը. տվել է շուրջ 5000 շրջանավարտ, որոնք աշխատանքի են անցել ամենատարբեր ոլորտներում, 400-ից ավելին՝ դպրոցներում:

Սիրով շնորհավորում ենք

 

Շնորհավորում ենք

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս Գագիկ Գյոզալյանի ծննդյան տարեդարձը, մաղթում է քաջառողջություն, երջանկություն, աշխատանքային բեղուն գործունեություն, հաջողություններ կյանքում:

 

Ռիչարդ Հովհաննիսյանի անվան ցեղասպանագիտության կրթաթոշակ. հայտերի ընդունում

Ռիչարդ Հովհաննիսյանի անվան ցեղասպանագիտության կրթաթոշակ. հայտերի ընդունում

Հայ կրթական հիմնարկության Ռիչարդ Հովհաննիսյանի անվան ցեղասպանագիտության կրթաթոշակը նախատեսված է երիտասարդ հայ գիտնականների համար, որոնք ցանկություն ունեն ուսումնասիրելու Ցեղասպանության ժխտողական քաղաքականության հետևանքները հայ ազգի վրա։

Ռիչարդ Հովհաննիսյանի անվան ցեղասպանագիտության կրթաթոշակի հիմնումը միտված է Հայ կրթական հիմնարկության կողմից աջակցելու Հայոց ցեղասպանության հետևանքների համար հատուցման իրավացի պահանջի ձևավորման քաղաքականությանն ու գործընթացին, ինչպես նաև ճանաչելի դարձնելու Հայոց ցեղասպանության ուսումնասիրության գործում ամերիկահայ ականավոր պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանի անձնական մեծ ներդրումը։

Կրթաթոշակի դիմումի ներկայացման վերջնաժամկետը հուլիսի 30-ն է:

Արժանիքների հիման վրա գնահատվող մագիստրոսական և ասպիրանտական կրթաթոշակը նախատեսված է այն անձանց համար, որոնք ՀՀ բուհերում նպատակ ունեն ուսումնասիրելու ցեղասպանությանը վերաբերող միջառարկայական հիմնախնդիրները՝ մասնագիտանալով այդ ոճրագործության ժխտման տնտեսական, սոցիալ-ժողովրդագրական, մշակութային, իրավական և քաղաքական կողմերի, ինչպես նաև հայ ժողովրդի վրա դրա ունեցած բացասական ազդեցության հետազոտական ոլորտներում:

Հայ կրթական հիմնարկությունը խրախուսում է բոլոր երիտասարդ գիտնականներին նշված թեմաներին անդրադառնալմիջառարկայական հարցադրումների գիտական ուսումնասիրության միջոցով՝ դրանք ձևակերպելով ներկայացվող գիտական թեզերի և ատենախոսությունների նախագծերում:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ուղենիշ դարձավ Թուրքիայի կողմից շարունակվող ժխտողականության կանխարգելմանն ու չեղարկմանը միտված ռազմավարությունների ու մարտավարությունների վերանայման ու ընդլայնման համար: Մասնավորապես, կարևորվեցին համապարփակ, միջառարկայական գիտական հետազոտություններն ու համապատասխան քննարկումները, որոնք ամուր հող կնախապատրաստեն Ցեղասպանության հետևանքների վերացման ու հայ ազգի կրած ժողովրդագրական, տնտեսական, մշակութային կորուստների համարժեք գնահատմամբ փոխհատուցման համար: Հետևաբար, նախաձեռնվող հետազոտությունները իրենց միջառարկայական նպատակադրումներով պետք է կորստի քննությունը կատարեն տարբեր տեսանկյուններից՝ դրանք դիտարկելով թե′ պատմական, թե′ ապագային ուղղված (ֆուտուրիստական սցենարների) գիտահետազոտական հարցադրումների միջոցով:

Մարդու իրավունքների ամենասոսկալի ոտնահարման ձև հանդիսացող ցեղասպանության գիտահետազոտական ուսումնասիրությունը կարող է մեծապես օժանդակել այս երևույթի առաջացման պայմանների ու դրանց հաջորդող զանգվածային բռնությունների ընկալմանը՝ առաջարկելով ցեղասպանության կանխարգելման մարտավարություններ ու միջոցառումներ: Հայոց ցեղասպանության դեպքում հարկ է մշակել և իրականացնել միջառարկայական հետազոտություններ, որոնք թույլ կտան ճիշտ գնահատել հայ ազգի նկատմամբ այս ոճրագործության առաջացրած ժողովրդագրական, տնտեսական, քաղաքական, մշակութային բացասական, հաճախ նաև անդառնալի ազդեցությունը ու ըստ այդմ՝ նաև գնահատել հատուցման ձևաչափն ու ծավալը:

Հայ կրթական հիմնարկությունը ֆինանսավորելու է ուսումնառության վարձավճարը ուսման ամբողջ ընթացքում, եթե թեման համապատասխանում է ՀԿՀ հայտարարված նպատակներին և ուսանողի ՄՈԳ-ը միջինից բարձր է ամբողջ ուսումնառության ընթացքում:

Ներկայացման համար պահանջվող փաստաթղթերն են՝
  • Լուսանկար (1 հատ, 3*4 )
  • Անձնագրի կամ անձը հաստատող այլ՝ օրենքով սահմանված փաստաթղթի պատճեն, ներառյալ գրանցման էջը
  • Համառոտ ինքնակենսագրական (resume in armenian or english)
  • Առկա ուսումնառության ավարտական վկայականները և ընթացիկ ուսումնառության առաջադիմության թերթիկը
  • Երկու երաշխավորագիր
  • Հրապարակումների ցանկ (եթե այդպիսիք առկա են)

Բարերարի մասին՝

Ռիչարդ Հովհաննիսյանը ծնվել է Ցեղասպանությունից մազապուրծ եղած ընտանիքում և իր պատմագիտական կրթությանը հաջորդած ամբողջ շրջանում ուսումնասիրել է Հայոց և Մերձավոր Արևելքի պատմությունը: Իր աշխատանքների առյուծի բաժինը նվիրված է Ցեղասպանության և Առաջին Հանրապետության ուսումնասիրությանը:

1986 թվականին Ռ. Հովհաննիսյանը նշանակվել է ՀԿՀ-ի կողմից հովանավորված և Կալիֆորնիայի համալսարանում նոր հիմնադրված ժամանակակից հայոց պատմության ամբիոնի վարիչ: Ռիչարդ Հովհաննիսյանը Գուգենհայմի անվան մրցանակակիր է, և այն ստացել է իր բացառիկ հետազոտությունների համար՝ դրանով իսկ իր ավանդը ներդնելով հայագիտության առաջխաղացման մեջ: Հանդիսանում է մի շարք գիտական և քաղաքացիական կառույցների տնօրենների խորհուրդի անդամ: 2010-11 թվականներին Ռ. Հովհաննիսյանը արժանացել է Կալիֆորնիայի համալսարանի  (UCLA) շրջանավարտների ընկերակցության «Լավագույն դասախոս» մրցանակին:

Աղբյուրը՝ armscoop.com