Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում ավարտվեց 2015-2016 ուստարվա առկա ուսուցման ամփոփիչ ատեստավորումը

2016թ. մայիսի 14-29-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ 2015-2016 ուստարվա առկա ուսուցման ամփոփիչ ատեստավորումը` ինը մասնագիտությունների ամփոփիչ ատեստավորման քննություններն ու ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Ամփոփիիչ ատեստավորման քննությունները կայացան սահմանված կարգով, թե՛ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովները և թե՛ ուսանողները քննություններին ու ավարտական աշխատանքների պաշտպանություններին մասնակցեցին ամենայն պատասխանատվությամբ ու լրջությամբ:

2016թ. մայիսի 14-ին տեղի ունեցավ «Պատմություն» մասնագիտության ամփոփիչ քննությունը:

Հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ մասնագետ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Կլիմենտ Ամասիայի Հարությունյանը:

Մասնաճյուղում ընթացքի մեջ է 2015-2016 ուստարվա ամփոփիչ ատեստավորումը

 

Մասնակցում էր 23 ուսանող, որոնցից «գերազանց» ստացավ 7-ը, «լավ»` 6-ը, «բավարար»` 10-ը:

Մայիսի 15-ին տեղի ունեցավ «Պատմություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

9 ուսանող ստացավ «գերազանց», 9-ը` «լավ», 5-ը` «բավարար»:

«Պատմություն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը բարձր գնահատեց իրենց մասնագիտության շրջանակներում ինքնուրույն դատողություններ անելու, ազատ հաղորդակցվելու շրջանավարտների կարողությունները, լավ գնահատեց մասնագիտական գիտելիքների իմացության և կիրառման կարողությունների, ինքնակրթության հմտությունների դրսևորման մակարդակը:

Շրջանավարտների ձեռք բերած ուսումնառության ընդհանրական արդյունքների հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվեց  ուսումնական ծրագրերը թարմացնել, մեծ ուշադրություն դարձնել ռազմական պատմության հիմնահարցերին, ավարտական աշխատանքների թեմաների ընտրության ուղղությամբ առաջարկվեց դարձյալ մեծ ուշադրություն դարձնել ռազմական պատմության թեմատիկային:

Մայիսի 20-ին տեղի ունեցավ «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության ամփոփիչ քննությունը:

Հանձնաժողովը գլխավորում էր Գյումրիի Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պրոռեկտոր, մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սպարտակ Սերյոժայի Սողոյանը:

Մասնաճյուղում ընթացքի մեջ է 2015-2016 ուստարվա ամփոփիչ ատեստավորումը

Մասնակցում էր 8 ուսանող, որոնցից «գերազանց» ստացավ 1-ը, «լավ»` 5-ը, «բավարար»` 2-ը:

Մայիսի 21-ին կայացավ «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

2 ուսանող ստացավ «գերազանց», 6-ը` «լավ»:

«Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը լավ գնահատեց մասնագիտական գիտելիքների իմացության, իրենց մասնագիտության շրջանակներում ինքնուրույն դատողություններ անելու, հաղորդակցվելու շրջանավարտների կարողությունները, բավարար գնահատեց ձեռք բերած գիտելիքների և պատկերացումների կիրառման կարողությունների, ինքնակրթության հմտությունների դրսևորման մակարդակը:

Շրջանավարտների ձեռք բերած ուսումնառության ընդհանրական արդյունքների հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվեց լուրջ ուշադրություն դարձնել հոգեկանի ֆիզիոլոգիական հիմքերի ուսումնասիրմանը, ավարտական աշխատանքների թեմաների ընտրության ուղղությամբ առաջարկվեց ընտրել գլխավորապես տարածաշրջանային հիմնախնդիրների բացահայտմանը և լուծմանը վերաբերող թեմաներ:

Մայիսի 20-ին տեղի ունեցավ «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության ամփոփիչ քննությունը:

Հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Լևոն Գրիշի Մարդոյանը:

Մասնաճյուղում ընթացքի մեջ է 2015-2016 ուստարվա ամփոփիչ ատեստավորումը

Մասնակցում էր 13 ուսանող, որոնցից «գերազանց» ստացավ 3-ը, «լավ»` 7-ը, «բավարար»` 3-ը:

Մայիսի 21-ին կայացավ  «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

6 ուսանող ստացավ «գերազանց», 4-ը` «լավ», 3-ը` «բավարար»:

«Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը լավ գնահատեց  մասնագիտական գիտելիքների իմացության և կիրառման կարողությունները, իրենց մասնագիտության շրջանակներում ինքնուրույն դատողություններ անելու, հաղորդակցվելու շրջանավարտների կարողությունների, ինքնակրթության հմտությունների դրսևորման մակարդակը:

Ավարտական աշխատանքների թեմաների վերաբերյալ նշվեց, որ դրանք արդիական էին և կիրառական:

Մայիսի 21-ին տեղի ունեցավ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության ամփոփիչ քննությունը:

Հանձնաժողովը գլխավորում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դոցենտ, բան. գիտ. թեկնածու Լավրենտի Աշոտի Միրզոյանը:

Մասնաճյուղում ընթացքի մեջ է 2015-2016 ուստարվա ամփոփիչ ատեստավորումը

Մասնակցում էր 25 ուսանող, որոնցից «գերազանց» ստացավ 7-ը, «լավ»` 16-ը, «բավարար»` 2-ը:

Մայիսի 22-ին կայացավ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

6 ուսանող ստացավ «գերազանց», 18-ը` «լավ», 1-ը` «բավարար»:

«Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը լավ գնահատեց  մասնագիտական գիտելիքների իմացության և կիրառման կարողությունները, իրենց մասնագիտության շրջանակներում ինքնուրույն դատողություններ անելու, հաղորդակցվելու շրջանավարտների կարողությունների մակարդակը, բավարար համարեց ինքնակրթության հմտությունների դրսևորման մակարդակը:

Ավարտական աշխատանքների վերաբերյալ հանձնաժողովի կարծիքը բարձր էր հատկապես որակավորմանը թեմայի համապատասխանության ու մասնագիտական գրականությունից օգտվելու և համադրելու կարողությունների տեսանկյուններից: 

Մայիսի 23-ին տեղի ունեցավ «Կիրառական արվեստ» մասնագիտության ամփոփիչ քննությունը:

Հանձնաժողովը գլխավորում է ՀՀ նկարիչների միության նախագահի տեղակալ-քարտուղար, պրոֆեսոր Խաչատուր Սուրենի Ազիզյանը:

Ավարտական աշխատանքների պաշտպանություն  Կիրառական արվեստի ֆակուլտետում

Մասնակցում էր 31 ուսանող, որոնցից «գերազանց» ստացավ 10-ը, «լավ»` 9-ը, «բավարար»` 12-ը:

Մայիսի 24-ին կայացավ «Կիրառական արվեստ» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

17 ուսանող ստացավ «գերազանց», 14-ը` «լավ»:

«Կիրառական արվեստ»  մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը բավարար համարեց մասնագիտական գիտելիքների իմացության և կիրառման կարողությունները, իրենց մասնագիտության շրջանակներում ինքնուրույն դատողություններ անելու, հաղորդակցվելու շրջանավարտների կարողությունների, ինքնակրթության հմտությունների դրսևորման մակարդակը:

Շրջանավարտների ձեռք բերած ուսումնառության ընդհանրական արդյունքների հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվեց առավել մեծ ուշադրություն դարձնել բնօրինակներին, ոչ միայն տեսականորեն իմանալ դրանց անվանումները, այլև մոտիկից տեսնել դրանք: Ավարտական աշխատանքների կապակցությամբ ընդգծվեց, որ նրանցում տրված է արդի ժամանակշրջանին հարիր կոմպոզիցիոն խնդիրների լուծում, առկա է թեմայի ճիշտ ընտրություն և իրականացում,  բարձր գնահատվեցին ավարտական աշխատանքներում յուրօրինակ նորարարական տարրերի օգտագործումը, դրանց ներկայացման մակարդակը և բանավոր խոսքը:

Մայիսի 23-ին տեղի ունեցավ «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ամփոփիչ քննությունը:

Հանձնաժողովը գլխավորում է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ֆրանսերեն լեզվի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Մելանյա Սմբատի Ղազարյանը:

Մասնաճյուղում ավարտվեց 2015-2016 ուստարվա  առկա ուսուցման ամփոփիչ ատեստավորումը

Մասնակցում էր 9 ուսանող, որոնցից «գերազանց» ստացավ 4-ը, «լավ»` 5-ը:

Մայիսի 25-ին կայացավ «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

6 ուսանող ստացավ «գերազանց», 3-ը` «լավ»:

«Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը բարձր գնահատեց  շրջանավարտների ազատ հաղորդակցվելու, ինքնակրթության հմտությունների դրսևորման մակարդակը, լավ գնահատեց իրենց մասնագիտության շրջանակներում ինքնուրույն դատողություններ անելու, մասնագիտական գիտելիքների իմացության և կիրառման կարողությունների մակարդակը:

Շրջանավարտների ձեռք բերած ուսումնառության ընդհանրական արդյունքների հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվեց  հարցաշարերում ընդգրկել ավելի կոնկրետ հարցեր: Ավարտական աշխատանքների իրականացման բարելավման ուղղությամբ առաջարկվեց, որ դրանք գրվեն ֆրանսերեն:

Մայիսի 27-ին տեղի ունեցավ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ամփոփիչ քննությունը:

Հանձնաժողովը գլխավորում է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի անգլերեն լեզվի բառագիտության և ոճաբանության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Լիլիթ Ասատուրի Բադալյանը: 

Մասնաճյուղում ավարտվեց 2015-2016 ուստարվա  առկա ուսուցման ամփոփիչ ատեստավորումը

Մասնակցում էր 24 ուսանող, որոնցից «գերազանց» ստացավ 10-ը, «լավ»` 9-ը, «բավարար»` 5-ը:

Մայիսի 28-ին կայացավ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

14 ուսանող ստացավ «գերազանց», 9-ը` «լավ», 1-ը` «բավարար»:

«Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը բարձր գնահատեց մասնագիտական գիտելիքների իմացության և կիրառման կարողությունները, իրենց մասնագիտության շրջանակներում ինքնուրույն դատողություններ անելու, ազատ հաղորդակցվելու շրջանավարտների կարողությունների, ինքնակրթության հմտությունների դրսևորման մակարդակը:

Ավարտական աշխատանքների իրականացման հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվեց ավելի արդիական դարձնել աշխատանքների թեմաները՝ ուշադրություն դարձնելով նաև դրանց տրամաբանական կառուցվածքին և մյուս պահանջներին:

Մայիսի 27-ին տեղի ունեցավ «Սերվիս» մասնագիտության ամփոփիչ քննությունը:

Հանձնաժողովը գլխավորում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Վեմիրի Ապրեսյանը:

Մասնաճյուղում ավարտվեց 2015-2016 ուստարվա  առկա ուսուցման ամփոփիչ ատեստավորումը

Մասնակցում էր 18 ուսանող, որոնցից «գերազանց» ստացավ 11-ը, «լավ»` 4-ը, «բավարար»` 3-ը:

Մայիսի 28-ին կայացավ «Սերվիս» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

9 ուսանող ստացավ «գերազանց», 5-ը` «լավ», 4-ը` «բավարար»:

«Սերվիս» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը բարձր գնահատեց  մասնագիտական գիտելիքների իմացության և կիրառման կարողությունները, լավ համարեց հաղորդակցման կարողությունների մակարդակը, բավարար՝ իրենց մասնագիտության շրջանականերում դատողություններ անելու կարողությունները:

Շրջանավարտների ձեռք բերած ուսումնառության ընդհանրական արդյունքների հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվեց  ոլորտը կարգավորող օրենսդրության համաձայն՝ կատարելագործել հարցաշարերը, բարելավել հարցատոմսերը՝ ապահովելով տարբեր դասընթացներին վերաբերող հարցերի համամասնությունը: Ավարտական աշխատանքների իրականացման բարելավման ուղղությամբ առաջարկվեց մեծ ուշադրություն դարձնել աշխատանքների վերլուծական կողմին, խնդիրներին լուծումներ տալու հմտություններին և պրակտիկ մոտեցումներին:

Հանձնաժողովի նախագահի արտահայտած կարծիքի համաձայն՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն ամփոփիչ քննության և ավարտական աշխատանքների ու դրանց պաշտպանության մակարդակով, դասախոսական կազմով, ուսանողների առաջադիմությամբ, իր կազմակերպվածությամբ և բուհին ներկայացվող պահանջներով բավարարում է «Սերվիս բակալավր» պատրաստելու պահանջներին և ոլորտում պահանջարկին համապատասխանող կադրեր պատրաստելու զգալի ներուժ ունի:

Մայիսի 28-ին տեղի ունեցավ «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության ամփոփիչ քննությունը:

Հանձնաժողովը գլխավորում է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ամբիոնի պրոֆեսոր, տնտ. դոկտոր Մաքսիմ Տիգրանի Սարգսյանը:

Մասնաճյուղում ավարտվեց 2015-2016 ուստարվա  առկա ուսուցման ամփոփիչ ատեստավորումը

 

Մասնակցում էր 35 ուսանող, որոնցից «գերազանց» ստացավ 12-ը, «լավ»` 12-ը, «բավարար»` 11-ը:

Մայիսի 29-ին կայացավ «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

14 ուսանող ստացավ «գերազանց», 12-ը` «լավ», 9-ը` «բավարար»:

«Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը բարձր գնահատեց շրջանավարտների մասնագիտական գիտելիքների իմացության մակարդակը, բավարար համարեց ինքնուրույն մտածելու և արտահայտվելու կարողությունները:

 Շրջանավարտների ձեռք բերած ուսումնառության ընդհանրական արդյունքների հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվեց  քննությունները սկսել ավելի վաղ և ապահովել որոշակի ժամանակահատված ամփոփիչ քննության և ավարտական աշխատանքների պաշտպանության միջև: