Սիրելի՛ համալսարանականներ, 2016թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 900-ին, ԵՊՀ ԻՄ-ի բակում տոնական միջոցառմամբ կմեկնարկի նոր՝ 2016-2017 ուսումնական տարին:
Գիտելիքի և դպրության օրվան նվիրված միջոցառմանը կհաջորդեն դասերը:
Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2016թ. հեռակա ուսուցման ընդունելություն` հետևյալ մասնագիտությունների գծով.
Ընդունելության մասնագիտություններին, քննություններին, տեղերին և վարձաչափերին կարելի է ծանոթանալ այստեղ:
Ընդունելության կարգին կարելի է ծանոթանալ այստեղ, ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերին` այստեղ:
Ուսման տևողությունը 5 տարի է:
Շրջանավարտներին տրվում է Երևանի պետական համալսարանի դիպլոմ:
Փաստաթղթերն ընդունվում են ս.թ. օգոստոսի 25–ից մինչև սեպտեմբերի 25–ը:
Հասցեն` Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ուսանողական 1:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (093) 41-51-22, (093) 20-65-05, (096)-98-76-54 հեռախոսահամարներով:
Խաչատուր Աբովյանի՝ «Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես» հայտնի ասույթն այսօր առավել քան արդիական է: Գաղտնիք չէ նաև, որ մասնագիտական հաջողություններ գրանցելու համար առնվազն մեկ օտար լեզվի իմացությունը պարտադիր է: ArmScoop-ն առանձնացրել և ներկայացնում է օտար լեզուներ սովորելու համար լավագույն 5 անվճար առցանց հարթակները: Դրանցից յուրաքանչյուրն ունի ուսուցման իր մեթոդաբանությունն ու առանձնահատկությունները: Գտե՛ք Ձեզ հարմար հարթակը և սկսեք ուսումնասիրել առաջարկվող լեզուներից ցանկացածը:
Օտար լեզու յուրացնելիս՝ վաղ թե ուշ առաջ է գալիս բառերն ու արտահայտությունները հնարավորինս լավ հիշելու խնդիրը: Memrise-ն այս առումով յուրահատուկ հարթակ է, որն օգտագործում է հիշողության հետ աշխատելու ամենից առաջադեմ տեխնոլոգիաները, որպեսզի օգտատերերը տեղեկությունը յուրացնեն ավելի արդյունավետ և արագ:
Memrise հարթակն ունի ևս մեկ առանձնահատկություն. Այստեղ կարելի է ընտրել ոչ միայն 100-ից ավել հասանելի լեզուներից մեկը, այլև` այլ դասընթացներ ամենատարբեր ոլորտներից, որոնց թիվն անցնում է 6000-ը: Կայքը գործում է անվճար: Գործում է ինչպես համակարգչի, այնպես էլ` Android OS և IOS օպերացիոն համակարգերում:
Ուսանելու հասանելի լեզուներն են՝ 100-ից ավել լեզու, ներառյալ իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն, պորտուգալերեն, չինարեն, ճապոներեն, կորեերեն, իտալերեն, հոլանդերեն, շվեդերեն, ռուսերեն, արաբերեն և այլն:
Busuu.com օտար լեզուներ սովորելու հարթակը ստեղծել են 2 երիտասարդ, որոնք վարժ խոսում են 3 լեզվով և սովորում են չորորդը: Հեղինակների խոսքերով նրանց նպատակն էր ստեղծել լեզուներ սովորելու այլընտրանքային տարբերակ, որը հետաքրքիր է և դյուրին: Կայքից օգտվող յուրաքանչյուր անդամ ոչ միայն սովորեղ է, այլ նաև ուսուցիչ, որն օգնում է օտարներին յուրացնել իր լեզուն: Կայքի հիմնական բովանդակությունն անվճար է, սակայն գոյություն ունի նաև պրեմիում կարգավիճակ, որն ամսական արժե 5,41€: Գործում է ինչպես համակարգչի, այնպես էլ` Android OS և IOS օպերացիոն համակարգերում:
Ուսանելու հասանելի լեզուներն են՝ իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, ռուսերեն, պորտուգալերեն, լեհերեն, թուրքերեն, արաբերեն, ճապոներեն, չինարեն և անգլերեն:
LinguaLeo կայքը հիմնված է լեզու սովորելու խաղային մեթոդի վրա: Առկա է տեսանյութերի, ձայնագրությունների և տեքստային նյութերի մեծ բազա: Գրանցումից հետո օգտատերը պետք է ինքնուրույն ընտրի լեզվի իր մակարդակը և ժամանակը, որը նա պատրաստ է տրամադրել կայքում ամեն օր անցկացնելու և լեզուն ուսանելու համար: Այս տվյալների հիման վրա ստեղծվում է զարգացման աղյուսակ, որն անուղղակիորեն ցույց է տալիս վարժությունների արդյունավետությունը: Կայքը գործում է անվճար հիմունքներով, այնուամենայնիվ, «ոսկե կարգավիճակ» ձեռք բերելն ու ավելի լայն հնարավորություններից օգտվելն արժե 4,99$ երեք ամսվա համար և11,49$` ամբողջ տարվա համար: Գործում է ինչպես համակարգչի, այնպես էլ` Android OS և IOS օպերացիոն համակարգերում:
Ուսանելու հասանելի լեզուն՝ անգլերենն է:
DuoLingo անվճար ծրագիր է, որը հնարավորություն է տալիս օգտատերերին սովորել մի շարք օտար լեզուներ։ Ծրագիրն անվճար է,հնարավորություն է տալիս հանձնել արտոնագրված թեստեր (արդեն վճարովի է)։ Գործում է ինչպես համակարգչի, այնպես էլ` Android OSև IOS օպերացիոն համակարգերում: Duolingo կայքի արդյունավետությունը հիմնված է վիճակագրությունների վերլուծության վրա:
Ուսանելու հասանելի լեզուներն են՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, պորտուգալերեն, հոլանդերեն, իռլանդերեն, դանիերեն, շվեդերեն, ռուսերեն, լեհերեն, թուրքերեն, նորվեգերեն, եբրայերեն, ուկրաիներեն, ուելսերեն, վիետնամերեն:
Դմիտրիյ Պետրովը ռուս պոլիգլոտ է, համաժամանակյա թարգմանիչ: Նա համոզված է, որ յուրաքանչյուր լեզու սովորելու համար բավարար է 2 շաբաթ: 16 ժամում կարելի է սովորել լեզվի հիմունքները, աշխատել արտասանության վրա և սովորել ճիշտ գրել: Իր մեթոդը նա փորձարկել է հարյուրավոր մարդկանց հետ և արդյունքներն ավելի քան տպավորիչ են: Դմիտրիյ Պետրովն իր կայքում առաջարկում է տեսանյութերի միջոցով 16 ժամում սովորել հասանելի լեզուներից մեկը՝ միանգամայն անվճար:
Ուսանելու հասանելի լեզուներն են՝ անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, չինարեն, իտալերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն և հինդի:
Աղբյուրը՝ http://armscoop.com
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2016» ՄՐՑՈՒՅԹ:
Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ մինչև 2016 թվականի սեպտեմբերի 30-ը:
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչությունում՝ աշխատանքային օրերին ժամը 14:00 – 17:00 (հեռախոսներ՝ 21-01-40 (112), 21-01-40 (113), 21-01-40 (116)):
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2016» ՄՐՑՈՒՅԹ:
Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է համացանցային առցանց (on-line) ռեժիմով` գրանցվելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգում՝ https://grants.scs.am, մինչև 2016 թվականի սեպտեմբերի 30-ը (մինչև Երևանի ժամանակով ժամը 18:00):
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչությունում՝ աշխատանքային օրերին ժամը 14:00 – 17:00 (հեռախոսներ՝ 21-01-40 (108), 21-01-40 (112), 21-01-40 (113), 21-01-40 (116)):
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե