Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Աշնանային դպրոց | «Մեդիացիան որպես միջպետական կոնֆլիկտների լուծման այլընտրանքային տեխնոլոգիա»

Աշնանային դպրոց | «Մեդիացիան որպես միջպետական կոնֆլիկտների լուծման այլընտրանքային տեխնոլոգիա»

«Երիտասարդ պատմագետների ասոցացիա» հասարակական կազմակերպությունը Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի և Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ կազմակերպում է «Մեդիացիան որպես միջպետական կոնֆլիկտների լուծման այլընտրանքային տեխնոլոգիա» խորագրով չորրորդ աշնանային դպրոցը։

Դպրոցի նպատակն է համախմբել Հայաստանի բուհերից թվով 20-25 ուսանող երիտասարդների, որոնք ցանկություն ունեն ձեռքբերել լրացուցիչ մասնագիտական գիտելիքներ և կիրառական հմտություններ կոնֆլիկտաբանության, բանակցությունների, երրորդ կողմի միջոցով խնդրի լուծման տեխնոլոգիաների վերաբերյալ: Դասընթացի նպատակն է ունենալ արհեստավարժ կադրեր և տեղեկացված երիտասարդություն, որն իր գիտելիքներով և դիվանագիտական հմտությամբ արժանապատիվ կներկայացնի իր պետությունը տարբեր հարթակներում:

Անցկացման ժամանակըսեպտեմբեր-դեկտեմբեր, 2016 թ․
Դիմումների ընդունման վերջնաժամկետը2016 թ. սեպտեմբերի 15՝ ժամը 18:00
Աշխատանքային լեզուն․ հայերեն
Դասընթացի մասնակցությունն անվճար է

Տեղեկատվական աջակից՝ ArmScoop գիտակրթական ցանց

Վկայականներ կտրվեն այն մասնակիցներին, որոնք դասընթացի շրջանակներում կմասնակցեն և կհաղթահարեն երեք հիմնական բաժինները՝ դասախոսություն, գործնական աշխատանք, ինքնուրույն աշխատանք։

Աշնանային դպրոցին մասնակցության համար անհրաժեշտ է մինչև նշված վերջնաժամկետը igyounghistorians@gmail.com էլ. հասցեով համառոտ ինքնակենսագրականի (CV) հետ միասին ուղարկել մոտիվացիոն նամակ՝ ինչու եք ցանկանում մասնակցել դպրոցին։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել igyounghistorians@gmail.com էլ. հասցեով։

 

Աղբյուրը՝ http://armscoop.com

ՈՒսանողական գիտական նստաշրջան`նվիրված ԳԱԱ 69-ը ամյակին

<< Կայուն զարգացման հեռանկարները և արդի մարտահրավերները 21-րդ դարում >> խորագրով ուսանողական գիտական նստաշրջան` նվիրված ԳԱԱ 69-ը ամյակին

ՈՒսանողական գիտական նստաշրջան`նվիրված ԳԱԱ 69-ը ամյակինՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի ուսանողական գիտական ընկերությունը 2016 թ. նոյեմբերի 28-ին, կազմակերպում է <<Կայուն զարգացման հեռանկարները և արդի մարտահրվերները 21-րդ դարում>> խորագրով ուսանողական գիտական նստաշրջանը` նվիրված ԳԱԱ 69-ը ամյակին, որին կարող են մասնակցել բոլոր բուհերի և գիտահետազոտական կենտրոնների ուսանողները, ասպիրանտները, հայցորդները և մինչև 35 տարեկան գիտնականները: Զեկուցումների թեմատիկան ազատ է:

Նստաշրջանի ընթացքում գործելու են հետևյալ բաժանմունքները.
1) Աշխարհագրություն
2) Երկրաբանություն
3) Դեղագիտություն և քիմիա
4) Կենսաբանություն
5) Ֆիզիկա
6) Ռադիոֆիզիկա
7) Մաթեմատիկա և մեխանիկա
8) Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա
9) Հայ բանասիրություն
10) Ռոմանագերմանական բանասիրություն
11) Ռուս բանասիրություն
12) Ժուռնալիստիկա
13) Տնտեսագիտություն և կառավարում
14) Փիլիսոփայություն
15) Սոցիոլոգիա

16) Հոգեբանություն
17) Իրավագիտություն
18) Քաղաքագիտություն
19) Միջազգային հարաբերություններ
20) Պատմություն
21) Ցեղասպանագիտություն
22) Մշակութաբանություն և արվեստաբանություն
23) Արևելագիտություն

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2016թ. սեպտեմբերի 30-ը ներկայացնել հայտ, որը պետք է պարունակի՝ հոդվածի ամբողջական տարբերակը, գիտական ղեկավարի կարծիքը կամ համապատասխան ամբիոնի երաշխավորագիրը (միայն գիտական աստիճան չունեցողների համար), կարճ ինքնակենսագրական` պարտադիր նշելով անուն, ազգանուն, հայրանուն, կոնտակտային տվյալներ, բուհ, ֆակուլտետ, բաժին, կուրս:
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել student.council@list.ru էլեկտրոնային փոստին:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Գիտաժողովի լավագույն աշխատանքները հրատարակվելու են ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կողմից հրատարակվող ամենամյա գիտական հոդվածների ժողովածում:
Աշխատանքներին ներկայացվող պահանջներն են.
Հոդվածի համակարգչային շարվածքը` Word 97-2007 ծրագրով: Ծավալը` A4 ձևաչափի 3 ամբողջական էջից մինչև 7 էջ: Տեքստի կոդավորումն՝ ըստ KDWin-ի. հայերեն` Armenian Phonetic Unicode, ռուսերեն` Russian Phonetic Unicode, անգլերեն` US : Առաջին էջի վերին տողի աջ մասում 10 pt տառաչափով, թավ (Bold) տրվում են հեղինակ(ներ)ի Անուն Ազգանուն(ներ)ը: Հաջորդ տողի աջ մասում 10 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է բուհը կամ գիտահետազոտական կենտրոնը ֆակուլտետը/ստորաբաժանումը, կարգավիճակը (բակալավրիատի ուսանող, մագիստրանտ, ասպիրանտ, հայցորդ և այլն): Հաջորդ տողում 10 pt տառաչափով տրվում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն (ցանկալի է գրել բուհական էլ. փոստի հասցեն, եթե այդպիսին տրամադրվում է):
Մեկ տող բաց թողնելով` անհրաժեշտ է ներկայացնել հոդվածի հիմնական տեքստը: Հիմնական տեքստի տառաչափը`10 pt, տողերի հեռավորությունը`1, էջի ֆորմատը` A4, լուսանցքները. ձախից` 30 մմ, վերևից` 20 մմ, աջից` 15 մմ, ներքևից` 20 մմ: Տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմից (alignment: Justify): Պարբերությունները պետք է սկսել 1 սմ խորքից: Գրաֆիկներ օգտագործելիս անհրաժեշտ է կիրառել տեխնիկական այնպիսի միջոցներ, որոնք հոդվածի տպագրական էջադրման ժամանակ կբացառեն գրաֆիկի հնարավոր աղավաղումները: Հղումները պարտադիր են. տրվում են տողատակում (բնական և տեխնիկական գիտությունների պարագայում՝ հոդվածի բուն տեքստից հետո՝ «Գրականություն» վերտառությամբ)` 8 pt տառաչափով, տողերի հեռավորությունը` 1: Հղման տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմից (alignment: Justify): Հղման մեջ պետք է ներկա- յացված լինեն օգտագործված աշխատանքի հեղինակի ազգանունը և անվան առաջին տառը (թավ տառերով` Bold), այնուհետև` աշխատանքի վերնագիրը, հրատարակման վայրը, թվականը, օգտագործած տեղեկության էջը: Հայերեն, ռուսերեն և անգլերեն ամփոփագրերը պարտադիր են. հոդվածի տեքստից հետո մեկ տող բաց թողնելով 10 pt տառաչափով տրվում են հեղինակ(ներ)ի Անուն Ազգանուն(ներ)ը: Մեկ տող բաց թողնելով՝ տողի մեջտեղում 10 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը: Հաջորդ տողի կենտրոնում գրվում է «Բանալի բառեր» արտահայտությունը, և տրվում են բանալի բառերը՝ բառեր կամ բառակապակցություններ (հասկացություններ, առանցքային բառեր կամ արտահայտություններ), որոնք հնարավորինս ամբողջականորեն և յուրահատուկ կերպով բնորոշում են գիտական հոդվածի կամ դրա առանձին մասերի բովանդակությունը: Այնուհետև մեկ տող թողնելով՝ 50-70 բառի սահմաններում համառոտ ներկայացվում է հոդվածի ամփոփագիրը (հիմնական էությունը՝ նպատակը, խնդիրները, արդյունքը/եզրակացությունը): Հոդվածի հիմնական տեքստի վերջում հեղինակն իր ցանկությամբ կարող է զետեղել նաև երախտիքի խոսք:

Նշված չափորոշիչներին չհամապատասխանող զեկուցումները չեն ընդունվելու:

Galent.am | Ծրագրավորում սովորելու հայկական առցանց հարթակ

Հայաստանում տեղեկատվական հասարակության կայացման և մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ձեռներեցության ու գործարարության զարգացման գործում հիմնարար նշանակություն ունի կրթությունը։ Հենց այս ուղղությամբ աշխարհում խիստ պահանջարկված են շարունակական ինքնակրթության ու մասնագիտական կատարելագործման հնարավորություններ ընձեռող առցանց ուսուցողական հարթակները։ Հայկական լսարանի համար, սակայն, նման օտարալեզու հարթակներից օգտվելը հավելյալ դժվարություններ է առաջացնում նյութը յուրացնելիս և ավելի շատ ժամանակ է պահանջում։ Հետևաբար չափազանց կարևոր ու արդիական է հայալեզու բովանդակությամբ այդպիսի որակյալ հարթակների ստեղծումն ու զարգացումը։ Այդ բացը լրացնելու թարմ և արդեն իսկ հաջողված փորձերից է Galent_logo հարթակը, որն իր բնույթով բացառիկ է հայկական լսարանի համար։ Կայքի հիմնադրի՝ ծրագրավորող Գասպար Գալենտերյանի բնորոշմամբ այն վեբ ծրագրավորման և բիզնեսի առցանց կրթահամալիր է։ ArmScoop-ը ներկայացնում է այս հարթակի հիմնական առանձնահատկություններն ու հասանելի հնարավորությունները։ 

Galent_front

Galent_logo կայքը ներառում է չորս բաժին՝ «Դիզայն», «Վեբ դիզայն», «Ծրագրավորում» և «Բիզնես», որոնցից յուրաքանչյուրում ներկայացված են թեմատիկ անվճար և վճարովի ուսուցողական տեսադասեր։ Տարիների ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու փորձն ամբողջացնելով՝ Գասպար Գալանտերյանն առաջարկվող տեսադասերի փաթեթների միջոցով առավելագույնս պարզ, մատչելի և ամենակարևորը՝ հայերեն լեզվով, սովորեցնում է վեբ նախագծման և ծրագրավորման հիմունքները։ Առանձին ծանոթացում է տրվում նաև Google Docs ծառայությանը՝ հնարավորություն տալով ձեռք բերել առցանց փաստաթղթերի հետ հնարավորինս արդյունավետ աշխատելու հմտություններ։ 

Բոլոր տեսադասերը (ընդհանուր առմամբ՝ շուրջ 470) խմբավորված են հիմնական (բազային) և խորացված դասընթացներում։ Ներկայում հասանելի են Photoshop ծրագրի (սկսնակների համար և վեբ դիզայնում օգտագործվող), HTML-ի (սկսնակների համար) և HTML5-ի (խորացված), CSS-ի (սկսնակների համար) և CSS3-ի (խորացված), դոմեյնի և հոսթինգիJavaScript-ի (սկսնակների համար) և մի շարք այլ դասընթացներ։

Galent-package

Բոլոր տեսադասերին ամբողջական մուտք ունենալու համար հարկավոր է գրանցվել կայքում և անդամագրվել (արժեքը՝ 8000 դրամ/ամիսը):

Անդամագրության ողջ փաթեթը ներառում է՝

  • անսահմանափակ մուտք բոլոր տեսադասերին,
  • պրոֆեսիոնալ թեստեր անցնելու և հավաստագիր ստանալու հնարավորություն,
  • ուսուցման ընթացքում բարձրորակ սպասարկման կենտրոնից օգտվելու հնարավորություն,
  • ուսանողների պորտալից օգտվելու հնարավորություն։

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ անդամագրության ընթացքում հարթակում ավելացված նոր դասընթացները ևս ամբողջովին հասանելի են դառնում մասնակիցների համար (լրացուցիչ վճարման կարիք չկա)։ 

Galent_logo կայքից բացի սկսնակ վեբ ծրագրավորողների համար նախատեսված անվճար դասընթացները հասանելի են նաև Գասպար Գալենտերյանի հեղինակային մեկ այլ նախագծում՝ weber.am հարթակում։ Այստեղ նաև առկա են մի շարք օգտակար ռեսուրսներ՝ բոլոր HTML թեգերն իրենց հայերեն բացատրություններով և օրինակներով (HTML տեղեկատու), CSS հատկություններն իրենց հայերեն բացատրություններով և օրինակներով (CSS տեղեկատու), ՏՏ հիմնական հապավումների բառարան։

Աղբյուրը՝ http://armscoop.com

ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակը հայտարարում է որմնանկարչության տենդեր-մրցույթ

ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակը հայտարարում է որմնանկարչության տենդեր-մրցույթ

Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակը հրավիրում է անհատ արվեստագետների և/կամ ստեղծագործական թիմերի ներկայացնելու հայտեր կազմակերպության գրասենյակի արտաքին պատերից մեկի վրա որմնանկար նկարելու համար:

Նպատակ

Նախաձեռնության հիմնական նպատակներն են՝

  • Տոնել Խաղաղության կորպուսի գործունեության 25-ամյակը Հայաստանում
  • Գնահատել Խաղաղության կորպուսի ներդրումները հայ հասարակության մեջ
  • Ներգրավել Խաղաղության կորպուսի աշխատակիցներին և պաշտոնական հյուրերին հետաքրքիր թիմային աշխատանքի մեջ
  • Ոգեշնչել ԽԿ անձնակազմին և հյուրերին՝ դարձնելով աշխատանքային միջավայրը ավելի հաճելի և աշխույժ

Որմնանկարի դիզայնը և թեման

  • Որմնանկարը պետք է ուղղված լինի Խաղաղության կորպուսի գործունեության 25-ամյակի տոնակատարությանը Հայաստանում
  • Խաղաղության կորպուսի հիմնական նպատակը, որն է՝ աշխարհում խաղաղություն և բարեկամություն սերմանելը, պետք է արտացոլված լինի որմնանկարի թեմայում
  • ԽԿ-ի լոգոն պետք է ներառված լինի որմնանկարում
  • Որմնանկարի դիզայնը/ուրվագիծը չպետք է շատ խրթին լինի. այն պետք է հնարավորություն տա ոչ պրոֆեսիոնալ նկարիչներին (աշխատակիցներին, միջոցառման հյուրերին) մասնակցել նկարի ստեղծման/գունավորման գործընթացին:

Վայրը

Որմնանկարը պատկերվելու է ԽԿ-ի գրասենյակի տարածքում գտնվող արտաքին պատի վրա: Պատի ամբողջ երկարությունն է՝ 30մ, իսկ լայնությունը՝ 2,60մ.: Պատը բաղկացած է 6 պատուհաններից և 2 դռներից:

Հայտերի ընդունումը

Բոլոր հետաքրքրված արվեստագետներին խնդրում ենք ուղարկել հետևյալ փաստաթղթերը մինչև ս.թ.-ի սեպտեմբերի 1-ը ներառյալ,էլեկտրոնային փոստի միջոցով կամ ներկայացնել դրանք ԽԿ-ի գրասենյակ՝

  • Որմնանկարի էսքիզ/էսքիզներ
  • Հեղինակի(ների) համառոտ ինքնակենսագրություն
  • Հեղինակի նախկինում արված նմանատիպ առավելագույնը 3 աշխատանք

Հայտերի ներկայացման պայմանները

  • Հայտի մեջ ներառել Ձեր մասին տեղեկատվություն (անուն, ազգանուն/կազմակերպության անվանում, հեռախոսահամարներ), ինչպես նաև գնառաջարկ, որը կներառի աշխատանքի հետ կապված բոլոր ծախսերը
  • Հայտերն ուղարկել Հերմինե Ղազարյանին hghazaryan@peacecorps.gov էլեկտրոնային հասցեով կամ ներկայացնել Չարենցի 33 հասցեում
  • Գտնվող ԽԿ-ի գրասենյակ  Ներկայացված փաստաթղթերը կդառնան ԽԿ-ի սեփականությունը
  • Ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի

Ընտրության գործընթաց

ԽԿ-ի անձնակազմը կընտրի սահմանված չափանիշներին առավել համապատասխան դիմորդներին: Անհրաժեշտության դեպքում՝ նախնական ընտրված թեկնածուներին կառաջարկվի զարգացնել իրենց առաջարկները:

Ընտրության հիմնական չափանիշները

  • Որմնանկարի դիզայնը և արժեքը կլինեն վերջնական ընտրության հիմնական չափորոշիչները

Վճարման ժամանակացույցը և պայմանները

  • ԽԿ-ը կառաջարկի ծառայության մատուցման պայմանագրում ֆիքսված արժեք
  • Մատակարարը կստանա վճարումը ծառայության մատուցումից հետո 30 օրվա ընթացքում

Խաղաղության Կորպուսի մասին

Դիմորդներին քաջալերում ենք նախապես տեղեկանալ Խաղաղության կորպուսի գործունեության և հիմնական նպատակների մասին մինչև հայտերը ներկայացնելը: Խաղաղության կորպուսը գործում է Հայաստանում 1992 թվականից՝ Հայաստանի կառավարության հրավերով: Խաղաղության կորպուսը հիմնադրվել է նախագահ Ջոն Ֆ: Քենեդու նախաձեռնությամբ 1961թ.-ին:  Խաղաղության կորպուսը հիմնադրվել է աշխարհում խաղաղություն և բարեկամություն սերմանելու նպատակով: Այն  ունի երեք նպատակ՝

  • Մասնագիտական օգնություն ցուցաբերել հյուրընկալող երկրին:
  • Օգնել հյուրընկալող երկրի ժողովրդին ավելի լավ ճանաչել ամերիկյան ժողովրդին:
  • Օգնել ամերիկյան ժողովրդին ավելի լավ ճանաչել հյուրընկալող ժողովրդին:

Խաղաղության կորպուսի կամավորները աշխատում են Հայաստանի տարբեր համայնքներում՝ ուսումնական հաստատություններում անգլերենի ուսուցումը բարելավելու, ինչպես նաև ոչ կառավարական կազմակերպությունների աշխատանքը ամրապնդելու գործում, հատկապես շեշտը դնելով երիտասարդության զարգացման վրա:

ԽԿ-ի առաքելության, գործունեության և Հայաստանում իրականացվող ծրագրերի մասին ավելին իմանալու համար, խնդրում ենք ստուգել տեղեկատվության հետևյալ աղբյուրները՝

* * *

Peace Corps Armenia Announces Tender-Competition for Creation of a Mural

Introduction

Peace Corps Armenia invites individual artists and/or creative teams to submit quotations for the creation of a mural on an outside wall in Peace Corps Armenia office.

Objectives

The quotation for this mural in PC aims to achieve the following goals:

  • To celebrate Peace Corps Armenia’s 25th Anniversary;
  • To recognize Peace Corps Armenia’s contributions to Armenian society;
  • To engage the PC Team and official guests in an interesting team-building activity;
  • To inspire the PC Team and visitors and enliven the work space.

The Design and the Theme of the Mural

  • The mural should reflect and celebrate the PC’s 25 years of service in Armenia;
  • The mural theme should reflect PC goal of “Promoting world peace and friendship in Armenia”;
  • The PC logo should be incorporated in the mural;
  • The design/outline of the mural should not be very complicated. It should allow the non-professional painters (staff members, guests) to participate in painting or coloring it.

Location:

The mural will be painted on an outdoor wall. The wall measures 30m. wide and 2.60m. high. The wall contains 6 windows and 2 doors.

Artists Submission

Interested artists will be required to submit the following documents till September 1st, 2016 via email or present the required documentation to Peace Corps office:

  • Quote for the entire project, including there your contact information (name/organization/phone numbers, etc) and a detailed budget, which should include all the costs regarding the project
  • Scanned sketches or digital mock up of the mural;
  • Brief CV of the artist
  • No more than 3 images of the artist’s previous relevant works;

Conditions of Submission

  • Quotes should be submitted  by email to Hermine Ghazaryan at the following email address: hghazaryan@peacecorps.gov or can be dropped off with  the Security Guards in Peace Corps office located at Charents str. 33 building, Yerevan, Armenia 0025;
  • Documentation submitted will become the property of the Peace Corps unless marked for return by the artist/designer;
  • Late submissions will not be accepted.

Selection Process

A shortlist of applicants that best meet the criteria set out in this document will be assessed by PC. If required, shortlisted artists may be asked to develop their proposals further. The project will be part of a celebration event tentatively scheduled for October 2016.

Acceptance Criteria

  • Design and cost will be the main evaluation factors in selecting the final vendor.

Peace Corps Payment Schedule and Terms

  • Peace Corps intends to offer a firm-fixed price contract for the service. 
  • Supplier will receive payment in approximately 30 days after acceptance and receipt of valid/accurate invoice.

About Peace Corps

Applicants are encouraged to learn about Peace Corps before submitting their quotes. Peace Corps is a US Government organization, which has been established by President John F. Kennedy in 1961. The program has been operating in Armenia since 1992.  The global mission of PC is to promote world peace and friendship. The main 3 goals of PC are the following:

  • To help the people of interested countries in meeting their need for trained Volunteers
  • To help promote a better understanding of Americans on the part of the peoples served.
  • To help promote a better understanding of other peoples on the part of Americans.

The current projects that the Peace Corps Volunteers are doing in Armenia are Teaching English as a Foreign Language in schools and working with local nongovernmental organizations to develop Armenian youth.

For more details about the organization’s mission, activities and programs in Armenia, please check the following:

Աղբյուրը՝ youthcanal.do.am

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից բավարարվածության ուսանողական հարցման (2015-16 ուստարի) արդյունքների վերլուծություն

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից բավարարվածության ուսանողական  հարցման (2015-16 ուստարի) արդյունքների վերլուծություն

Հարգելի՛ համալսարանականներ, ԵՊՀ ԻՄ-ի  պաշտոնական կայքէջի «Կրթության որակի կառավարում» բաժնի «Գործընթացներ» ենթաբաժնի «Հաշվետվություններ, վերլուծություններ» էջում տեղադրվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից բավարարվածության ուսանողական հարցման (2015-16 ուստարի) արդյունքների վերլուծությունը: