Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ

 

ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ

«ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ-ի  նախաորակավորման ծրագիրը ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդներին հնարավորություն է ընձեռնում`

  • ստանալ գործնական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ,
  • ծանոթանալ Բանկի կողմից մատուցվող ծառայությունների կազմակերպման սկզբունքներին և ընթացակարգերին,
  • Ծրագրի ավարտից հետո ունենալ պատրաստվածության առավել բարձր մակարդակ Բանկի կողմից համապատասխան թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթներին մասնակցության համար՝ այլ հավասար պայմաններում ունենալով նախապատվություն Ծրագրին չմասնակցած անձանց նկատմամբ:

Աշխատանքային վայրը՝

ք. Արարատ, ք. Արմավիր, ք. Արտաշատ, ք. Գավառ, ք. Գյումրի, ք. Դիլիջան, ք. Եղեգնաձոր, ք. Էջմիածին. ք. Իջևան, ք. Հրազդան, ք. Մասիս, ք. Եղվարդ, ք. Չարենցավան, ք. Սևան, ք. Սպիտակ, ք. Վեդի, ք. Բերդ, ք. Ալավերդի, ք. Աշտարակ, ք. Արթիկ, ք. Ջերմուկ, ք. Ստեփանավան,ք. Տաշիր:

Դրույք՝ լրիվ դրույք

 

Պահանջվող որակավորում՝

Ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդ անձինք, որոնք.

  • ունեն բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան),
  • ուսման ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն (նախընտրելի են այն դիմորդները, ում ավարտական վկայականին կից գնահատման թերթիկի բալային միջին գնահատականը կազմում է գնահատման բալային համակարգի առավելագույն արժեքի առնվազն 75%-ը):

Դիմելու կարգը՝

Ծրագրին մասնակցության համար անհրաժեշտ է «Արդշինբանկ» ՓԲԸ ներկայացնել`

  • ծրագրին մասնակցության լրացված հայտ (առկա է «Արդշինբանկ» ՓԲԸ ինտերնետային կայքի «Կարիերա» բաժնում),
  • անձը հաստատող փաստաթղթի պատճե (սքանավորված տարբերակ),
  • դիմորդի ԲՈՒՀ-ի ավարտական վկայականի (մագիստրատուրայի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ բակալավրի) և կից գնահատման թերթիկի պատճեներ:

Համապատասխան փաստաթղթերի ամբողջական փաթեթն անհրաժեշտ է ուղարկել hr@ardshinbank.am էլեկտրոնային փոստի հասցեով` հաղորդագրության անվանման դաշտում նշելով՝

  • ք. Արարատի համար՝ «Նախաորակավորման ծրագիր_Արարատ»,
  • ք. Արմավիրհամար՝ «Նախաորակավորման ծրագիր_Արմավիր»,
  • ք. Արտաշատհամար՝ «Նախաորակավորման ծրագիր_Արտաշատ»,
  • ք. Գավառի համար՝ «Նախաորակավորման ծրագիր_Գավառ»,
  • ք. Գյումրիի համար՝ «Նախաորակավորման ծրագիր_Գյումրի»,
  • ք. Դիլիջանի համար՝ «Նախաորակավորման ծրագիր_Դիլիջան»,
  • ք. Եղեգնաձորի համար՝ «Նախաորակավորման ծրագիր_Եղեգնաձոր»,
  • ք. Էջմիածնի համար՝ «Նախաորակավորման ծրագիր_Էջմիածին»,
  • ք. Իջևանի համար՝ «Նախաորակավորման ծրագիր_Իջևան»,
  • ք. Հրազդանի համար՝ «Նախաորակավորման ծրագիր_Հրազդան»,
  • ք. Մասիսի համար՝ «Նախաորակավորման ծրագիր_Մասիս»,
  • ք. Եղվարդի համար՝ «Նախաորակավորման ծրագիր_Եղվարդ»,
  • ք. Չարենցավանի համար՝ «Նախաորակավորման ծրագիր_Չարենցավան»,
  • ք. Սևանի համար՝ «Նախաորակավորման ծրագիր_Սևան»,
  • ք. Սպիտակի համար՝ «Նախաորակավորման ծրագիր_Սպիտակ»,
  • ք. Վեդու համար՝ «Նախաորակավորման ծրագիր_Վեդի»,
  • ք. Բերդի համար՝ «Նախաորակավորման ծրագիր_Բերդ»,
  • ք. Ալավերդու համար՝ «Նախաորակավորման ծրագիր_Ալավերդի»,
  • ք. Աշտարակի համար՝ «Նախաորակավորման ծրագիր_Աշտարակ»,
  • ք. Արթիկի համար՝ «Նախաորակավորման ծրագիր_Արթիկ»,
  • ք. Ջերմուկի համար՝ «Նախաորակավորման ծրագիր_Ջերմուկ»,
  • ք. Ստեփանավանի համար՝ «Նախաորակավորման ծրագիր_Ստեփանավան»,
  • ք. Տաշիրի համար՝ «Նախաորակավորման ծրագիր_Տաշիր»:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 30.11.2016թ.:

Դիմում-հարցաթերթիկի ձև՝

Դիմում_Նախաորակաորման ծրագիր.pdf

www.ardshinbank.am

Կրթական ծրագրի քննարկում «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողների հետ

 2016թ. նոյեմբերի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողների հետ կրթական ծրագրի քննարկում, որին հրավիրված էին տնօրենի խորհրդականներ Ա.Մակարյանը և Վ.Բրուտյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Ա.Ներսիսյանը, փոխդեկան Վ.Աղաբաբյանը, Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Ք.Հարությունյանը, դասախոսներ Լ.Բագումյանը, Շ.Գրիգորյանը, Ա.Մարդանյանը:

Կրթական ծրագրի քննարկում «Անգլերեն լեզու և գրականություն»  մասնագիտության IV կուրսի ուսանողների հետ

Քննարկումն անցկացրեց «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու Ա.Սիմոնյանը:

Սկզբում ներկայացվեցին կրթական ծրագրի նպատակներն ու վերջնարդյունքները, ապա կայացավ վերջնարդյունքների ճշգրիտ ձևակերպման և անցած ծրագրին համապատասխանության շուրջ քննարկում:

Կրթական ծրագրի քննարկում «Անգլերեն լեզու և գրականություն»  մասնագիտության IV կուրսի ուսանողների հետ

Մասնավորապես նշվեց, որ անհրաժեշտ է շտկել ծրագրային որոշ ձևակերպումներ, ինչպես նաև վերանայել ծրագրի սահմաններում իրականացվող առարկաների ցանկը:

Շեշտը դրվեց մասնագիտական կրթամասի առարկաների կարևորության վրա, որոնք, ըստ ուսանողների, առաջնային են, և իրենք կցանկանային, որ նույնիսկ այլ կրթամասերի որոշ առարկաների հաշվին ավելացնել մասնագիտական առարկաների ժամերը կամ ծրագրի մեջ ներմուծել անգլերեն լեզվի, գրականության կամ մշակույթի վերաբերյալ որևէ նոր առարկա: Հարց բարձրացվեց  նաև լեզվի` լսողական սարքավորումներով ապահովված լաբորատորիայի անհրաժեշտության մասին:

Կրթական ծրագրի քննարկում «Անգլերեն լեզու և գրականություն»  մասնագիտության IV կուրսի ուսանողների հետ

Լիարժեք մասնագետ ձևավորվելու գործում ուսանողները կարևորեցին և արտասահմանյան գրականության իմացությունը:

Եղան առաջարկներ` անգլերեն և ֆրանսերեն խմբերի բաժանման, առարկայի ժամաքանակը ավելացնելու, հնարավորության դեպքում այլ դասախոսներ ևս ընդգրկելու, ինչպես նաև փոխանակման ծրագրերի մասնակցելու վերաբերյալ:

Կրթական ծրագրի քննարկում «Անգլերեն լեզու և գրականություն»  մասնագիտության IV կուրսի ուսանողների հետ

Քննարկվեց նաև կրթությունը մագիստրատուրայում շարունակելու հարցը, որին  ուսանողների 1/3-ը դրականորեն արձագանքեց: Ամբիոնի վարիչ Ք.Հարությունյանի հավաստմամբ` մասնաճյուղը գերազանցությամբ ավարտած ուսանողները հնարավորություն կունենան իրենց կրթությունը շարունակելու ԵՊՀ-ի ռոմանագերմանական ֆակուլտետի անգլերեն բանասիրության բաժնում (այլ բաժիններում ուսուցումը վճարովի է):

Շախմատի և սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություններ

2016թ. նոյեմբերի 22-24-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացան շախմատի և սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություններ, որոնց մասնակցում էին բուհի առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսանողներ:

Շախմատի և սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություններ

Շախմատի առաջնությունն անցկացվեց շրջանաձև կարգով:

Շախմատի և սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություններ

Հաղթեց առկա ուսուցման «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության առաջին կուրսի ուսանող Գերասիմ Ալավերդյանը:

Շախմատի և սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություններ

Սեղանի թենիսի առաջնությունն անցկացվեց օլիմպիական կարգով (պարտվողը դուրս էր մնում մրցապայքարից):

Եզրափակիչ դուրս եկան հեռակա ուսուցման «Պատմություն» մասնագիտության հինգերորդ կուրսի ուսանող Վրեժ Սարհատյանը և առկա ուսուցման «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանող Վահե Վարշամյանը:

2:0 հաշվով հաղթեց Վահե Վարշամյանը:

Շախմատի և սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություններ

Հաղթողները տնօրենության կողմից պարգևատրվեցին հուշանվերներով:

 

«ԷՀՄ և ծրագրավորում» դասընթացի շրջանակներում ներկայացվեց զեկուցում

2016թ. նոյեմբերի 23-ին «ԷՀՄ և ծրագրավորում» դասընթացի շրջանակներում «C++ ծրագրավորման լեզվի պայմանի ստուգման օպերատորը, ընտրման կառուցվածքը և ֆունկցիաները» թեմայով զեկուցում կարդացին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտություների ֆակուլտետի ուսանողներ Վազգեն Փայտյանը, Վոլոդյա Մելքումյանը և Լևոն Սարուխանյանը:

Զեկուցման ղեկավարն էր Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ, տեխն. գիտ. թեկն., «ԻԿՄ» մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու Ա.Սիմոնյանը:

«ԷՀՄ և ծրագրավորում» դասընթացի շրջանակներում ներկայացվեց զեկուցում

Ներկա էին ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Ուսանողների առջև խնդիր էր դրվել ավտոմատացնել ուսումնական գործընթացներին վերաբերող գործընթացներ և գրել  կիրառական նշանակություն ունեցող  ծրագրեր:

Վազգեն Փայտյանը ներկայացրեց ՄՈԳ-ի հաշվման խնդիրը և C++ լեզվով գրված ծրագիրը, որի մուտքում օգտագործողը ներմուծում է դասավանդվող  առարկաների կրեդիտները, ուսանողի ստացած գնահատականները, իսկ ելքում ստացվում է նրա ՄՈԳ-ը և այլ վերլուծություններ:

«ԷՀՄ և ծրագրավորում» դասընթացի շրջանակներում ներկայացվեց զեկուցում

Վոլոդյա Մելքումյանը գրել էր «Դասացուցակի ծրագիրը», որտեղ օգտագործել էր C++-ի swich – case կառուցվածքը և գործող դասացուցակը: Ծրագրում ստուգվում էր տվյալ շաբաթվա համարիչ կամ հայտարար լինելը և արտապատկերվում 1-ին կուրսի դասացուցակը: Զեկուցողը ներկայացրեց, որ ստուգվում են բոլոր դեպքերը, համակուրսեցիները ծրագիրը կարող են օգտագործել իրենց առօրյայում:

«ԷՀՄ և ծրագրավորում» դասընթացի շրջանակներում ներկայացվեց զեկուցում

Լևոն Սարուխանյանը շնորհանդեսի ուղեկցությամբ ներկայացրեց «Հերոնի բանաձևով եռանկյան մակերեսի հաշվման ծրագիրը», որտեղ օգտագործել է C++-ի ֆունկցիայի գաղափարը: Նա մանրակրկիտ ներկայացրեց աշխատանքը և պատասխանեց հարցերին:

«ԷՀՄ և ծրագրավորում» դասընթացի շրջանակներում ներկայացվեց զեկուցում

Ծրագրերի աշխատանքների արդյունքները արժանացան ներկաների հավանությանը:

Մասնաճյուղում կայացավ Հոգեբանի օրվան նվիրված միջոցառում

2016թ. նոյեմբերի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Հոգեբանի օրվան նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի կողմից:

Մասնաճյուղում կայացավ Հոգեբանի օրվան նվիրված միջոցառում

Միջոցառումը մեկնարկեց ԵՊՀ ԻՄ-ի բակում, որտեղ մասնակիցները ուսանողներին բաժանեցին թխվածքաբլիթներ և փուչիկներ հոգեբանության սիմվոլով՝ Ψ տառով («փսի» տառը, ենթադրվում է, որ խորհրդանշում է հունական դիցաբանության մեջ ծովի աստված Պոսեյդոնի եռաժանին, որը ցույց է տալիս աշխարհի տարանջատումը երեք՝ երկրային, երկնային ու հոգևոր ոլորտների և կրում բնության տարերքներից երեքի՝ օդի, ջրի և հողի միասնության խորհուրդը), ապա այն շարունակվեց լսարանում:

Մասնաճյուղում կայացավ Հոգեբանի օրվան նվիրված միջոցառում

Ներկա էին մասնաճյուղի տնօրեն, պ.գ.թ., դոցենտ Ս.Առաքելյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան պ.գ.դ, պրոֆեսոր Ա.Ներսիսյանը, Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, մ.գ.թ., ասիստենտ Լ.Հարությունյանը,  Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչ, ֆ.մ.գ.թ., դոցենտ Ա.Ցուցուլյանը, դասախոսներ, ուսանողներ:

Մասնաճյուղում կայացավ Հոգեբանի օրվան նվիրված միջոցառում

Ողջույնի խոսք ասաց տնօրենը՝ Հոգեբանի օրվա առթիվ շնորհավորելով մասնագետներին, ուսանողներին, բոլոր ներկաներին,  ընդգծելով հոգեբանի մասնագիտության պատասխանատվությունն ու կարևորությունը մարդու կյանքում, խրախուսելով նման միջոցառումների կազմակերպումը մասնաճյուղում:

Մասնաճյուղում կայացավ Հոգեբանի օրվան նվիրված միջոցառում

Ապա միջոցառման մասնակիցները`  «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության տարբեր կուրսերի ուսանողները, ներկայացրին հոգեբանության պատմության հոգեբանական ծառը, բացատրեցին նրա խորհուրդը. ծառի արմատները խորհրդանշում են անտիկ հոգեբանությունը, որից ձևավորվել է հոգեբանական միտքը, բունը խորհրդանշում է հոգեբանական մտքի զարգացման միջնադարյան և վերածննդյան շրջանները, իսկ ծառի ճյուղերը ցույց են տալիս հոգեբանության զարգացման արդի շրջանը և հոգեբանության ուղղությունները:

Հոգեբանական ծառի արմատները ներկայացրին երկրորդ կուրսի ուսանողուհիներ Լիլիթ Հայրապետյանը և Արմենուհի Զաքարյանը: Նրանք անդրադարձան հոգու մասին անտիկ շրջանում առաջացած 2 ուսմունքներին՝ անիմիզմին և հիլոզոիզմին, հոգու վերաբերյալ Արիստոտելի, Պլատոնի, Հիպոկրատի, Դեմոկրիտի և Սոկրատեսի   գաղափարներին:

Մասնաճյուղում կայացավ Հոգեբանի օրվան նվիրված միջոցառում

Հոգեբանական ծառի բունը ներկայացրին 3-րդ կուրսի ուսանողուհիներ Արուսյակ Գասպարյանը, Մինավարդ Մելիքբեկյանը, Շարմաղ Սարիբեկյանը: Նրանք անդրադարձան միջնադարում առաջ եկած դեիզմի, սենսուալիստական և նոմինալիստական ուսմունքներին, արաբալեզու մտածողների՝ Իբն-Սինայի, Իբն-Ռուշդի գաղափարներին, հոգու մասին հայկական (Հովնան Որոտնեցու, Գրիգոր Նարեկացու) պատկերացումներին:

Մասնաճյուղում կայացավ Հոգեբանի օրվան նվիրված միջոցառում

Հոգեբանական ծառի ճյուղերը ներկայացրին 4-րդ կուրսի ուսանողուհիներ Մարիամ Ղազարյանը և Անի Արզումանյանը` շեշտը դնելով հոգեբանության ժամանակակից ուղղությունների (հոգեվերլուծություն, հումանիստական հոգեբանություն, բիհևիորզմ, գեշտալտ հոգեբանություն, կոգնիտիվ հոգեբանություն) վրա: Նրանք ներկայացրին  Զիգմունդ Ֆրոյդի ասույթները, հումանիստական գաղափարախոսությունը, գեշտալտ թերապիայի աղոթքը և տարբեր ուղղությունների դրույթները:

Մասնաճյուղում կայացավ Հոգեբանի օրվան նվիրված միջոցառում

Շնորհավորական ուղերձով և իր հեղինակային («Հոգին») բանաստեղծությամբ  հանդես եկավ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Աննա Դավթյանը:

Մասնաճյուղում կայացավ Հոգեբանի օրվան նվիրված միջոցառում

«ՄՀ» 3-րդ կուրսի ուսանողուհի Նարինե Ափինյանը ներկայացրեց հոգեբանության մեջ չկայացված և չհաջողված գիտափորձերը:

Մասնաճյուղում կայացավ Հոգեբանի օրվան նվիրված միջոցառում

Նույն մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Ալբերտ Զուրաբյանը հումորային շնորհանդեսի և մասնագիտությանն առնչվող փոքրիկ տեսաֆիլմի ուղեկցությամբ ներկայացրեց հոգեբանի մասնագիտությունը, նրա դերը մարդու կյանքում:

Մասնաճյուղում կայացավ Հոգեբանի օրվան նվիրված միջոցառում

Միջոցառման վերջում ելույթ ունեցավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Ա. Ներսիսյանը՝ մասնակիցներին առաջադրելով մարդու հոգուն և հոգեբանությանը վերաբերող հարցեր, արտահայտելով իր սեփական,  ուշագրավ ու վիճահարույց տեսակետները, միջոցառման վերաբերյալ իր տպավորությունները:

Մասնաճյուղում կայացավ Հոգեբանի օրվան նվիրված միջոցառում

Պարոն Ներսիսյանի ելույթին հաջորդեց բավականին աշխույժ ու հետաքրքիր բանավեճ-քննարկում` ընդգրկելով բոլոր ներկաներին:

Իր արտահայտած հետաքրքիր տեսակետներով առանձնացավ Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչ Ա.Ցուցուլյանի պատասխան ելույթը:

Մասնաճյուղում կայացավ Հոգեբանի օրվան նվիրված միջոցառում