Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ «Դասախոսի իմիջը» թեմայով դաս-քննարկումը

2017թ. հունվարի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած՝ «Դասախոսի իմիջը» թեմայով  դաս-քննարկումը, որը վարեց Հայոց լեզվի և գրականության  ամբիոնի դոցենտ, բ.գ.թ., մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու Ա. Ա. Սարհատյանը:

Կայացավ «Դասախոսի իմիջը» թեմայով դաս-քննարկումը

«Տարողունակ ու  բազմիմաստ մի հասկացություն է «Իմիջը»`անգլերեն բառ, որ նշանակում է կերպար: Որտեղի՞ց, ե՞րբ և ինչի՞ց է սկսվում ու ձևավորվում դասախոսի իմիջը… Առաջին անգամ սրբազան երկյուղածությամբ լսարան մտնելու՞ց, առաջին ժպիտի՞ց՝ ուսանողին ուղղված, առաջին դասախոսությունի՞ց…

Իմիջը մարդու կերպարն է, որ ձևավորվում է ուրիշի աչքերով, – ընդգծեց տիկին Սարհատյանը, – դա մարդու այցեքարտն է, պատկերացումը, որ ընկալվում է շրջապատի կողմից և նշանակալիորեն տարբերվում է նրա իրական անձնային որակից: Այլ խոսքով՝ իմիջը մարդու մասին պատկերացումն է: Ընդհանուր առմամբ այն «կիսաճշմարտություն» է: Իմիջն ստեղծվում է այն ժամանակ, երբ ստանում է հասարակական հնչեղություն, երբ կան սուբյեկտն ընկալողներ»:

Դասի ընթացքում Ա.Սարհատյանը ներկայացրեց ժամանակակից գիտության մեջ տարբերակվող իմիջի հետևյալ տեսակները՝ հայելային իմիջ (այն, որ ունենք ինքներս մեր մասին), հոսող բնորոշ  իմիջ` (որն ունի կողքից նայողը), ցանկալի արտացոլում (այն, ինչին ձգտում ենք), բացասական իմիջ (որն ընդդիմադիրների, մրցակիցների կողմից գիտակցաբար է ձևավորվում, այլ ոչ թե ինքնաբերաբար):

Կայացավ «Դասախոսի իմիջը» թեմայով դաս-քննարկումը

Շեշտվեց, որ իմիջը դասակարգվում է սոցիալական միջավայրի այն տեսակներով, որոնցում նա գործում է, ներկայացվեցին նրա ձևավորման հիմքերը:  

Մասնավորապես նշվեց, որ մարդու արտաքին տեսքը կարևոր դեր է կատարում նրա իմիջի ձևավորման գործում: Պատահական չէ ասված, որ մարդուն դիմավորում են հագուստով, բայց ճանապարհում են խելքով: Հագուստը ուղղակիորեն իմիջ ձևավորող առաջին տեղեկատվությունն է, որ տեղեկացնում է մարդու մասնագիտական որակների, տնտեսական հնարավորությունների, գեղագիտական ճաշակի, սոցիալական որոշակի խմբի պատկանելության և այլնի մասին: Սակայն հարկ է հիշել, որ հագուստի ազդեցությունը տևում է այնքան ժամանակ, քանի դեռ նա չի սկսել խոսել:

Քիչ դեր չեն կատարում դեմքի արտահայտությունը, ժպիտը, բարյացակամությունը:

Առանձնապես կարևորվեց լեզվախոսքային իմիջը, որի մեջ մտնում են ձայնը, տոնայնությունը, ելևէջումները, բառապաշարը, խոսքի արտահայտչականությունն ու պատկերավորությունը, հումորի զգացումը և այլն: Այդ առիթով վկայակոչվեց Սոկրատեսի «Խոսի՛ր, որ ճանաչեմ քեզ» հայտնի արտահայտությունը:

Հմուտ մանկավարժը նշեց, որ դասախոսի կերպարը ձևավորվում է նաև ուսանողների հետ անմիջական շփման ընթացքում, երբ գերխնդիր է դառնում սովորեցնելը, ստուգելն ու պահանջելը:

Կայացավ «Դասախոսի իմիջը» թեմայով դաս-քննարկումը

Առանձնացվեցին դասախոսին բնութագրող հետևյալ հատկանիշները` դասավանդվող առարկայի գերազանց իմացությունը, գիտական պատրաստվածությունը, կրթվածությունը, առարկայի մեթոդաբանությունը, դասավանդման արվեստը, անձնական մանկավարժական տաղանդը, ստեղծագործ միտքը, մանկավարժական տակտն ու վարվելակերպի էթիկան:

Հատուկ ընդգծվեցին և դասախոսի «բարոյական» հատկությունները` անկողմնակալությունը, արդարամտությունը, ուսանողների հանդեպ իսկական սերը, նրբազգացությունը, ինքնակատարելագործման շարունակական մղումը և այլն:

Բ.գ.թ., դոցենտ Ա. Ա. Սարհատյանի վարած «Դասախոսի իմիջը» թեմայով դաս-քննարկումը չափազանց հետաքրքիր էր և ուսանելի, անցավ աշխույժ ու անկաշկանդ մթնոլորտում` ներգրավելով բոլոր ներկաներին` թե՛ երիտասարդ դասախոսներին և թե՛ իր հմուտ գործընկերներին: 

Կայացավ «Դասախոսի իմիջը» թեմայով դաս-քննարկումը

 

Կուրսային աշխատանքների պաշտպանություններ Բնական գիտությունների ֆակուլտետում

2017թ. հունվարի 25-26-ին Բնական գիտությունների ֆակուլտետում կայացան կուրսային աշխատանքների պաշտպանություններ:

Կուրսային աշխատանքների պաշտպանություններ  Բնական գիտությունների ֆակուլտետում

Հունվարի 25-ին տեղի ունեցավ «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողների կուրսային աշխատանքների պաշտպանությունը, որի հանձնաժողովը ղեկավարում էր Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի ասիստենտ Սմբատ Դավթյանը:   

Հունվարի 26-ին կայացավ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողների կուրսային աշխատանքների պաշտպանությունը, որի հանձնաժողովը գլխավորում էր Բնական գիտություններ ֆակուլտետի դեկան, ֆ.մ.գ.թ., դոցենտ Մանվել Զաքարյանը:

Կուրսային աշխատանքների պաշտպանություններ  Բնական գիտությունների ֆակուլտետում

Երկու պաշտպանություններն էլ իրականացվեցին սահմանված կարգով, պատշաճ մակարդակով:

«Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության չորրորդ կուրսի կուրսային աշխատանքների պաշտպանության հանձնաժողովի անդամ, կրթական ծրագրի պատասխանատու Ա.Սիմոնյանի խոսքով՝ աշխատանքներում պահպանված էր նյութի շարադրման տրամաբանությունը, դրանք բաղկացած էին տեսական մասից, մոդելային օրինակներից և ծրագրային հատվածներից:

Կուրսային աշխատանքների պաշտպանություններ  Բնական գիտությունների ֆակուլտետում

Պաշտպանության ժամանակ ուսանողները ներկայացնում էին իրենց առջև դրված խնդիրների կիրառական նշանակությունը և գրված ծրագրերի աշխատանքի արդյունքները:

Հանձնաժողովի անդամները համակարծիք էին, որ  կուրսային աշխատանքների պաշտպանության ժամանակ բարձրացված հարցերն ու դիտարկումները կուղղորդեն ուսանողներին առավել պատրաստ հանդես գալու ավարտական աշխատանքների պաշտպանության ընթացքում:

Կուրսային աշխատանքների պաշտպանություններ  Բնական գիտությունների ֆակուլտետում

Հրավիրում ենք «Դասախոսի իմիջը» թեմայով դաս-քննարկման

Տեղի կունենա «Դասախոսի իմիջը» թեմայով դաս-քննարկում

2017թ. հունվարի 26-ին՝ ժամը 11:30-ին, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի №28 լսարանում տեղի կունենա Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած՝ «Դասախոսի իմիջը» թեմայով դաս-քննարկումը, որը կվարի Հայոց լեզվի և գրականության  ամբիոնի դոցենտ, բ.գ.թ., մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու Ա. Ա. Սարհատյանը:

Սիրով հրավիրում ենք:

Տեղի  կունենա Հումանիտար գիտությունների  ֆակուլտետի գիտական  խորհրդի  նիստ

նիստ

2017թ. հունվարի 27-ին՝ ժամը 1300-ին, տեղի կունենա Հումանիտար գիտությունների  ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ՝ հետևյալ օրակարգով.

  1. 2016-17 ուսումնական տարվա I կիսամյակի քննաշրջանի ամփոփում:

Զեկուցող՝ Ա. Ա. Ներսիսյան

  1. 2016-17 ուսումնական տարվա II կիսամյակի նախապատրաստական աշխատանքների քննարկում:

Զեկուցող՝ Ա. Ա. Ներսիսյան

  1. Ընթացիկ հարցեր:

 

 Հումանիտար գիտությունների  ֆակուլտետի գիտական խորհուրդ

Տեղի կունենա Կիրառական արվեստի ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ

նիստ

2017թ. հունվարի  25-ին՝ ժամը 1100-ին,  տեղի կունենա Կիրառական արվեստի ֆակուլտետի  գիտական խորհրդի նիստ` հետևյալ օրակարգով.

  1. Դեկանի կիսամյակային հաշվետվության ներկայացում:
  2. 2016-17 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքների ամփոփում (առանց լուծարքային շրջանի):
  3. 2016-17 ուստարվա երկրորդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքների մասին:
  4. Ցուցահանդեսների կազմակերպման, դասախոսական կազմի և ուսանողների ներգրավվածության աստիճանի բարձրացման ուղիների քննարկում:

Զեկուցող՝ Ա.Մարգարյան

  1. Ընթացիկ հարցեր: