Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Սիրով և երախտագիտությամբ շնորհավորում ենք

Շնորհավորում ենք

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով և երախտագիտությամբ շնորհավորում է իր բազմամյա, բարեխիղճ ու պատասխանատու աշխատակից, Ուսումնամեթոդական վարչության ՈՒԳՊՎ ավագ դիսպետչեր, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս Յուրա Իսրայելի Բեկնազարյանի ծննդյան  70-ամյակը, մաղթում քաջառողջություն, անսպառ եռանդ, երջանկություն, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:

Մրցույթի հայտարարություն «Քաղաքականության կրթաթոշակներ» նախաձեռնություն 2017-ի շրջանակներում

Մրցույթի հայտարարություն «Քաղաքականության կրթաթոշակներ» նախաձեռնություն 2017-ի շրջանակներում

«Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանը » (ԲՀՀՀ)  հայտարարում է «Հանրային քաղաքականության կրթաթոշակներ»   նախաձեռնության մեկնարկի մասին՝ ուղղված աջակցելու հետազոտողներին, ովքեր պատրաստակամ են իրականացնել  ուսումնասիրություններ հանրային քաղաքականության տարբեր բնագավառներում:

Ով կարող է դիմել

Ծրագիրը բաց է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, համալսարանների դասախոսական կազմի, հանրային քաղաքականության ոլորտի հետազոտողների, վերլուծաբանների և խորհրդատուների համար:

Անհրաժեշտ է ունենալ նվազագույնը մագիստրոսական կրթություն հանրային կառավարման, հանրային քաղաքականության, քաղաքագիտության կամ սոցիալական այլ գիտությունների` իրավագիտության, տնտեսագիտության, միջազգային հարաբերությունների կամ համանման բնագավառներում:

Ցանկալի է փորձի առկայություն հանրային քաղաքականության ձևակերպման և վերլուծության, ինչպես նաև շահերի պաշտպանություն իրականացնելու ոլորտներում:

Հետազոտական աշխատանքների համար անհրաժեշտ գրավոր հմտությունների առկայությունը ևս խիստ գերադասելի է: Հայտատուն պարտավոր է էական և անհրաժեշտ ժամանակ հատկացնել մինչև հինգ ամիս տևող նախագծերի իրականացմանը, որոնք կարող են ներկայացվել միայն անհատների կողմից:

Ակնկալվող արդյունքներ

Նախաձեռնության շրջանակներում ակնկալվում է համախմբել տարբեր ոլորտների նախաձեռնող քաղաքականության հետազոտողների, ովքեր ի վիճակի են ակտիվ գործողություններ ձեռնարկել սեփական հետազոտության արդյունքների իրականացման ուղղությամբ, ինչպես նաև դրանք հասու դարձնել հանրության առավել լայն շրջանակներին:

Որպես արդյունք ակնկալվում է ունենալ ընտրված բնագավառում կոնկրետ առաջարկներ պարունակող հանրային քաղաքականության հաշվետվություններ և հաշվետվության համառոտագիր, որոնք միասին չպետք է գերազանցեն 10000 բառը:

Ակնկալվում է նաև, որ կրթաթոշակառուները հավաքագրված նյութերը արդյունավետ կերպով կօգտագործեն, քաղաքականության մշակման գործընթացում ակտիվ միջամտություն ունենալու նպատակով: Նման միջամտությունը չպետք է սահմանափակվի միայն հաշվետվության հանրային ներկայացմամբ, այլ կարող է ներառել այնպիսի գործողություններ, ինչպիսիք են՝ դաշտում աշխատող այլ կազմակերպությունների և անհատների հետ կոալիցիաները, ջատագովության համատեղ պլանի ձևակերպումը և իրականացումը, որոշում կայացնողների հետ խորհդատվական հանդիպումները, մեդիա քարոզարշավները:

Խրախուսվում են այն ծրագրերը, որոնք կունենան ջատագովության նորարար գործիքներ և կհիմվեն սեփական հետազոտությունների ընթացքում արդեն իսկ հավաքագրված թարմ տվյալների վրա: Դիմորդները կարող են, բայց որևէ կերպ սահմանափակված չեն ուսումնասիրության ենթակա խնդիրները ձևակերպել հաշվի առնելով սույն հայտարարության հավելված 1-ում ներկայացված ընդհանուր թեմատիկ ուղղությունները: Խրախուսվում են բոլոր այն ծրագրերը, որոնք քաղաքականության նորարար լուծումներ կառաջարկեն Հայաստանում բաց հասարակության ձևավորմանը խոչընդոտող ցանկացած խնդրի շուրջ:

Դիմելու ընթացակարգ

Ծրագրի դիմումները ընդունվում են երկաստիճան ընթացակարգով: Առաջին փուլում դիմորդները ներկայացնում են մեկ էջի սահմաններում լրացված Հետաքրքրության նամակը1 , որը ձևակերպում է քաղաքականության հետազոտության առարկա հանդիսացող խնդիրը, դրա հրատապությունը քաղաքականության մշակման տվյալ փուլում, հետազոտության մեթոդաբանությունը և ակնկալվող արդյունքները:

Առաջին փուլը հաջողությամբ հաղթահարած դիմորդները ընտրության երկրորդ փուլում կներկայացնեն քաղաքականության հետազոտության ամբողջական դիմում հայտ: Բոլոր մասնակիցները կտեղեկացվեն մրցույթի արդյունքների մասին 2017 թվականի հունվարի 23-ից հետո, վեցշաբաթյաժամկետում:

Ծրագրի բյուջե

Կրթաթոշակառուները կստանան մինչև 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ ծրագրի իրականացման հետ առչվող ծախսերի համար: Կրթաթոշակառուները նեկայացնում են ըստ առաձին ծախսերի ամբողջական բյուջեն միայն այն դեպքում, երբ նրանք հաջողությամբ հաղթահարել են դիմումների ներկայացման և ընտրության առաջին փուլը:

Դասընթաց

Բացի դրամաշնորհից, Հիմնադրամը կրթաթոշակառուներին աջակցում է նաև քաղաքականության վերլուծական հմտությունների զարգացման գործում:

Ընտրական երկու փուլերը հաջողությամբ հաղթահարած կրթաթոշակառուները պարտադիր կերպով պետք է մասնակցեն Երևանում անցկացվելիք քաղաքականության խնդիրների ձևակերպման, մեթոդաբանության և քաղաքականության ջատագովության վերաբերյալ խորացված սեմինարին:

Կրթաթոշակառուները հնարավորություն կունենան նաև մասնակցել Կենտրոնական Եվրոպական համալսարանի կողմից Բուդապեշտում կազմակերպվելիք վերպատրաստման դասընթացին, որին կմասնակցեն նաև տարածաշրջանի մի շարք երկրների /Մոլդովա, Ղրղզստան, Ղազախստան/ քաղաքականության կրթաթոշակառուներ: Վերապատրաստման այս դասընթացին մասնակցությունը տեղի կունենա լրացուցիչ ընտրության հիման վրա:

Ակնկալվում է նաև, որ կրթաթոշակառուները ակտիվորեն կմասնակցեն Հիմնադրամի և գործընկեր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հրավիրած քաղաքականության քննարկումններին և հանդիպումներին:

Դիմումների ընդունում և վերջնաժամկետ

Հետաքրքրված անձիք պետք է ներկայացնեն լրացված Հետաքրքրության նամակը, /ըստ Հավելված 2-ում նշված ձևի/, հետևյալ էլ. հասցեին register@osi.am մինչև 2017 թվականի հունվարի 25-ը, ժամը 17.00:

Դիմումը մեզ ուղարկելուց հետո, մինչև երկու աշխատանքային օրերի ընթացքում, դուք կստանաք հաստատող նամակ դիմումի ստացման վերաբերյալ, հակառակ դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ:

Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Մարիամ Մաթևոսյանին` «Քաղաքականության կրթաթոշակներ» ծրագրի պատասխանատու, էլ. փոստ` mmariam@osi.am:

Մանրամասները՝ http://www.osf.am -ում:

 

ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների և կարիերայի կենտրոնը տեղեկացնում է

ԵՊՀ ԻՄ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը տեղեկացնում է հետևյալ թափուր աշխատատեղերի մասին`

Մասնակիցների հայտագրում՝ «ՄԿԾ. ակնկալվող ելքային արդյունքներ և ուսանողի գնահատում» թեմայով դասընթացի համար

Դասընթաց, թրեյնինգ

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) կազմակերպում է եռօրյա դասընթաց «Մասնագիտական կրթական ծրագիր. ակնկալվող ելքային արդյունքներ և ուսանողի գնահատում» թեմայով:

Այն տեղի կունենա 2017 թ. հունվարին, ՈԱԱԿ գրասենյակում:

Դասընթացը նախատեսված է բարձրագույն ուսումնական հաստատությունների ՄԿԾ պատասխանատուների, ամբիոնների վարիչների, դասախոսների համար: Դասընթացի շրջանակներում տեսական ու գործնական պարապմունքների միջոցով անդրադարձ կկատարվի հետևյալ թեմաներին՝  ուսանողի առաջընթաց. գնահատում, դասավանդում, ուսումնառություն; գիտելիքի յուրացման փուլերը; առարկայի ակնկալվող ելքային արդյունքների մշակում; ուսանողի գնահատման մինիմալ շեմի սահմանում. գնահատման սանդղակ և չափանիշներ; կրեդիտների բաշխում; հորիզոնական և ուղղահայաց համաձայնեցում և այլն:

Գրանցման վերջնաժամկետը հունվարի 20-ն է: 

Մանրամասները`  www.anqa.am -ում:

2016-2017 ուստարվա I կիսամյակի քննաշրջանն ընթացքի մեջ է

2016թ. դեկտեմբերի 9-ից մինչև 2017թ. հունվարի 27-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ընթանում է առկա ուսուցման համակարգի՝ 2016-2017 ուստարվա I կիսամյակի քննաշրջանը:

2016-2017 ուստարվա I կիսամյակի քննաշրջանն ընթացքի մեջ է

Հեռակա ուսուցման համակարգում 2016-2017 ուստարվա I կիսամյակի II ընթացիկ քննություններն ու ստուգումները կտևեն հունվարի 10-21-ը, իսկ քննաշրջանը կտևի հունվարի 25-ից մինչև մարտի 20-ը:       

2016-2017 ուստարվա I կիսամյակի քննաշրջանն ընթացքի մեջ է

ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության պետ Արկադի Դավթյանը հարցազրույցի ընթացքում շեշտեց, որ քննություններն անցկացվում են սահմանված կարգով, համաձայն գրաֆիկի:

Նա համոզմունք արտահայտեց, որ թե՛ դասախոսները, թե՛ ուսանողները քննություններին կմոտենան ամենայն պատասխանատվությամբ:

2016-2017 ուստարվա I կիսամյակի քննաշրջանն ընթացքի մեջ է

Պարոն Դավթյանը ուսանողներին ցանկացավ հաջողություն, որպեսզի քննությունների ընթացքում նրանք առավելագույնս կարողանան ինքնադրսևորվել, իսկ դասախոսներին՝ հետևողականություն, որպեսզի ուսանողների գնահատականնեը հնարավորինս լիարժեքորեն արտացոլեն նրանց գիտելիքները: 

2016-2017 ուստարվա I կիսամյակի քննաշրջանն ընթացքի մեջ է

Քննության դրական շեմը չապահոված ուսանողները կկարողանան այն հանձնել լուծարքային շրջանում, որը կանցկացվի երկու փուլով և կտևի փետրվարի 1-ից մինչև 24-ը:

2016-2017 ուստարվա I կիսամյակի քննաշրջանն ընթացքի մեջ է