Հարգելի’ ուսանողներ և դասախոսներ, ներկայացնում ենք հայալեզու էլեկտրոնային գրադարանների և շտեմարանների համահավաք ցուցակ:
Այս գրադարանում ավելի մեծաթիվ են այլալեզու գրքերը (հիմնականում՝ ռուսերեն), որոնք վերաբերում են հայերին ու Հայաստանին կամ հայ հեղինակների գործերի թարգմանություններ են։ Սակայն կարելի է գտնել նաև հայերեն գրքեր։ Ափսոս, որ 2010 թ.-ից ի վեր կայքը չի թարմացվում։
Արևելահայերենի ազգային կորպուսի գրադարանը, ուր կարելի է հայ դասականների գործերը գտնել, սակայն միայն html-ային տարբերակով և ժողովածուներում առկա առանձին միավորների անցանկ դասավորությամբ, որը թույլ չի տալիս արագ գտնել անհրաժեշտ գործը։ Գրադարանում դրված գործերը նաև չեն սրբագրվել OCR փոխարկման ենթարկվելուց հետո։ Բա՛յց։
«Արևակն» ունի բառերի որոնման շատ հզոր հարմարանք։ Եթե, օրինակ, ուզում եք իմանալ, թե այս կամ այն հայերեն բառը կամ արտահայտությունն ինչպես է գործածվել հայ հեղինակների կողմից, սա անփոխարինելի կայք է։ «Արևակն» անփոխարինելի է նաև մեկ այլ առումով. նրա գրադարանում տեղ գտած հայերեն բնագրերը ներկայացնում են նաև բառերի մեծամասնության անգլերեն թարգմանությունները՝ քերականական նշումներով, երբ մկնիկով սեղմում ես անհրաժեշտ բառի վրա։ Սա անփոխարինելի կարող է լինել հայերենին ոչ այնքան լավ տիրապետող անգլախոս մեր հայրենակիցների համար, ովքեր փորձում են հայերեն կարդալ։ Այս մասին առավել մանրամասն կարդացեք
այստեղ։
Այստեղ շատ են գրաբարյան բնագրերն ու հայագիտական աշխատությունները։ Կան նաև Մեծ եղեռնին նահատակված բազմաթիվ հայ գրողների երկեր։ Էլ. գրքեր երբեմն տրամադրվում են,
նաև pdf ձևաչափով, սակայն ծառայությունը վճարովի է, իսկ էլ. գրքերի ներբեռնման և գործածության համար էլ պահանջվում է կայքում գրանցված լինել և հատուկ ընթերցիչ ծրագիր տեղակայել համակարգչում, ապա այդ ծրագրով գրքերը կարդալու համար դարձյալ մուտքագրել կայքում ունեցած մուտքանունն ու գաղտնաբառը։ Այնուամենայնիվ,
որոշ գրքերի pdf տարբերակները կարելի է կայքում ընթերցիչով դիտել։
Լիտոպեդիա
Հարմար ցանկեր առայժմ կարծես թե չկան, բայց օգտվելով որոնման տողից (էջի ձախ կողմում)՝ կարելի է գտնել որոշ հեղինակների գործեր։
ԿՏԱԿ-ի ֆորում-«գրադարանը»
Այստեղ կգտնեք հայ գրականության նմուշներ. հատուկ բաժնի է արժանացել Պարույր Սևակը։
hyeforum-ի գրականության բաժինը
Այստեղ ֆորումի անդամները դրել են հայ գրողների և բանաստեղծների բազմաթիվ գործեր։ Այստեղ երբեմն կարելի է գտնել այն, ինչ ուրիշ տեղ չկա։ Այնպես որ այս հասցեն ևս նկատի ունեցեք համացանցում հայալեզու գրականություն փնտրելիս։ Նույն ֆորումի մշակույթի ընդհանուր բաժնում ևս կարելի է փնտրել-գտնել հայ հեղինակների գործեր, օրինակ՝ Պարույր Սևակի «Թրի դեմ գրիչ» հոդվածը։
«Գրանիշ» գրական կայք
Այստեղ կգտնեք արդի հայ ինքնուրույն և թարգմանական գրականության հարուստ հավաքածու։
«Գրանիշի» թվային գրադարանը
Գրական կայքերի՝ «Գրանիշի» պատրաստած ցանկը
«Գրական թերթի» կայքը
Ժամանակակից հայ հեղինակների գործեր. փնտրեք կայքի բաժիններում։
«Գրական կամուրջ»
Ժամանակակից հայ հեղինակների ինքնուրույն և թարգմանական գործեր։
«Արտերիա» մշակութային ամսագրի գրականության բաժինը
Gisher.org-ի գրական տեքստերի հավաքածուն
abcd.am կայքի գրքերի հավաքածուն
Այստեղ տեղադրված գրքերը կարելի է միայն ընթերցել, բայց նաև լսել դրանց ձայնագրությունները։
Շեքսպիրի հայերեն թարգմանությունները
Իրանական ժամանակակից գրականություն
Բլոգում ներկայացված են ժամանակակից պարսկալեզու գրողների գործերի հայերեն թարգմանություններ։
Ճապոնական գրականություն և արվեստ
Այս բլոգում հավաքված են ճապոնացի հեղինակների բազմաթիվ գործերի հայերեն թարգմանություններ (փնտրեք բլոգի արխիվի հղումներով)։ Դրանք բոլորը մեկ էլեկտրոնային գրքի տեսքով կարող եք ներբեռնել այս աղբյուրից։
hayeren.hayastan.com-ի գրադարանը
Հովիկ Չարխչյանի բլոգը
sasna tsrer գրական բլոգ
«Մշակութային» կայքի գրադարանը
Ֆոտոբիո
Այս բլոգում կան լուսանկարչությանն առնչվող մի շարք հետաքրքիր թարգմանական գործեր։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին կամ նրա ուսուցիչներին պատկանող կայքեր, որոնցում կգտնեք բազմաթիվ գրական գործեր՝ թե հայ, թե օտար հեղինակների
«Տիգրան Հայրապետյան» գրադարան (գրադարանի հին կայքը)
«Դպիր» հանդես
Կրթահամալիրի ուսուցիչների բլոգների հղումները
Դրանցից առանձնացնում ենք ներքոբերյալ բլոգները, որ հայոց լեզվի ուսուցիչներին են պատկանում։ Օգտվեք բլոգների բաժիններից և պիտակներից։
Հասմիկ Ղազարյանի բլոգը
Մարգարիտ Սարգսյանի բլոգը
Տաթևիկ Աբրահամյանի բլոգը
Նունե Մովսիսյանի բլոգը
Ելենա Սարգսյանի բլոգը
Մարինե Ամիրջանյանի բլոգը
ԿԱՐԵՎՈՐ
Վերոնշյալ գրադարանների մեծ մասից օգտվելիս ի նկատի ունենալ, որ մուտքագրված կամ OCR փոխարկմամբ ներկայացված բնագրերի ինչ-որ մաս (մեծ թե փոքր՝ չգիտեմ) սրբագրված չէ։
որոնցից կարելի է pdf կամ djvu ձևաչափով հայերեն գրքեր ներբեռնել անվճար կամ, ներբեռնման հնարավորության բացակայության դեպքում, ընթերցել դրանք առցանց
Հայ դասականների գործերը համացանցում
Մեր պատրաստած ցուցակն է։
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի թվայնացրած հսկայական հավաքածուն՝ հետևյալ մատենաշարների՝
Դիւան հայոց պատմութեան (խմբ. Գիւտ քահանայ Աղանեանց)
Օտար աղբյուրները հայերի և Հայաստանի մասին
Հայ ազգագրություն և բանահյուսություն
Հնագիտական պեղումները Հայաստանում
Հայաստանի հնագիտական հուշարձանները
Դիվան հայ վիմագրության
Հայ ժողովրդական հեքիաթներ
Հայ ժողովրդի պատմություն
Նյութեր հայ ժողովրդի պատմության
Հայոց պատմության հարցեր
Արևելագիտական ժողովածու
Մերձավոր Արևելք
Թուրքագիտական և օսմանագիտական հետազոտություններ
Ազգային մատենադարան
Կոմիտաս
Ալեքսանդր Սպենդիարյան
Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադիր ակադեմիկոսներԱյստեղ տեղադրված են Մանուկ Աբեղյանի, Հրաչյա Աճառյանի, Ավետիք Իսահակյանի, Ստեփանոս Մալխասյանցի, Գրիգոր Ղափանցյանի, Հակոբ Մանանդյանի, Արսեն Տերտերյանի, Հովսեփ Օրբելու աշխատությունները
Վերոնշյալ երկու հավաքածուների գրքերը ներբեռնելու համար սեղմեք բացված գրքի վերին աջ անկյունում գտնվող i տառի վրա։
Այստեղ կգտնեք նաև գրքեր՝ տպագրված 1512-1920 թթ.։ Դրանցից օգտվելու մասին կարդալ այստեղ։
Մատենագիտական ցանկեր
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի մեկ այլ հավաքածու՝ հայ գրքի և պարբերական մամուլի մատենագրական ժողովածուների թվայնացումները
Հայաստանի ազգային գրադարանի հրատարակություններ
ՀԱԳ-ի քարտեզների հավաքածուն
ՀԱԳ-ի հմայիլների ժողովածուն
Փնտրել ըստ տարեթվի։ Հմայիլներն ամբողջությամբ տեսնելու համար պետք է սեղմել ներկայացված յուրաքանչյուր հմայիլի մասին տեղեկության քարտի պատկերի վրա, և կբացվի pdf ձևաչափի նիշք։
Անթվակիր գրքեր, քարտեզներ ու հմայիլներ
Այս կայքն ընդգրկում է անթվական գրքեր, ինչպես նաև վերոբերյալ երկու հավաքածուների միայն անթվական քարտեզներն ու հմայիլը։
Հայաստանի ատենախոսությունների բաց մատչելիության պահոց
Armenian Genocide. արտասահմանյան մամուլի նյութեր
Արտասահմանյան մամուլի արձագանքները հայերի աբդուլհամիդյան կոտորածներին և Հայոց ցեղասպանությանը (1894-1917 թթ.)
Արցախյան շարժում
Արցախյան շարժմանը նվիրված նյութերի, հիմնականում՝ հոդվածների, շտեմարան։
ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտ (գիտաժողովների աշխատություններ, ատենախոսություններ)
ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտ (գիտաժողովների աշխատություններ, գրքերի շարքեր)
Այստեղ որոնման տողում գրել Armenian և նշել texts ընտրանքը, կբերի բազմաթիվ հայերեն հին գրքեր, որոնց մի մասը կարելի է ներբեռնել։ Իսկ եթե հեղինակի կամ երկի անունով եք ուզում փնտրել, պետք է գործածել հայերենի համար առկա լատինատառ հնչյունային այբուբենները։
HATHI Trust Digital Library
Այստեղ ևս հայերեն գրքերը փնտրել հնչյունային այբուբենների կիրառությամբ։