Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆ ԵՊՀ-ՈՒՄ

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆ ԵՊՀ-ՈՒՄ

Աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրողներից մեկը համարվող «ՌՈՒՍԱԼ» ընկերությունը և Երևանի պետական համալսարանը ս/թ հոկտեմբերի 27-ին կանցկացնեն «Ռուսալ Փառատոն #Գիտություն» խորագրով ինտերակտիվ գիտափառատոնը, որը բաղկացած կլինի մի շարք միջոցառումներից:

«Գյուտարարություն» հատվածում մասնակիցների համար նախատեսվում է անցկացնել միկրոէլեկտրոնիկայի վերաբերյալ վարպետության դասեր:

«Գիտություն» հատվածում կանցկացվեն տարաբնույթ փորձեր և ցուցադրություն, մասնակիցներին հնարավորություն կընձեռվի համտեսելու մոլեկուլային խոհանոցի խորտիկները:

«Տեխնոլոգիաներ» հատվածում ինչպես ուսանողները, այնպես էլ աշակերտները կկարողանան խորասուզվել վիրտուալ իրականության մեջ, մտքի ուժով ղեկավարել առարկաները, եռաչափ գրիչների միջոցով կստեղծեն ծավալային կառուցվածքներ, իրենց սմարթֆոնները կդարձնեն մանրադիտակ և կվարեն գիրոսկուտերներ:
«Ռոբոտաշինություն» հատվածում մասնակիցները կմրցեն ռոբոտների մրցավազքերում, ինչպես նաև բաց կթողնեն քվադրակոպտերներ:

ԳԻտափառատոնի բացման արարողությունը տեղի կունենա ԵՊՀ մեծ դահլիճում հոկտեմբերի 27-ին ժամը 10.30-ին:  Մուտքն ազատ է:

Նշենք, որ գիտափառատոնը կազմակերպվում է ԵՊՀ ձեռներեցության զարգացման կենտրոնի, ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության և ԵՊՀ ուսանողական խորհրդի աջակցությամբ:

Գիտափառատոնի վերաբերյալ մանրամասներին ծանոթացեք այստեղ՝ http://www.ysu.am/news/hy/science-festival

Ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://www.ysu.am/uploaded/RUSAL_Program.pdf

Fascebook-ում հայտարարությունը՝  https://www.facebook.com/events/13413245064317

ՈՒԳԸ կազմակերպած ինտելեկտուալ խաղում հաղթեց «ՔԿԳ» մասնագիտության 3-րդ կուրսի թիմը

2017թ. հոկտեմբերի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ ինտելեկտուալ խաղ, որը կազմակերպել էր Ուսանողական գիտական ընկերությունը:

Ինտելեկտուալ խաղին մասնակցում էին «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 3-րդ, «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության 3-րդ, «Ֆինանսներ» 1-ին և «Տնտեսագիտության տեսություն» 2-րդ կուրսերի՝ 4 հոգուց բաղկացած թիմերը:

ՈՒԳԸ կազմակերպած ինտելեկտուալ խաղում հաղթեց  «ՔԿԳ» մասնագիտության 3-րդ կուրսի թիմը

Խաղը վարում էր ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ նախագահի ԺՊ Հրանտ Ղարագյոզյանը:

ՈՒԳԸ կազմակերպած ինտելեկտուալ խաղում հաղթեց  «ՔԿԳ» մասնագիտության 3-րդ կուրսի թիմը

Նախաձեռնության նպատակն էր նոյեմբերին կայանալիք թիմային խաղի մասնաճյուղային առաջնությունից առաջ ստուգել երկու ֆակուլտետների ուսանողների պատրաստվածությունը և հետաքրքիր դարձնել ուսանողների առօրյան:

Խաղն ընթացավ թեժ պայքարում:

1 միավորի առավելությամբ հաղթող ճանաչվեց «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության 3-րդ կուրսի թիմը:

Հաղթող թիմը ստացավ պատվոգիր և մրցանակ՝ «Այլ կերպ» խաղի տեսքով:  

ՈՒԳԸ կազմակերպած ինտելեկտուալ խաղում հաղթեց  «ՔԿԳ» մասնագիտության 3-րդ կուրսի թիմը

 

«Գրքասեր» (“Booklovers”) ակումբի քննարկումը` Ֆ. Ս. Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» վեպի շուրջ

 2017թ. հոկտեմբերի 24-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Գրքասեր» (“Booklovers”) ակումբի քննարկումը` Ֆ. Ս. Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» վեպի շուրջ:

Քննարկումը վարում էր «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու Ա.Սիմոնյանը:

«Գրքասեր» (“Booklovers”) ակումբի քննարկումը`  Ֆ. Ս. Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» վեպի շուրջ

Ֆիցջերալդի վեպն իր շուրջն էր համախմբել սովորականից ավելի մեծ թվով ընթերցասերների` դասախոսների և ուսանողների (հատկապես «ԱԼԳ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողներին):

Քննարկման առանցքում Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի կողմից 1925թ. գրված «Մեծն Գեթսբին» վեպն էր, որի հերոսներն ապրում են հորինված Ուեսթ-Էգ քաղաքի ծաղկող Լոնգ Այլենդում։ Վեպի գործողությունները ծավալվում են երիտասարդ, խորհրդավոր միլիոնատեր Ջեյ Գեթսբիի և Դեյզի Բյուքենենի սիրո շուրջ։ Ֆիցջերալդի վեպն ամերիկյան երազանքի մասին ուսուցողական պատմություն է, որի մեջ սոցիալական տատանումների, փոփոխությունների անհանդուրժողականության միջոցով նկարագրված է ջազի դարաշրջանը («Ճչացող 20-ականները»):

«Գրքասեր» (“Booklovers”) ակումբի քննարկումը`  Ֆ. Ս. Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» վեպի շուրջ

Գրքասերների կողմից ներկայացվեց, որ վեպի առաջին հրատարակությունը (Scribners) 1925 թվականի ապրիլին էր: Այն ունեցավ տարբեր կարծիքներ և վատ վաճառվեց. առաջին տարում վաճառվեց ընդամենը 20 000 օրինակ։ 1940 թվականին Ֆիցջերալդը մահացավ` համարելով իրեն անհաջողակ, իսկ իր աշխատանքը՝ մոռացված։ Չնայած այս անհաջողություններին, գիրքը մեծ ճանաչում ստացավ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և դարձավ ամերիկյան դպրոցների ուսումնական ծրագրի մի մասը, այնուհետև բեմադրվեց վերջին տասը տարիների ընթացքում։ Այսօր «Մեծն Գեթսբին» համարվում է դասական գրականության գլուխգործոցներից մեկը և ունի «Ամերիկյան մեծագույն վեպ» կոչումը։ 1998 թվականին «Ժամանակակից գրականություն» հրատարակչությունը գիրքը համարեց 20-րդ դարի լավագույն վեպը և երկրորդ լավագույնը` անգլերեն լեզվով գրվածների մեջ։

«Գրքասեր» (“Booklovers”) ակումբի քննարկումը`  Ֆ. Ս. Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» վեպի շուրջ

 

Քննարկման ժամանակ մասնակիցները վերլուծեցին վեպի կեպարային համակարգը, խորհրդանիշները, իրենց փաստարկների միջոցով փորձեցին հիմնավորել կերպարների այս կամ այն քայլը, դրանց դրական և բացասական կողմերը: Ակումբի անդամները քննարկման վերջում նաև հանդես եկան վեպում ներկայացված «ամերիկյան երազանքի» յուրովի մեկնաբանությամբ:

«Գրքասեր» (“Booklovers”) ակումբի քննարկումը`  Ֆ. Ս. Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» վեպի շուրջ

 

Հանդիպումներ Տավուշի մարզի դպրոցներում

 2017թ. հոկտեմբերի 1-24-ը ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման (ՄԿՊԿ) բաժինը հանդիպումներ է կազմակերպել Տավուշի մարզի մի շարք դպրոցներում: 

Տեղի կունենա Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ընդլայնված նիստ

Հանդիպումների նպատակն էր աշակերտներին տալ մասնագիտական կողմնորոշում, ԵՊՀ ԻՄ-ում գործող մասնագիտությունների և կրթական ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն, ամրապնդել դպրոց-համալսարան կապը:

Հանդիպումներին մասնակցում էին մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը, Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, ՄԿՊԿ բաժնի վարիչ Վ.Աղաբաբյանը, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ:

Ողջունելով դպրոցականներին` ՄԿՊԿ բաժնի վարիչը ընդհանուր գծերով ներկայացրեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ֆակուլտետները, ամբիոնները, մասնագիտություններն ու կրթական ծրագրերը:

Տեղի կունենա Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ընդլայնված նիստ

Այնուհետև ներկայացվեցին ԵՊՀ ԻՄ-ի՝ 2018թ. բակալավրի կրթական ծրագրով մասնագիտությունները և դրանց առանձնահատկությունները, աշխատաշուկայի պահանջարկով պայմանավորված փոփոխությունները:

2018թ. կրթական ծրագրերի հետ կապված՝ մասնավորապես նշվեց, որ փոփոխություններ են կատարվել ընդունելության քննություններում. «Ֆինանսներ» կրթական ծրագրում  «Օտար լեզվի» մրցութային գրավոր քննությունը դարձել է երկու աստղանիշ և պարտադիր է միայն անվճար հիմունքներով ընդունվելու համար: «Զբոսաշրջություն» կրթական ծրագրում ոչ մրցութային է դարձել «Հայոց պատմություն» (գր.) մրցութային առարկան, իսկ «Աշխարհագրություն» (գր.) մրցութային առարկան ընդհանրապես հանվել է: Հանվել են նաև «Քարտեզագրություն և կադաստրային գործ», «Սոցիալական աշխատանք» մասնագիտությունների կրթական ծրագրերը:

Տեղի կունենա Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ընդլայնված նիստ

Յուրաքանչյուր մասնագիտության համար ներկայացվեց ընդունելության քննությունների ցանկը: Ընդգծվեց, որ այս տարի զգալիորեն ավելացել է անվճար տեղերի թիվը: Կարևորվեց այն հանգամանքը, որ նախորդ տարվա համեմատ վարձավճարների ավելացում չի եղել:

2016-2017 ուստարվանից ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, օտար լեզուների հետ կապված, կատարվել էին փոփոխություններ, որոնք կպահպանվեն նաև այս ուսումնական տարում («Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողները հավասար ժամաքանակով կանցնեն ֆրանսերեն և հակառակը): Այդ փոփոխությունների շնորհիվ մասնաճյուղը տալիս է 2 օտար լեզվի համահավասար իմացությամբ շրջանավարտներ:

Քննարկվեցին նաև ընդունելության քննությունների, շտեմարանների, օլիմպիադաների անցկացման և բաց դռների օրերի հետ կապված մի շարք հարցեր:

Տեղի կունենա Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ընդլայնված նիստ

Հանդիպումներն ընթացան հարց ու պատասխանով: Աշակերտներին հետաքրքրեցին կրթական գործընթացին, ուսման վարձաչափերին, հատկապես սահմանամերձ բնակավայրերի ուսանողների համար նախատեսված զեղչերին ու արտոնություններին, ընդունելության քննությունների մեկ և երկու աստղանիշով առարկաների ընտրությանը վերաբերող տարբեր հարցեր:

Դպրոցների ներկայացուցիչները գոհունակություն արտահայտեցին մասնաճյուղի նախաձեռնած հանդիպումների համար` ակնկալելով, որ համագործակցությունը կլինի շարունակական:

Տեղի կունենա Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ընդլայնված նիստ

Նիստ

2017թ. հոկտեմբերի 27-ին` ժամը 12:15-ին, տեղի կունենա Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ընդլայնված նիստ` հետևյալ օրակարգով.

  1. Կուրսղեկի հաշվետվության ներկայացում:
  2. Կրթական ծրագրի պատասխանատուի հաշվետվության ներկայացում:
  3. Ամբիոնի վարիչի հաշվետվության ներկայացում:
  4. Ընթացիկ հարցեր: