Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների ավարտական աշխատանքների պաշտպանությունը

1

 2018թ. մայիսի 30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների ավարտական աշխատանքների պաշտպանությունը՝ «Դիզայն» և «Կիրառական արվեստ» մասնագիտությունների գծով:

13

Այս տարվա ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովները հետևյալ կազմով էին.

  1. Ազիզյան Խաչատուր Սուրենի –   նախագահ, ՀՀ նկարիչների միության նախագահի տեղակալ-քարտուղար, պրոֆեսոր,
  2. Մարգարյան Ալեքսան Շամիլի –   Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի  ԺՊ, ֆ/մ. գիտ. թեկնածու,
  3. Ասատրյան Համլետ Միհրդատի –   Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի  վարիչի ԺՊ, ՀՀ նկարիչների միության անդամ,  արվեստագիտության դոցենտ,
  4. Հարությունյան Մարտին Վարդանի –   Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի  ամբիոնի վարիչ, ՀՀ դիզայներների միության անդամ, արվեստագիտության թեկնածու,
  5. Մխիթարյան Համլետ Խաչատուրի –   Տավուշի մարզի Իջևանի արվեստի դպրոցի տնօրեն,
  6. Ղուլիջանյան Կարո Հայկազի –   Տավուշի մարզի Կողբի գեղարվեստի դպրոցի տնօրեն:

3

Ավարտական աշխատանքների պաշտպանությանը ողջույնի խոսք ասաց և ավարտական կուրսերի ուսանողներին հաջողություններ մաղթեց Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ա.Մարգարյանը:

6

Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների ավարտական աշխատանքներն աչքի էին ընկնում թեմատիկ, ժանրային և ոճական բազմազանությամբ, հետաքրքիր լուծումներով:

4

Պաշտպանությունն անցավ հաճելի մթնոլորտում՝ մասնակիցներին պատճառելով գեղագիտական հաճույք ու բավականություն:

22

Արդյունքները գոհացուցիչ էին. «Դիզայն» մասնագիտության 10 ուսանողից 7-ը ստացավ «գերազանց» գնահատական, 3-ը՝ «լավ» գնահատական:

10

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը «գերազանց» գնահատեց Մարիամ Հասանյանի (ԵՊՀ ԻՄ գրաֆիկական  նոր  ոճի ձևավորում), Գևորգ Ադամյանի (Բազմաֆունկցիոնալ  սեղան), Զարուհի Առուստամյանի (Բազմաֆունկցիոնալ էտյուդնիկ), Մանե Շահինյանի (Հագուստի մոդելավորման  նախագիծ /Հ. Այվազովսկու  200/) աշխատանքները, որոնք ղեկավարում էր Մարտին Հարությունյանը, Էդիտա Խաչատրյանի (Ֆունկցիոնալ փռոց-պայուսակ, գոբելեն, ղեկավար՝ Դոնարա Չիբուխչյան), Լիլիյա Բայրամյանի (Գրապահարան, ղեկավար՝ Քրիստինե Մխիթարյան), Աննա Խաչատրյանի (Գծագրական սեղան, ղեկավար՝ Քրիստինե Մխիթարյանաշխատանքները:

«Լավ» գնահատվեցին Գայանե Աբովյանի (Բազմաֆունկցիոնալ պահարան, ղեկավար՝ Մհեր Ստեփանյան), Անի Ղուկասյանի (Բազմաֆունկցիոնալ սեղան, ղեկավար՝ Միսակ Մելքումյան) և Էդիտա Սուքոյանի (Մանկական սենյակի դեկորատիվ լուսամփոփ, ղեկավար՝ Անուշ Չիբուխչյան)  աշխատանքները:   

«Կիրառական արվեստ» մասնագիտության 8 ուսանողից 4-ը ստացավ «գերազանց»  գնահատական, 4-ը՝ «լավ»:

2

«Գերազանց»  գնահատվեցին Արինա Դավթյանի (Սրբապատկերների շարք,  մանրանկարչություն, ղեկավար՝ Լիլիթ Ֆլջյան), Անի Մխիթարյանի  (Կենաց ծառ, գոբելեն, ղեկավար՝ Անուշ Չիբուխչյան), Գարիկ Դալլաքյանի  (Գյուղական  մոտիվ, գեղանկար, ղեկավար՝ Համլետ Ասատրյան), Լալվար Մնացականյանի (Սևանի վանական համալիր, գեղանկար, ղեկավար՝ Արևիկ Խաչատրյան) աշխատանքները:   

 «Լավ» գնահատվեցին Թեհմինե Հարությունյանի (Աշուն, գեղանկար, ղեկավար՝ Դոնարա Չիբուխչյան), Մերի Ալավերդյանի (Մայրություն, ասեղային  գոբելեն, ղեկավար՝ Անուշ Չիբուխչյան), Արման Ալեքսանյանի (Երաժիշտներ, գեղանկար, եռանկար, ղեկավար՝ Սերգեյ Հովհաննիսյան) և Կորյուն Փարսադանյանի (Կանացի իրան, քանդակ, ղեկավար՝ Տիգրան Բագամյան)  աշխատանքները: 

Վերջում Կիրառական արվեստի ֆակուլտետի վարչական ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները բակալավրի որակավորում ստանալու առթիվ շնորհավորեցին իրենց շրջանավարտներին՝ նրանց հղելով բարեմաղթանքներ, ցանկանալով մասնագիտական ու անձնական մեծ հաջողություններ:

7

 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2018թ. առկա ուսուցման ընդունելություն

ԵՊՀԻՄ

Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2018թ. առկա  ուսուցման ընդունելություն` հետևյալ մասնագիտությունների գծով.

  • Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն),
  • Դիզայն,
  • Ընդհանուր մանկավարժություն,
  • Պատմություն,
  • Հայոց լեզու և գրականություն,
  • Օտար լեզու և գրականություն,
  • Ֆինանսներ,
  • Զբոսաշրջություն

masn-2018

Ընդունելության կարգին կարելի է ծանոթանալ այստեղ, ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերին` այստեղ

Ուսման տևողությունը 4 տարի է:

Շրջանավարտներին տրվում է Երևանի պետական համալսարանի դիպլոմ 

Փաստաթղթերն ընդունվում են  ս.թ. մայիսի 5ից մինչև հունիս 1ը:

Հասցեն` Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ուսանողական 1:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել  (093) 41-51-22, (093) 20-65-05, (096)-98-76-54  հեռախոսահամարներով: http://ijevan.ysu.am

 

Կայացավ միջբուհական բնագիտական գիտաժողովը

2018թ. մայիսի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Հայաստանի I Հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջբուհական բնագիտական գիտաժողովը:

Կայացավ միջբուհական բնագիտական գիտաժողովը

Գիտաժողովին մասնակցում էին երկու տասնյակ դասախոսներ և ուսանողներ ԵՊՀ ԻՄ-ից և ՎՊՀ-ից:

Կայացավ միջբուհական բնագիտական գիտաժողովը

Նախ տեղի ունեցավ գիտաժողովի բացումը և լիագումար նիստը:

Բացման խոսքով հանդես եկավ գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ, ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի դեկան, ֆ.մ.գ.թ., դոցենտ Մանվել Զաքարյանը: Նա ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց գիտաժողովի հրավերին արձագանքելու և մասնակցելու համար, ներկաներին շնորհավորեց Հայաստանի I Հանրապետության հիմնադրման 100-ամյակի առթիվ, մաղթեց հաջողություններ:

Կայացավ միջբուհական բնագիտական գիտաժողովը

ԵՊՀ ԻՄ-ի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» 2-րդ կուրսի ուսանողներ Արգիշտի Մարգարյանը և Սյուզաննա Միրզոյանը հանդես եկան «Մաթեմատիկան երաժշտությունում» զեկուցմամբ: Նրանք ներկայացրին Բ.Կանաչյանի «Մեր հայրենիք» և Գ.Երանյանի «Կիլիկիա» երաժշտությունների կոդավորումը C++ ծրագրային միջավայրում:

Կայացավ միջբուհական բնագիտական գիտաժողովը

Այնուհետև գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին երկու բաժանմունքներում:

Ինֆորմատիկայի և կենսաբանության բաժանմունքի նախագահողներն էին Աննա Սիմոնյանը (տ.գ.թ., դոցենտ) և Մերի Ամիրզյանը (դասախոս):

Կայացավ միջբուհական բնագիտական գիտաժողովը

Զեկուցումներ ներկայացրին Աննա Սիմոնյանը, Մարիետա Ճաղարյանը, Քնար Օթարյանը, Գոհար Գրիգորյանը, Նունե Գալստյանը, Նելլի Մուրադյանը, Աստղիկ Պապիկյանը, Արևիկ Հովսեփյանը:

 Կայացավ միջբուհական բնագիտական գիտաժողովը

Մաթեմատիկայի, աշխարհագրության և քիմիայի բաժանմունքի նախագահողներն էին Գևորգ Սիմոնյանը (ք.գ.թ., դոցենտ) և Հմայակ Իսախանյանը (ք.գ.թ., դոցենտ):

Կայացավ միջբուհական բնագիտական գիտաժողովը

Այս բաժանմունքում զեկուցումներ ներկայացրին Սլավիկ Ալավերդյանը, Հակոբ Դավթյանը, Նանե Պետրոսյանը, Սվետա Ասատրյանը, Օֆելյա Խուդավերդյանը, Մանե Ղարիբյանը, Սվետլանա Մարկոսյանը, Լիլիթ Գալոյանը:

Կայացավ միջբուհական բնագիտական գիտաժողովը

Գիտաժողովի մասնակիցները ստացան հավաստագրեր, որոնք հանձնեց Մ.Զաքարյանը: Ամփոփելով գիտաժողովը՝ նա կրկին շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին, ունկնդիրներին, կազմակերպիչներին, մասնավորապես «Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության» ամբիոնի դասախոս, ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ համակարգող Սլավիկ Ալավերդյանին, հույս հայտնեց, որ գիտաժողովի մասնակիցները կշարունակեն իրենց գիտահետազոտական աշխատանքները և կմասնակցեն նոր գիտաժողովների:

Կայացավ միջբուհական բնագիտական գիտաժողովը

Վերջում տեղի ունեցավ ֆուրշետ, իսկ ՎՊՀ-ի ներկայացուցիչների համար Ս.Ալավերդյանը էքսկուրսիա կազմակերպեց կրթօջախի տարածքում և Իջևանի դենդրոպարկում:

Կայացավ միջբուհական բնագիտական գիտաժողովը

Գիտաժողովի ծրագիրը 

Գիտաժողովի նկարները 

Մասնաճյուղի ՈՒԳԸ-ն ԵՊՀ ՈՒԳԸ-ի լավագույն ստորաբաժանումների շարքում

2018թ. մայիսի 25-ին ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ Ուսանողական գիտական ընկերության՝ 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի ընդլայնված նիստը:

Նիստի սկզբում ԵՊՀ ՈՒԳԸ նորընտիր նախագահ Վանատուր Շերենցը, ողջունելով մասնակիցներին, ներկայացրեց կատարված աշխատանքները, մասնավորապես նշեց, որ կիսամյակի ընթացքում անցկացվել են 116 սեմինար քննարկումներ, ԵՊՀ ՈՒԳԸ 5-րդ միջազգային գիտաժողովին մասնակցել են ավելի քան 20 երկրներից 606 մասնակիցներ:

Մասնաճյուղի ՈՒԳԸ-ն ԵՊՀ ՈՒԳԸ-ի լավագույն ստորաբաժանումների շարքում

Ընդլայնված նիստի ընթացքում անցկացվեց «Ժամանակի կառավարում» և «Գործատուների հետ շփումն ու գործընկերային փոխհարաբերությունների կարևորությունը» խորագրերով սեմինար-քննարկումներ, որոնք վարում էին Անուշ Ալեքսանյանը և Գոռ Վարդանյանը:

Անուշ Ալեքսանյանը նշեց, որ ուսանողների կարծիքով՝ ժամանակը վատնող միջոցներն են հայելին, սոցիալական ցանցերը, հեռուստացույցը, ընկերների հետ հաճախակի հանդիպումները, սակայն փաստեց, որ ժամանակը չկառավարելու պատճառներից են նաև մարդկանց չմերժելը և մշտապես «այո» ասելը:

Մասնաճյուղի ՈՒԳԸ-ն ԵՊՀ ՈՒԳԸ-ի լավագույն ստորաբաժանումների շարքում

Գոռ Վարդանյանը ներկայացրեց, թե ինչպես ճիշտ ներկայանալ գործատուին՝ կարևորելով թեկնածուների իրազեկվածությունը կազմակերպության գործունեության վերաբերյալ, խոսեց նաև աշխատանքի ընդունվելու և ազատվելու նրբությունների մասին:

Ակտիվ գործունեություն ծավալած ֆակուլտետային ՈՒԳԸ-ները, քարտուղարները և անդամները պարգևատրվեցին հավաստագրերով և մասնագիտական գրքերով։

Մասնաճյուղի ՈՒԳԸ-ն ԵՊՀ ՈՒԳԸ-ի լավագույն ստորաբաժանումների շարքում

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ՈՒԳԸ-ն, ըստ այս կիսամյակի արդյունքների, ԵՊՀ 4 ֆակուլետների ՈՒԳԸ-ների հետ արժանացել էր «գերազանց» գնահատականի: Պարգևը ստացավ ՈՒԳԸ նախագահ Հրանտ Ղարագյոզյանը:

Մասնաճյուղի ՈՒԳԸ-ն ԵՊՀ ՈՒԳԸ-ի լավագույն ստորաբաժանումների շարքում

Մասնաճյուղի ՈՒԳԸ ակտիվ անդամ էր ճանաչվել Բնական գիտությունների ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Աղավնի Օրդինյանը, ով պարգևատրվեց մասնագիտական գրքով: