Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տնօրենության ընդլայնված նիստի հրավեր

ԵՊՀԻՄ

Հարգելի՛ համալսարանականներ, 2018թ. մայիսի 30-ին՝ ժամը 13:30-ին, ԵՊՀ ԻՄ-ի նիստերի դահլիճում տեղի կունենա տնօրենության ընդլայնված նիստ, որի ընթացքում տնօրեն Ս. Ա. Առաքելյանը կզեկուցի իր հրաժարականի մասին:

 

ԵՊՀ ԻՄ-ի 25 ուսանողի տրամադրվել է կրթաթոշակ՝ Տավուշի թեմի և «Մաշտոց» հիմնադրամի համատեղ գործակցությամբ

2017-2018 ուստարվա II կիսամյակում Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմը, Եգիպտահայ ընկերակցության «Մաշտոց» հիմնադրամի աջակցությամբ և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ համագործակցությամբ, սահմանել է մասնակի կրթաթոշակ ԵՊՀ ԻՄ-ի` սահմանամերձ համայնքների 25 ուսանողի (յուրաքանչյուրին` 100.000-ական ՀՀ դրամի չափով) համար:

ԵՊՀ ԻՄ-ի 25 ուսանողի տրամադրվել է կրթաթոշակ՝  Տավուշի թեմի և «Մաշտոց» հիմնադրամի համատեղ գործակցությամբ

Կրթաթոշակին արժանանալու համար մինչև 2018թ. ապրիլի 10-ը ուսանողները ներկայացրել էին սոցիալական կարգավիճակի և ուսման առաջադիմության վերաբերյալ տեղեկանք, Տավուշի մարզում կամավորական հիմունքներով հասարակական և բարեսիրական աշխատանքներին մասնակցության հավաստագիր:

ԵՊՀ ԻՄ-ի 25 ուսանողի տրամադրվել է կրթաթոշակ՝  Տավուշի թեմի և «Մաշտոց» հիմնադրամի համատեղ գործակցությամբ

 

Հանձնախումբը՝ մասնակցությամբ Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի, արժանապատիվ Տեր Հայրեր՝ Բերդի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի, Նոյեմբերյանի հոգևոր հովիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանի, ԵՊՀ ԻՄ արհբյուրոյի նախագահ Ալեքսան Մարգարյանի և Տավուշի թեմի հանրային կապերի պատասխանատու Սյուզաննա Ղուկասյանի, ընտրեց 25 ուսանողներին:

ԵՊՀ ԻՄ-ի 25 ուսանողի տրամադրվել է կրթաթոշակ՝  Տավուշի թեմի և «Մաշտոց» հիմնադրամի համատեղ գործակցությամբ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, սիրով շնորհավորելով կրթաթոշակի արժանացած ուսանողներին, խորին շնորհակալություն է հայտնում Եգիպտահայ ընկերակցության «Մաշտոց» հիմնադրամին և Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմին.

«Թո՛ղ Աստված առատորեն օրհնի ձեր հայրենանվեր գործունեությունը, համատեղ բարի գործերը` ուղղված Հայոց աշխարհի և մասնավորապես սահմանամերձ Տավուշի մարզի բարօրությանը, զորացմանն ու բարգավաճմանը…

Խորապես շնորհակալ ենք, և Աստված ձեզ պահապան»:

 

«ԻԿՄ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողների այցը ԵՊՀ ԻԿՄ ֆակուլտետ

2018թ. մայիսի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «ԻԿՄ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները՝ Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ, ուսումնական խորհրդատու Մ.Ճաղարյանի ուղեկցությամբ, այցելեցին Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի (ԻԿՄ) ֆակուլտետ:

«ԻԿՄ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողների այցը ԵՊՀ ԻԿՄ ֆակուլտետ

Ուսանողներին հյուրընկալեց Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վ.Դումանյանը:

Այնուհետև տեղի ունեցավ հանդիպում ֆակուլտետի ուսանողական խորհրդի հետ: Ջերմ մթնոլորտում հարց ու պատասխաններով քննարկվեցին ուսանողական և մասնագիտական հարցեր:

Բաժանվելով խմբերի՝ ուսանողները մասնակցեցին ԷՀՄ և ծրագրավորման, Դիսկրետ մաթեմատիկայի և Մաթեմատիկական անալիզի դասընթացներին: Մայր բուհի դասախոսները շեշտեցին մասնաճյուղի ուսանողների պատրաստվածության բարձր մակարդակը:

«ԻԿՄ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողների այցը ԵՊՀ ԻԿՄ ֆակուլտետԴասերից հետո ֆակուլտետի ուսխորհրդականների ուղեկցությամբ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողները գնացին ԵՊՀ պատմության թանգարան, որտեղ ներկայացվեց Մայր բուհի հիմնադրման պատմությունը, այցելեցին գրադարան, Ուսանողական խորհուրդ և Ուսանողական գիտական ընկերություն:

«ԻԿՄ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողների այցը ԵՊՀ ԻԿՄ ֆակուլտետ

Բավականին լավ տպավորություններով շարունակվեց ճանաչողական էքսկուրսիայի մյուս մասը:

«ԻԿՄ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողների այցը ԵՊՀ ԻԿՄ ֆակուլտետ

Ուսանողները զբոսնեցին մայրաքաղաքում, այցելեցին տեսարժան վայրեր:

Նմանատիպ այցերը դրականորեն են ազդում ուսումնական գործընթացի վրա, ամրապնդում Մայր բուհ-մասնաճյուղ կապը:«ԻԿՄ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողների այցը ԵՊՀ ԻԿՄ ֆակուլտետ

«ՔԿԳ» մասնագիտության ուսանողների ճանաչողական այցը ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

2018թ. մայիսի 22-ին ԵՊՀ ԻՄ-ի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության ուսանողները՝ Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, «Զբոսաշրջություն» մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու Պավել Ասիլբեկյանի ուղեկցությամբ, ճանաչողական այց կատարեցին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ։

1

Այցելության նպատակն էր մասնաճյուղի ուսանողներին ծանոթացնել Մայր բուհի նույն մասնագիտության ուսումնական բազային, լաբորատոր հագեցվածությանը, դասավանդման մեթոդներին, ապահովել շփումը ուսանողների միջև:

ԵՊՀ-ում իրականացվեցին համատեղ դասընթացներ:

Մասնագիտական լաբորատորիայում դասախոս Ա.Մանուկյանը ուսանողներին ներկայացրեց լաբորատոր սարքավորումները, պրակտիկայի անցկացման հնարավորությունները։ Ուսանողները ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Ձեռք բերվեց հետագա համագործակցության պայմանավորվածություն:

2

Այնուհետև երկրորդ կուրսի ուսանողները մասնակցեցին «Գեոմորֆոլոգիա երկրաբանության հիմունքներով» դասընթացին, որը վարում էր պրոֆեսոր Բոյնագրյանը։

Օրվա երկրորդ կեսին ուսանողներն այցելեցին Երևանի տեսարժան վայրեր և լավ տպավորություններով  վերադարձան Իջևան։

Նմանատիպ այցելությունները շատ կարևոր են ինչպես Մայր բուհ–մասնաճյուղ համագործակցության խորացման, շփումների, այնպես էլ համեմատությունների և ինքնագնահատման համար։

3

«Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագիր

«Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագիր

Հարգելի Ուսանողներ,
Ցանկանում ենք տեղեկացնել ՎիվաՍել-ՄՏՍ-ում «Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագրի մասին, որի մեկնարկը կտրվի ս. թ. hուլիսի 2-ին: Ծրագրի նպատակն է զարգացնել ուսանողների վաճառքի և սպասարկման հմտությունները՝ հնարավորություն ընձեռելով ոչ միայն տեսական, այլ նաև կիրառական մակարդակով յուրացնելու կարևոր հմտություններ:

Ծրագրի ընթացքում հնարավորություն կունենաք կիրառել Ձեր գիտելիքները վաճառքի, միջանձնային հաղորդակցման ուղղությամբ, ինչպես նաև ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ հեռահաղորդակցության, հաճախորդների սպասարկման և ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտներում:

Ծրագիրը ներառելու է եռօրյա դասընթաց, այնուհետև պրակտիկա /առնվազն կես օրվա ներգրավվածությամբ/ անցնելու հնարավորություն Երևան քաղաքի և ՀՀ որոշ մարզերի ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում մինչև ս. թ. օգոստոսի 30-ը: Ծրագրի ավարտին կտրվեն հավաստագրեր, լավագույն ուսանողները կարժանանան անհատական խրախուսումների, ինչպես նաև բարձր կատարողական ցուցաբերած ուսանողները կընդգրկվեն ընկերության տվյալների բազայում՝ հետագայում թափուր պաշտոններ զբաղեցնելու նպատակով:

Ծրագրի մասնակից դառնալու համար անհրաժեշտ է ունենալ հետևյալ որակավորումները.

1. Բարձր առաջադիմություն, տեխնիկական կամ բնագիտական մասնագիտացում, օտար լեզուների իմացություն,

2. Հաղորդակցման գերազանց հմտություններ,

3. Դրական մոտեցում/էնտուզիազմ,

4. Տեղեկատվությունն արագ ընկալելու և ներկայացնելու կարողություն,

5. Քաղաքավարության կանոնների/էթիկայի նորմերի պահպանում:

Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել CV/ինքնակենսագրական և մոտիվացիոն գրություն, որի մեջ պետք է նշվի, թե ինչու եք ցանկանում մասնակցել տվյալ ծրագրին, ինչ սպասելիքներ ունեք ծրագրից և ինչու պետք է Ձեզ ընտրենք:

Պարտադիր է նշել նաև Ձեր բնակության վայրը և նախընտրած մարզի 2-3 համայնք, որտեղ կարող եք մասնակցել մեր ծրագրին:

Իրականացվելու է ուսանողների ընտրության գործընթաց`ըստ վերը նշված պահանջների: Ծրագրին կարող են դիմել ԲՈՒՀ-ի 3-րդ և 4-րդ, ինչպես նաև 2-րդ կուրս փոխադրված մագիստրատուրայում սովորող ուսանողները:

Խնդրում ենք մինչև ս.թ. հունիսի 10-ը Ձեր դիմումներն ուղարկել VivaStart@mts.am էլեկտրոնային հասցեին` կից ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը:

Դուք կարող եք դիմել նաև www.mts.am և www.staff.am կայքերով: