Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՈՒԳԸ նախաձեռնությամբ մեր ուսանողներն այցելեցին Երևանի թանգարաններ

2018թ. մայիսի 18-ին նշվեց Թանգարանների միջազգային օրը: Այս տարի ՀՀ-ի և Արցախի 116 թանգարաններ միացել էին միջոցառումների ծրագրին՝ իրենց դռները անվճար բացելով բազմահազար այցելուների առջև:

 

Այդ առիթով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տարբեր մասնագիտությունների 22 ուսանողներ՝ ՈՒԳԸ համակարգող Սլավիկ Ալավերդյանի ուղեկցությամբ, այցելեցին Երևանի թանգարաններ:

 

Նախ նրանք այցելեցին «Գաֆեսճյան արվեստի կենտրոն» («Կասկադ» համալիր), շրջեցին սրահներով, ծանոթացան արվեստի տարբեր ճյուղերի հետաքրքիր ցուցանշումներին, Ժերարդ Գաֆեսճյանի անձնական հավաքածուին:

ՈՒԳԸ նախաձեռնությամբ մեր ուսանողներն այցելեցին Երևանի թանգարաններ

Այնուհետև ուսանողներն այցելեցին «Գաֆեսճյան արվեստի կենտրոն»-ի հարևանությամբ գտնվող Ռուսական արվեստի թանգարան և շարժվեցին Հանրապետության հրապարակ:

ՈՒԳԸ նախաձեռնությամբ մեր ուսանողներն այցելեցին Երևանի թանգարաններ

Այստեղ համալսարանականներն այցելեցին Հայաստանի պատմության թանգարան և Ազգային պատկերասրահ, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

Ճանաչողական էքսկուրսիայի ընթացքում մեր ուսանողները գործնականորեն ամրապնդեցին իրենց տեսական գիտելիքները, բարձր տրամադրությամբ և ջերմ տպավորությունններով վերադարձան Իջևան:

ՈՒԳԸ նախաձեռնությամբ մեր ուսանողներն այցելեցին Երևանի թանգարաններ

 

 

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ ԱՐՓԱ ԻՆՍՏԻՏՈՒՏԻՑ

«ԱՐՓԱ»-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

ԱՐՓԱ ինստիտուտը հայտարարում է Նորարարության ամենամյա մրցույթ  ՀՀ մինչեւ 35 տարեկան երիտասարդ գիտնականների և ասպիրանտների համար:

Առաջին մրցանակի համար տրվում է 2000 ԱՄՆ դոլար, 2-րդի՝ 1000 ԱՄՆ դոլար, 3-րդի՝ 600 ԱՄՆ դոլար և 4-րդի՝ 400 ԱՄՆ դոլար:

Դիմումների ներկայացման վերջինժամկետն է ս.թմայիս 30-ը:

 Հավելյալ տեղեկությունների և հարցերի դեպքում խնդրում ենք այցելել www.arpainstitute.org կայքէջ:

ԵՊՀ ԻՄ-ի ամբիոններում իրականացվեց ներքին աուդիտ

2018թ. ապրիլի 17-ից մայիսի 19-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ամբիոններում իրականացվեց ներքին աուդիտ՝ հետևյալ ծրագրով.

  1. Ստորաբաժանումները` ամբիոններ:
  2. Հիմնավորումը` տնօրենի 2018թ. ապրիլի 09-ի՝ N86 §13 հրամանը:
  3. Աուդիտի անցկացման ժամանակահատվածը` ապրիլի 17-ից մայիսի 19-ը:
  4. Աուդիտի ենթակա գործընթացները.
  • ամբիոնի գործունեության պլանավորում և իրականացում,
  • գիտական գործունեություն,
  • ամբիոնի գործունեության բարելավմանն ուղղված քայլեր,
  • ամբիոնի հաշվետվողականություն:

ԵՊՀ ԻՄ-ի ամբիոններում իրականացվեց ներքին աուդիտ

Ապրլի 17-ին ամբիոններին է ուղարկվել ստուգվելիք փաստաթղթերի ցանկը:

3 աշխատանքային օրվա ընթացքում ամբիոնների գործավարները առանձնացրել են անհրաժեշտ փաստաթղթերը և հիմքերը:

Տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում կազմվել են աուդիտ իրականացնող աշխատանքային փոքր խմբեր և ժամանակացույց:

17-04-18-19-05-18-4

Աշխատանքային խմբերը  շրջել են ամբիոններով և ստուգել անհրաժեշտ փաստաթղթային հիմքերի առկայությունը:

Աուդիտի ընթացքում ամբիոնների վարիչները պատասխանել են ամբիոնային գործունեությանը վերաբերող հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ եք հիմք ընդունել ամբիոնի տարեկան աշխատանքային պլանը կազմելիս:
  • Որքանո՞վ է ձեր ամբիոնի տարեկան աշխատանքային պլանը համահունչ ԵՊՀ ԻՄ-ի ՌԾ-ին:
  • Քննարկվե՞լ է արդյոք ամբիոնում՝ ըստ ՌԾ-ի կատարողականի:
  • Թվարկե՛ք ամբիոնի նիստերում հիմնական քննարկվող հարցերը:
  • Նիստի օրակարգը ինչպե՞ս է իրազեկվում ամբիոնի անձնակազմին:
  • Քննարկվե՞լ են արդյոք դասախոսների անհատական պլանները և/կամ հաշվետվությունները ամբիոնի նիստերում և ինչ որոշումներ են ընդունվել, նշեք դրանցից մի քանիսը:
  • Որքանո՞վ է փոխկապակցված ամբիոնի պրոֆեսորադասախոսակն կազմի անհատական պլանները ամբիոնի տարեկան աշխատանքային պլանի հետ:
  • Մասնակցո՞ւմ են արդյոք ամբիոնի բոլոր դասախոսները ամբիոնի տարեկան հաշվետվության քննարկմանը և ի՞նչ մեխանիզմով:
  • Նշել ամբիոնի և ԿԾՊ-ի համագործակցության գործող մեխանիզմները:
  • Ինչքանո՞վ է ԿԾՊ-ն նպաստում ամբիոնի գործունեության բնականոն գործունեությանը:
  • Քանի՞ ԿԾ նախագիծ է քննարկվել ամբիոնում/նշել անվանումները/:

ԵՊՀ ԻՄ-ի ամբիոններում իրականացվեց ներքին աուդիտ

Աուդիտի ընթացքում իրականացվել է խորհրդատվություն ամբիոններին:

Ներքին աուդիտ իրականացրած աշխատանքային խումբն առաջիկայում կվերլուծի տվյալները, կկազմի եզրակացություն և առաջարկությունների փաթեթ կներկայացնի տնօրենին:

ԵՊՀ ԻՄ-ի ամբիոններում իրականացվեց ներքին աուդիտ

 

«Պատմություն» մասնագիտության ուսանողների այցը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

2018թ. մայիսի 17-ին՝ Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, ԵՊՀ ԻՄ-ի «Պատմություն» մասնագիտության I, II և III կուրսերի ուսանողները՝ Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի ասիստենտ, պ.գ.թ., կրթական ծրագրի պատասխանատու Ն.Գրիգորյանի ուղեկցությամբ, այցելեցին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր:

«Պատմություն» մասնագիտության ուսանողների այցը  Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

Այն կառուցվել է 1968 թվականին և խորհրդանշում է Սարդարապատի հերոսամարտի պատմական նշանակությունը հայրենիքի փրկության և Հայոց հնագույն մշակույթի պահպանության համար։

Այնուհետև ուսանողներն այցելեցին  Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան և ծանոթացան թանգարանի պատմությանը, առաքելությանն ու այնտեղ պահվող ցուցանմուշներին:

«Պատմություն» մասնագիտության ուսանողների այցը  Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը ստեղծվել է Հայաստանի նախարարների խորհրդի 1978 թ. փետրվարի 16-ի թիվ 82 որոշմամբ և այցելուների առաջ իր դռներն է բացել 1978 թ. սեպտեմբերի 13-ին։

Թանգարանի առաքելությունն է փրկել, պահպանել ու հարստացնել, ուսումնասիրել, ցուցադրել ու հաջորդ սերունդներին փոխանցել հայ էթնոսի մշակութային ժառանգությանը վերաբերող պատմամշակութային արժեքներ:

«Պատմություն» մասնագիտության ուսանողների այցը  Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանում ցուցադրված էին հայոց ազգային մշակույթին վերաբերող թանգարանային հավաքածուներ և առարկաներ՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։

«Պատմություն» մասնագիտության ուսանողների այցը  Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

Ճանաչողական էքսկուրսիայից ուսանողները վերադարձան մեծ ոգևորությամբ, մայիսյան հաղթանակների բերկրանքով:

«Պատմություն» մասնագիտության ուսանողների այցը  Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր