Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Պաշտպանն եմ հայրենիքիս». երիտասարդ լուսանկարիչների մրցույթ

 10-04-18
«Համահայկական երիտասարդական շարժում» ՀԿ-ն ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից տրամադրված դրամաշնորհային ծրագրի շրջանակում կազմակերպում է «Պաշտպանն եմ հայրենիքիս» լուսանկարչական մրցույթ։

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ եւ ԼՂՀ ստեղծագործող երիտասարդները (16-30 տարեկան):

Լավագույն աշխատանքների հեղինակները պարգեւատրվելու են, իսկ նվազագույն պահանջները բավարարող եւ ժյուրիի կողմից երաշխավորված աշխատանքները հրատարակվելու են առանձին ալբոմի տեսքով, ինչպես նաեւ կարժանանան խրախուսական մրցանակների:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտաձեւը, համաձայնվել մրցույթի պայմաններին և photo2018.hesh@gmail.com էլ․ փոստի հասցեին ուղարկել մրցութային լուսանկարը (լուսանկարները):

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2018 թ. հունիսի 1-ը՝ ժամը՝ 18:00:

Մրցանակաբաշխությունն ու աշխատանքների ցուցադրությունը 2018 թ.-ի օգոստոսի 1-ին կկազմակերպվի ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք Իջեւանում:

Աղբյուրը՝ http://erit.am

Հայաստանյան ընկերությունների կողմից անցկացվող ինթերնշիփային ծրագրերը

Հայաստանյան ընկերությունների կողմից անցկացվող ինթերնշիփային ծրագրերը

StaffBlog-ի այս նախագծի նպատակն է բոլոր մոտիվացված երիտասարդներին և ուսանողներին լիարժեք տեղեկատվություն տրամադրել տարբեր ոլորտներում առաջատար ընկերությունների ինթերնշիփային ծրագրերի մասին։ Ստորև ուրախ ենք ներկայացնել Synergy International Systems ընկերության ինթերնշիփային ծրագիրը։

synergy_interns
Synergy-logo

maps-and-flagsԵրևան, ՀՀ

grid-world www.synisys.com

staff.am_circle   facebook_icon   linkedin_icon  

  

ԻՆԹԵՐՆՇԻՓԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Ավելի քան 150 աշխատակից ունեցող ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններից Synergy Armenia ընկերությունը 1999թ․-ից լայնածավալ գործունեություն է ծավալում Հայաստանում։ Ընկերությունը մասնագիտացած է տեղեկատվական և վերլուծական համակարգերի ստեղծման մեջ, որոնք նպաստում են ավելի քան 65 երկրների կառավարությունների և միջազգային կազմակերպությունների աշխատանքի արդյունավետությանը՝ դարձնելով վերջիններիս արդյունքներն առավել թափանցիկ, իսկ մարդկանց կյանքը՝ առավել բարեկեցիկ։

Բացի այն, որ Synergy Armenia-ն իր գործունեությամբ նպաստել է Հայաստանի համար այսչափ կարևոր ոլորտի զարգացմանը, այն նաև մեծ ներդրում ունի նոր մասնագետների պատրաստման գործում: Այդ է փաստում ընկերության ամառային դպրոցը, որի շնորհիվ 2005 թվականից ի վեր կրթվում են համալսարանականները։ Ամառային դպրոցն անցկացվում է անվճար հիմունքներով։ Երկամսյա դասընթացները հրաշալի հնարավորություն են ընձեռում տեխնիկական ֆակուլտետների ուսանողներին՝ ձեռք բերելու պրակտիկ գիտելիքներ հետևյալ առարկաներից՝ MS SQL, Java, HTML/CSS, JavaScript,սովորել փորձառու մասնագետներից, խելացի ուսանողների կողքին, շատ ջերմ և ընկերական մթնոլորտում։

Ընկերության կարևորագույն առանձնահատկություններից մեկն էլ համարվում է այն, որ ընկերության ավագ սերնդի ներկայացուցիչները սիրով կիսվում են իրենց փորձով ավելի երիտասարդ ներկայացուցիչների հետ՝ օգնելով նրանց զարգացնել իրենց գիտելիքները։ Այստեղ աշխատակիցները նվիրված են իրենց աշխատանքին և իսկապես սիրում են այն, ինչ անում են: 

ԻՆԹԵՐՆՇԻՓԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

checked  Անվճար ուսուցում,

checked  Երկամսյա դասընթաց,

checked  Վարպետաց դասեր այլ մասնագետների հետ,

checked  Ամառային դասընթացի ավարտին հեքեթոնին մասնակցության հնարավորություն,

checked  Դասընթացների ժամանակ ժամանցային խաղերից օգտվելու հնարավորություն՝ սեղանի թենիս, football, play station։

 
 

ԻՆԹԵՐՆՇԻՓԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

checked Դիսկրետ մաթեմատիկա,

checked Բուլյան հանրահաշիվ,

checked Կոմբինատորիկա,

checked Հավանականության տեսություն,

checked Ծրագրավորման որևէ լեզվի տարրական իմացություն։

 
 

 ԻՆԹԵՐՆՇԻՓԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 
 

ԻՆԹԵՐՆՆԵՐԻ ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է 

checked Մրցույթի միջոցով, որին կարող են դիմել պահանջներին համապատասխանող թեկնածուները։

success (2) Մշտապես բաց հավաքագրման միջոցով, պարզապես անհրաժեշտ է լրացնել ձևաթուղթը ընկերության կողմից դիտարկվելու համար։

success (2) Համալսարանների և այլ ուսումնական հաստատությունների միջոցով։ 

  

ԻՆԹԵՐՆՇԻՓԻ ԾՐԱԳՐԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՔԱՆԻ ՏՈԿՈՍՆ Է ԱՆՑՆՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ

grey-till-30_original30-70_original70_100_gray_original
 

Ամառային դպրոցի հայտերն արդեն ընդունվուն են։ Կարող եք լրացնել այստեղ։

icon  Դասընթացների տևողություն՝ Հուլիս-Օգոստոս

passage-of-time Դասերի ժամացուցակը՝ 9։00-13։00 բոլոր աշխատանքային օրերին։

Ծրագիրը հաջողությամբ ավարտած թեկնածուները սեպտեմբերին կարող են ստանալ հիմնական աշխատանքի առաջարկ և միանալ տեխնոլոգիական ոլորտի խոշորագույն ընկերության՝  Synergy-ի #tech թիմին։

Ի դեպ, ապրիլի 16-20-ը Synergy-ն մեկնարկում է իր ամենամյա ուսանողական շաբաթ ծրագիրը։ Մասնակից դարձեք այս կարևոր միջոցառմանը՝ ծանոթանալու տեխնոլոգիական ոլորտի հնարավորություններին և ժամանակակից միտումներին։

ԳՐԱՆՑՎԵԼ

 Հավատացած ենք, որ բոլոր երիտասարդների և շրջանավարտների համար, ովքեր առաջին քայլերն են կատարում իրենց կարիերայում, օգտակար կլինի <<Հայաստանյան ընկերություններում ինթերնշիփային ծրագրերը>> StaffBlog  հատուկ նախագիծը։ Յուրաքանչյուր թողարկման ժամանակ անդրադառնալու ենք այն ընկերություններին, որոնք աշխատաշուկայում առանձնանում են իրենց ինթերնշիփային ծրագրի հաջողության պատմություններով։

ՀԾ ծրագրավորման դասընթացների ընդունելությունը սկսված է

ՀԾ ծրագրավորման դասընթացների ընդունելությունը սկսված է

   Հայկական Ծրագրեր և OMD ընկերությունների կողմից անցկացվող ծրագրավորման դասընթացների ընդունելությունը սկսված է:

   Դասընթացների տևողությունը մեկ տարի է: Դասերը սկսվում են սեպտեմբերին, շաբաթական չորս օր, ժամը 15:00-18:00:

   Դիմել կարող են առաջին կուրսի (և բարձր) ուսանողները: Դիմորդները պետք է հանձնեն քննություններ: Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 13-ը:

   Դասընթացներն անվճար են:

   Մանրամասները, դիմելու ձևը` այստեղ:

Բնագիտական գիտաժողովի հրավեր

գիտաժողով

   2018թ. մայիսի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետը կազմակերպում է ֆակուլտետային գիտաժողով՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակին:

Գիտաժողովը կիրականացվի հետևյալ ուղղություններով.

  • Մաթեմատիկա,
  • Ինֆորմատիկա,
  • Ֆիզիկա,
  • Աշխարհագրություն (Քարտեզագրություն և կադաստրային գործ),
  • Կենսաբանություն և քիմիա:

Զեկուցումների թեմատիկան ազատ է: Կարող են մասնակցել և՛ դասախոսները, և՛ ուսանողները:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 17-ը զեկուցումների թեմաները և սեղմագրերը (300 բառի սահմանում) ուղարկել slavik.alaverdyan@gmail.com էլեկտրոնային հասցեին: 

 

Հարգանքներով՝ գիտաժողովի կազմկոմիտե

 

«ԼՈՒՅՍ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ԾՐԱԳԻՐ

«ԼՈՒՅՍ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ԾՐԱԳԻՐ

2018թ. ապրիլի 1-ին (Երևանի ժամանակով կեսգիշերին) մեկնարկում է 2018-2019 ուս․ տարվա համար «Լույս» հիմնադրամի կրթաթոշակի առցանց հայտադիմումների ընդունման փուլը։

«Լույսի» կրթաթոշակը եզակի հնարավորություն է ընձեռում հայ երիտասարդներին՝ կրթություն ստանալու աշխարհի լավագույն համալսարաններում, նորարար ու հիմնավոր գիտելիք ձեռք բերելու ամենահեղինակավոր գիտակրթական կենտրոններում։

«Լույս» հիմնադրամն ստեղծվել է 2009 թվականին, և հիմնադրամի առաքելության հիմքում դրվել է Հայաստանի զարգացման ապահովումը համաշխարհային գիտելիքահենք տնտեսության պայմաններում։ «Լույսը» փոխառություն կամ կրթաթոշակ է տրամադրում աշխարհի լավագույն համալսարաններում սովորող հայ երիտասարդներին և տարբեր նախագծերի ու ծրագրերի միջոցով ապահովում նրանց մասնակցությունը Հայաստանի զարգացման գործում։
Այսօր «Լույսն» ունի 500-ից ավելի կրթաթոշակառուների և շրջանավարտների համայնք աշխարհի տարբեր անկյուններից։ Նրանք բոլորն ակտիվ մասնակցություն ունեն դրական փոփոխությունների իրագործմանը թե՛ աշխատավայրերում, թե՛ այն գիտական կենտրոններում, որտեղ սովորում են։

2017 թ. հուլիսին՝ «Լույսի» համայնքի հետ հանդիպման ժամանակ, ՀՀ նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանն իր ելույթում նշեց, որ հիմնադրամի աշխատանքում ռազմավարական փոփոխություններ իրականացնելու ժամանակն է։

Հայտարարությանը հաջորդած ամիսների ընթացքում «Լույսը» կատարել է 2009-ից ի վեր իր բոլոր գործառնությունների խոր ուսումնասիրություն։ Արված վերլուծության հիման վրա «Լույսի» գիտական խորհուրդը որոշում է կայացրել ընդունել կրթաթոշակի ծրագրի նոր կանոնակարգ. ռազմավարական այս նոր մոտեցումը թույլ կտա ավելի նպատակաուղղված ծառայել Հայաստանի և ողջ Հայկական աշխարհի զարգացմանը։

«Լույսի» կրթաթոշակի ծրագրի նոր կանոնակարգի հիմնական կետերը

«Լույսը» փոխառություն կամ կրթաթոշակ է շնորհում աշխարհասփյուռ հայ ուսանողներին` աշխարհի լավագույն համալսարաններում սովորելու: «Լույսի» կրթաթոշակի առցանց հայտերն ընդունվում են ամեն ապրիլի 1-ից (Երևանի ժամանակով 00:00) մինչև հուլիսի 15-ը (Երևանի ժամանակով 23:59): Ուշացած կամ ոչ ամբողջական հայտերը չեղյալ կդարձնեն ուսանողի դիմումը:


Սեղմեք ընդլայնելու համար

Համապատասխանության չափորոշիչներ

«Լույսի» կրթաթոշակի ծրագրի դիմորդը պետք է համապատասխանի հետևյալ չափորոշիչներին.

  • Լինի հայ՝ ՀՀ քաղաքացի և մշտական բնակիչ կամ ունենա հայկական արմատներ,
  • «Լույսին» դիմելու պահին պետք է լինի 18-40 տարեկան,
  • Ընդունված լինի «Լույսի» կայքում հրապարակված լավագույն 10 (տասը) համալսարաններից մեկը՝ գիտական աստիճան շնորհող, առկա ուսուցմամբ ծրագրով սովորելու։

Ֆինանսավորվող ակադեմիական ծրագրեր

Կրթաթոշակի ծրագրին դիմելու համար պետք է ընդունված լինել «Լույսի» կայքում հրապարակված համալսարաններից մեկը՝ հետևյալ գիտական աստիճաններից մեկը շնորհող, առկա ուսուցմամբ ծրագրով սովորելու.

  • Բակալավրիատ
  • Մագիստրատուրա*
    * Պայման ՀՀ քաղաքացի, արական սեռի դիմորդների համար մագիստրոսական ծրագրով սովորելու համար. փոխառություն/կրթաթոշակ կշնորհվի նրանց, ովքեր չունեն պարտավորություն ՀՀ ԶՈՒ նկատմամբ:
  • Ասպիրանտուրա*
    * Հատուկ հանձնաժողովի կողմից կընտրվեն ասպիրանտական այն ծրագրերը, որոնց հետազոտության թեման համապատասխանում է ՀՀ տնտեսական աճի և զարգացման առաջնահերթություններին՝ սահմանված ՀՀ կառավարության կողմից:

Փոխառության/կրթաթոշակի բաշխում

«Լույսը» փոխառություն կամ կրթաթոշակ է շնորհում առցանց հայտը լրացրած առաջին 10 ուսանողներին, որոնք դիմում են պահանջվող փաստաթղթերի ամբողջական փաթեթով: Յուրաքանչյուր համալսարանի համար առավելագույնը 7 տեղ կհատկացվի ՀՀքաղաքացի և մշտական բնակիչ հանդիսացող դիմորդներին, առավելագույնը 3 տեղ՝ հայազգի այլ դիմորդներին։

Փոխառության/կրթաթոշակի չափի սահմանում

ՀՀ քաղաքացի և մշտական բնակիչ հանդիսացող դիմորդներ

  • Կրթաթոշակ կհատկացվի ուսման ընդհանուր ծախսերի մինչև 50 տոկոսի չափով` ուսման ավարտին Հայաստան վերադառնալու և Հայաստանում կամ Արցախում առնվազն 3 տարի աշխատելու պայմանով*:
    * Այս պայմանը կատարելու համար կրթաթոշակառուին կարող է տրամադրվել մինչև 1 տարի ժամանակ:
  • ՀՀ քաղաքացի և մշտական բնակիչ հանդիսացող այն դիմորդները, որոնք ուսման ավարտից հետո Հայաստան կամ Արցախ վերադառնալու և երեք տարով պետական ոլորտում աշխատանքի անցնելու պարտավորություն կստանձնեն, կարող են ստանալ հավելյալ ֆինանսավորում ուսման ընդհանուր ծախսերի մինչև 25 տոկոսի չափով, սակայն ոչ ավելի, քան ուսման ընդհանուր ծախսերի 75 տոկոսը:

Հայազգի այլ դիմորդներ

  • Կրթաթոշակ կհատկացվի ուսման ընդհանուր ծախսերի մինչև 25 տոկոսի չափով՝ «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրին մասնակցության պայմանով:
  • Այն կրթաթոշակառուները, ովքեր ուսման ավարտից հետո Հայաստանում կամ Արցախում հաստատվելու և առնվազն երեք տարով աշխատանքի անցնելու պարտավորություն կստանձնեն, կստանան հավելյալ ֆինանսավորում ուսման ընդհանուր ծախսերի մինչև 25 տոկոսի չափով, սակայն ոչ ավելի քան ուսման ընդհանուր ծախսերի 50 տոկոսը:

Կրթաթոշակին դիմելու մանրամասներին ծանոթանալու համար անցեք հղմամբ: