Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տեղի կունենա Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտխորհրդի ընդլայնված նիստ


նիստ

2018թ. հուլիսի 3-ին՝ ժամը 11:00-ին, №51 լսարանում տեղի կունենա Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտխորհրդի ընդլայնված նիստ՝ հետևյալ օրակարգով.

  1. 2018թ. ավարտական աշխատանքների պաշտպանության արդյունքների ամփոփում:
  2. 2017-2018 ուստարվա  երկրորդ  կիսամյակի  քննաշրջանի  արդյունքների  քննարկում և ամփոփում:
  3. Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի ԺՊ Վ.Ավագյանի հաշվետվությունը:
  4. Ընթացիկ հարցեր:

Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոսները ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատանը

2018թ. հունիսի 28-ին ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատանը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ֆրանսերեն լեզու դասավանդողների ժողով:

11

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժոնաթան Լաքոտի հրավերով ժողովին մասնակցում էին նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոսները:

13

Պարոն Ժ.Լաքոտը ողջունեց ժողովի մասնակիցներին, նրանց մաղթեց հաջողություններ ու ձեռքբերումներ ֆրանսերենի ուսուցման և տարածման գործում:

Նա խոսեց հոկտեմբերի 11-13-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասին՝ ընդգծելով այն վիթխարի նշանակությունը, որ կարող է ունենալ գագաթնաժողովը Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի կյանքում:

14

Կարևորելով ֆրանսերեն դասավանդողների աշխատանքը ֆրանկոֆոնիայի տարածման գործում՝ պարոն Ժ.Լաքոտը հայտնեց դեսպանատան պատրաստակամությունը նրանց աջակցելու գործում:

Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոսների հետ զրույցում դեսպանը նշեց, որ ինքը եղել է Իջևանում Եվրոպայի տոնի օրերին: Մասնաճյուղի դասախոսները դեսպանին հրավիրեցին հնարավորության դեպքում այցելել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ:

12

Ուխտագնացության հրավեր համալսարանականների համար

1

Սիրելի՛ համալսարանականներ, 2018թ. հունիսի 30-ին Իջևանի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցին կազմակերպում է ուխտագնացություն դեպի Հայաստանի եկեղեցիներ (Սևանավանք, Աբովյանի Սբ. Հովհաննես Մկրտիչ, Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Էջմիածնի Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե) և Մայր Աթոռ Սբ. Էջմիածին։ Նպատակն է ստանալ վեհափառի օրհնությունը և լսել նրա պատգամը:

Ուխտագնացությանը մասնակցել ցանկացող ուսանողները, դասախոսները և աշխատակիցները պետք է մինչև մայիսի 29-ը` ժամը 12։00-ն, գրանցվեն՝ անցնելով հետյալ հղումով՝ https://docs.google.com/…/1FAIpQLScduZNQuIJ_SKODLN…/viewform:

Գրանցվելու հետ կապված խնդիրների դեպքում կարող եք դիմել ԵՊՀ ԻՄ-ի գիտակազմակերպական բաժնի վարիչ Մ.Աթոյանին (093-317-847) կամ ՈՒԽ-ի նախագահ Տիգրան Չիբուխչյանին (098-13-14-19):

 

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ։ Մեկնումը՝ հունիսի 30-ին, ժամը 11։00-ին, Մշակույթի տան մոտից։ Ժամանումը Էջմիածին՝ 17։00-ին։

Հունիսի 21-ի տնօրենության ընդլայնված նիստում

2018թ. հունիսի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության ընդլայնված նիստ՝ Ա. Վ. Ցուցուլյանի նախագահությամբ:

1

Նիստին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին ամբիոնների վարիչներ, կրթական ծրագրերի պատասխանատուներ, մասնաճյուղի այլ աշխատակիցներ:

Ընդլայնված նիստում քննարկվեցին պրակտիկաների արդյունավետ կազմակերպմանը, ԵՊՀ ԻՄ-ի ներքին կարգապահական կանոնների պահպանմանը վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:

2

Պրակտիկաների ղեկավարները, մասնագիտության առաձնահատկություններից ելնելով, ներկայացրին պրակտիկաների արդյունավետ կազմակերպմանը վերաբերող իրենց դիտարկումները, տեսակետներն ու առաջարկները, մատնանշեցին խոչընդոտներն ու առկա խնդիրները և փորձեցին առաջադրել դրանց լուծման հնարավոր ուղիները:

4

Նիստի ընթացքում որոշվեց, որ պրակտիկաների ղեկավարները սեղմ ժամկետներում վերանայեն պրակտիկաների ծրագրերը և դրանք, առաջարկություններով հանդերձ, ներկայացնեն Ուսումնամեթոդական վարչությանը:  

3

Մասնաճյուղի բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց, որ հետևողական լինեն իրենց աշխատակիցների կողմից «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ներքին կարգապահական կանոնների , աշխատանքային պայմանագրերի դրույթների պահպանմանը: Ելնելով այն հանգամանքից, որ Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ մ.գ.թ., ասիստենտ Լ.Հարությունյանը խախտել է ԵՊՀ ԻՄ-ի ներքին կարգապահական կանոնների 26-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերը՝ որոշվեց ձեռնարկել համապատասխան քայլեր՝ առաջնորդվելով այդ կանոններով:   

 

Հաստատվել է ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության կազմը

 Հաստատվել է  ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության կազմը

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանի՝ 2018թ. հունիսի 25-ի №134 հրամանով հաստատվել է  ԵՊՀ ԻՄի տնօրենության կազմը. 

  • Ցուցուլյան  Արտակ Վոլոդյայի  –  Մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր   պաշտոնակատար
  • Աթոյան Մհեր Սերգեյի –  Գիտական խորհրդի քարտուղար, Գիտակազմակերպական բաժնի վարիչ,  տնօրենության նիստերի քարտուղար
  • Մխիթարյան Մելանյա Մեսրոպի – Գլխավոր   հաշվապահ
  • Դավթյան Արկադի Ցոլակի  –   Ուսումնամեթոդական վարչության պետ
  • Այվազյան Կամո Բենիկի – ՄՌԿ  բաժնի վարիչ
  • Ճաղարյան Մարիետա Ալբերտի – ՄԿՈԱ  բաժնի  վարիչ
  • Վանյան Հասմիկ Սամվելի –  Հասարակայության հետ կապերի և մամուլի պատասխանատու
  • Խուդավերդյան Նելլի Բաբկենի – Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի   ԺՊ
  • Ավագյան Վաչագան Վարազդատի  –  Հումանիտար  գիտությունների ֆակուլտետի դեկանի պարտականությունների ԺԿ
  • Մարգարյան Ալեքսան Շամիլի  –  Կիրառական արվեստի  ֆակուլտետի   դեկանի ԺՊ, արհբյուրոյի նախագահ
  • Զաքարյան Մանվել Աշոտի   –   Բնական գիտությունների ֆակուլտետի դեկանի ԺՊ
  • Զուրաբյան Մարատ Հովիկի –  Հեռակա ուսուցման բաժնի վարիչ: