Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ «Հոգեբանական առաջնային օգնություն ճգնաժամային իրավիճակներում» խորագրով գիտագործնական դասընթացը

2018թ. հունիսի 26-ին ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցավ «Հոգեբանական առաջնային օգնություն ճգնաժամային իրավիճակներում» խորագրով գիտագործնական դասընթացը, որը համատեղ կազմակերպել էին «Գոյ» գիտագործնական համալիր հետազոտությունների նորարարական կենտրոնը և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը:

5

Ծրագրի նպատակն էր տրամադրել գիտելիքներ և հմտություններ՝ ճգնաժամային իրավիճակներում հոգեբանական առաջնային օգնություն ցուցաբերելու համար։

Դասընթացը վարեցին «Գոյ» կենտրոնի փորձառու մասնագետները:

Կենտրոնի հիմնադիր-տնօրեն, կլինիկական հոգեբան Հասմիկ Հակոբյանը ներկայացրեց «Գոյ» կենտրոնի գործունեությունը, դասընթացի նպատակը, սեմինարավարներին:

4

Կենտրոնի համահիմնադիր ու ծրագրերի համակարգող, լեզվաբան Ստելա Լոռեցյանը ներկայացրեց, որ «Գոյ» կենտրոնը հավատարմագրվել է Եվրոպական կամավորական ծառայության (EVS) կողմից և ներկայացրեց կամավորական ծրագրերին դիմելու ընթացակարգը:

3

Այնուհետև մասնակիցները լրացրին հոգեբանական թեստ, որի պատասխանները կուղարկվեն մասնակիցներին էլեկտրոնային փոստի միջոցով:

6

Դասընթացի հիմնական մասը վարեց հոգեբան-դասընթացավար Լիանա Թերզյանը: Նա թվարկեց ճգնաժամային իրավիճակների տեսակները ըստ պատճառի և բնութագրման, թվարկեց մարդու արձագանքի տեսակները և փուլերը, աժիտացիայի, տագնապի, խուճապի և շոկի դեպքում ի հայտ եկող դրսևորումները և մարդկանց նման իրավիճակներից հանելու համար անհրաժեշտ քայլերը: Դասընթացավարն ընդգծեց, որ մասնավորապես պետք է վերականգնել կապը իրականության հետ, զգացնել տալ, որ մարդը մենակ չէ, խոսել հանգիստ, նվազեցնել վախի զգացողությունը, ցուցաբերել ինքնավստահություն:

1

Մասնակիցները դասընթացավարներին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ:

Վերջում «Գոյ» կենտրոնի ներկայացուցիչները նշեցին, որ ս.թ. նոյեմբերին նախատեսում են ԵՊՀ ԻՄ-ում իրականացնել ավելի երկարատև դասընթաց:

 

 

«Անձի զարգացման համընդհանուր հմտություններ» դասընթաց․ մասնակցության գրանցում

թրեյնինգ դասընթաց

«ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ hմտություններ ապագայի համար» ծրագրի շրջանակներում «ՕքսԵՋեն» հիմնադրամը հայտարարում է «Անձի զարգացման համընդհանուր հմտություններ*» դասընթացի մասնակցության մրցույթ, որին կարող են դիմել Հայաստանում բնակվող, աշխատանքային հմտությունների ու անձնային որակների զարգացմամբ հետաքրքրված 16-30 տարեկան երիտասարդները: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համագործակցաբար:

Ծրագրի նպատակն է՝ ինքնազարգացման և ինքնաներկայացման հնարավորություններ ընձեռել ՀՀ տարածքում բնակվող երիտասարդներին, զարգացնել նրանց զբաղունակության և ձեռնարկատիրական հմտությունները, նպաստել համագործակցության նոր հնարավորությունների ձեռքբերմանը և նրանց աշխատանքային ու մասնագիտական առաջընթացի ապահովմանը:

Ծրագրի թեմաները ներառում են կարիերայի զարգացում, թիմային աշխատանք, հաղորդակցման, կազմակերպչական ու այլ հմտությունների զարգացում, ստեղծագործական մտքի, նախաձեռնողականության ու այլ անձնային որակների զարգացում և այլն:

Ծրագիրը բաղկացած է 2 փուլից, յուրաքանչյուրը՝ 4-օրյա տևողությամբ (3-օրյա դասընթաց + ճամփորդությունը դեպի դասընթացի վայր և վերադարձ): Ընտրվելու դեպքում մասնակիցները պարտավորվում են 2 փուլին էլ մասնակցել: Պարապմունքները վարելու են հայախոս հմուտ դասընթացավարներ: Դասընթացն ամբողջությամբ իրականացվելու է հայերեն լեզվով:

Դասընթացների մասնակցությունն անվճար է, ճանապարհային և կեցության ծախսերն ու այլ հարցերը կհոգան կազմակերպիչները:

Ծրագրի հիմնական ուղղվածություններից է ներառականությունը, ուստի խոցելի խմբերի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց, փախստականների, սահմանամերձ շրջանի բնակիչների, ուսուցման և վերապատրաստման հնարավորություններ չունեցող և գործազուրկ երիտասարդների, էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությունը խրախուսվում է: Ուստի հիմնադրամը պատրաստ է մոտիվացված և ծրագրի չափանիշներին բավարարող երիտասարդներին ցուցաբերել համապատասխան աջակցություն՝ նրանց մասնակցությունն ապահովելու համար:

Դիմումներն ընդունվում են մինչև հունիսի 30-ը ներառյալ: Ընտրության արդյունքները կհայտարարվեն հուլիսի 9-ից սկսած: Ժամկետից ուշ ներկայացված հայտադիմումները չեն դիտարկվի:

Գրանցվել

Հարցերի դեպքում անհրաժեշտ է գրել sgrigoryan@oxygen.org.am հասցեով կամ զանգահարել՝ +374 11 30 88 08, ներք. 115 (Սոնա Գրիգորյան):

*ԱՆՁԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ – սովորաբար համարվում են ոչ թե կոնկրետ աշխատանքի, մասնագիտության, ուսումնական գիտակարգի կամ գիտելիքի ոլորտի հետ կապված, այլ հմտություններ, որոնք կարող են լայնորեն օգտագործվել տարբեր իրավիճակներում և աշխատանքային պայմաններում (IBE 2013): Դրանցից են՝ կազմակերպչական, հաղորդակցման կամ թվային հմտությունները, ժամանակի կառավարումը, ստեղծագործական միտքը, նախաձեռնողականությունը, թիմային լինելն ու անձնային այլ որակները: Այս հմտությունների նկատմամբ պահանջն աստիճանաբար ավելի է մեծանում՝ փոփոխվող պայմաններին հաջողությամբ հարմարվելու և իմաստալից ու արդյունավետ մասնագիտական կյանք ունենալու համար:

Ամառային միջազգային դպրոցի մասնակցության հրավեր

Ամառային միջազգային դպրոցի մասնակցության հրավեր

Հարգելի համալսարանականներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ ս․թ․ սեպտեմբերի 26-29-ը  ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնն անցկացնելու է գիտաչափությանը նվիրված երկրորդ ամառային միջազգային դպրոցը` «Գիտության արդի մոտեցումներ․ գիտաչափություն» խորագրով։
Ամառային դպրոցի ընթացքում դասախոսություններով հանդես կգան գիտաչափության ոլորտի առաջատար մասնագետներ Բելգիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Հայաստանից և այլն։ Դպրոցը նախատեսված է  գիտության հետ առնչվող անձանց լայն շրջանակի համար: 

Դպրոցի մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ http://csiamconf2018.sci.am/ կայքում։

Հարգանքով
Ամառային դպրոցի կազմկոմիտեի նախագահ
Շուշանիկ Սարգսյան

Արվեստագետների  հրավեր՝ համատեղ արվեստագիտական նախագիծ – 2018, Ճամբարակ, Հայաստան

be3524f4bea71ce0

Վերջնաժամկետ՝  29 հունիսի, 2018

Հետաքրքրության շրջանակներ՝  արվեստներ, մշակույթ,

գրաֆիկական դիզայն, լուսանկարչություն

25 օգոստոսի  –  5 սեպտեմբերի

Արվեստների և ԶԼՄ-ների ոլորտից բակալավրիատում սովորող 12 ուսանողներ Ցյուրիխի Արվեստների համալսարանից (Շվեյցարիա) և 12 արվեստի ոլորտի ուսանողներ Երևանից   (Հայաստան) կընտրվեն՝ մասնակցելու այս համատեղ նախագծին Հայաստանի Ճամբարակ քաղաքում:

2 շաբաթ շարունակ բոլոր մասնակիցները կապրեն և կաշխատեն միասին՝ հայ-շվեցարական խառը խմբերում: Առաջին 2 օրերի ընթացքում Երևանում տեղացի արվեստագետ ուսանողները շվեցարացի ուսանողներին ցույց կտան իրենց համալսարանն ու քաղաքը: Այնուհետև մասնակիցները կմեկնեն Ճամբարակ, ուր բոլորը կապրեն միասին 10 օրվա ընթացքում (25 օգոստոսի – 5 սեպտեմբերի, 2018). բաժանվելով 2 կամ 3 խմբերի՝ կապրեն պարզ ու հասարակ կացարաններում՝ տեղացի ընտանիքների հետ:

Ճամբարակը փոքրիկ քաղաք է Հայաստանի սահմանագծին՝ տեղակայված Ադրբեջանի հետ սահմանին Գեղարքունիքի մարզում: Ունի մոտ 58000 բնակչություն:

Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող կոնֆլիկտի պատճառոով Ճամբարակն ունի արտագաղթի, թույլ կառուցվածքների և լճացման խնդիրներ, ինչպես ողջ սահմանային գոտին:

Ճամբարակում կա մի արվեստի դպրոց, ուր հաճախում են երիտասարդները իրենց ազատ ժամանակ: Ահա այդտեղ էլ մասնակիցները կհիմնեն իրենց համատեղ աշխատասենյակները, կաշխատեն հայ-շվեցարական խառը խմբերով տարբեր արվեստագիտական նախագծերի վրա՝ տեղական իրավիճակներում և անհատական դիրքորոշումներով:

Ճամբարակի արվեստագիտական նախագծերի շրջանակներում փորձարարության և ընթացակարգերի հիման վրա հաստատված մոտեցումը կունենա առավելություն վերջնական արդյունքների մշակման ժամանակ:

Արվեստագիտական գործընթացները կկազմակերպվեն ու կղեկավարվեն 4 դոցենտների կողմից (Ցյուրիխից ու Երևանից), և հատուկ կիզակետում կլինեն՝

  • Հայաստանի  սահմանագծին արվեստագիտական աշխատանքների անդրադարձը, առանձնապես Ճամբարակում (ներառյալ ամենօրյա կյանքը, հիմնախնդիրները, բնակիչները),
  • Մշակութային սահմաններից զատ համապատասխան համագործակցությունը արվեստագետների, հյուրընկալող կողմի ու տեղացի բնակիչների միջև,
  • Տարբեր հասկացություններ և ավանդույթներ արվեստի, արվեստագիտական կրթության, արվեստի դերի վերաբերյալ:

Այս նախագիծը համագործակցում է Ճամբարակի Արվեստի դպրոցի և Ցյուրիխի Արվեստների համալսարանի հետ:

Արտաս հիմնադրամն (Artasfoundation) ու Ցյուրիխի Արվեստների համալսարանը կհոգան բոլոր արվեստագետ ուսանողների կացության ու սննդի ծախսերը:

Դիմումների գործընթացը

 Անհրաժեշտ է դիմում-հայտերն ուղարկել մինչև 2018թ. հունիսի 29-ը հետևյալ էլ.հասցեին՝ info@artasfoundation.ch:

(1 էջանոց մոտիվացիոն նամակ անգլերենով և պորտֆոլիո՝ նախկին աշխատանքների, նախագծերի օրինակներ. մաքսիմում 8 էջ):

Անգլերենով հաղորդակցվելու հմտությունները պարտադիր են բոլոր դիմորդների համար:

Արվեստագետ ուսանողները (12 Երևանից, 12 Ցյուրիխից) կընտրվեն Ցյուրիխի Արվեստների համալսարանի մասնագիտական խորհրդի կողմից, և վերջնական մասնակիցները կհայտարարվեն մինչև 2018թ. հուլիսի 10-ը:

Լրացուցիչ տեղեկատվություն

 2012 թվականից ի վեր Արտաս հիմնադրամը (artasfoundation)՝  կոնֆլիկտային շրջաններում արվեստների շվեցարական հիմնադրամը, հավաքագրում  է Ցյուրիխի և Թբիլիսիի (Վրաստան) ուսանողների համատեղ բնակվելու և արվեստագիտական աշխատանքներ կատարելու  փորձ: Այժմ Արտաս հիմնադրամը ցանկանում է շարունակել այդ արվեստագիտական փոխանակումը որպես համատեղ նախագիծ 2018 թվականի ուշ ամռանը Հայաստանում:

Կոնֆլիկտային շրջաններում Արվեստների շվեցարական հիմնադրամը անկախ, անկողմնակալորեն գործող հիմնադրամ է: Ֆինանսավորվելով քաղաքացիական հասարակության բազմատիվ անդամների նվիրատվություններով՝ այն հիմնադրվել է 2011 թ.-ին: Հիմնադրամն առաջադրում է իր սեփական արվեստագիտական նախագծերը և իրագործում է դրանք: Այն ուսումնասիրում է այն ներդրումները, որ անսահման արվեստները կարող են առաջարկել՝ կոնֆլիկտների լուծման միջնորդության և խաղաղության ստեղծման համար:

Հավելյալ տեղեկատվություն՝

Երևան,   Shoghakat Mlke-Galstian

shogakat.mlke@gmail.com, +374 99 88 21 10

 

 

Ուսանողական գիտաժողով ՎՊՀ-ում

կոնֆերանս գիտաժողով

2018թ. նոյեմբերի 6-ին Վանաձորի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է գիտական նստաշրջան՝ նվիրված Մայիսյան հերոսամարտերին և Հայաստանի 1-ին հանրապետության հռչակման 100-ամյակին: Զեկուցումների թեմատիկան ազատ է:

            Նստաշրջանի ընթացքում գործելու են հետևյալ բաժանմունքները.

  1. Պատմություն, իրավագիտություն, քաղաքագիտություն
  2. Հայ բանասիրություն
  3. Օտար լեզուներ և գրականություն
  4. Տնտեսագիտություն
  5. Մանկավարժություն
  6. Հոգեբանություն
  7. Սոցիալական աշխատանք
  8. Փիլիսոփայություն
  9. Արվեստագիտություն
  10. Աշխարհագրություն
  11. Կենսաբանություն
  12. Քիմիա
  13. Ֆիզիկա
  14. Մաթեմատիկա
  15. Ինֆորմատիկա

Գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2018թ. սեպտեմբերի 12-ը sss.vsu.am@mail.ru էլ.փոստի հասցեին ուղարկել մասնակցության հայտը:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են` հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Գիտական նստաշրջանին ներկայացված լավագույն զեկուցումները տպագրվելու են ՎՊՀ ՈՒԳԸ «Գիտական հոդվածների ժողովածու»-ի հերթական համարում: