Հայ oգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակներում Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և նրանց մասնաճյուղեր ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած, բակալավրի առկա բաժնի առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, որոնք.
ա) ընդունվել են․
- ԵՊՀ – մաթեմատիկայի և մեխանիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, քիմիայի, ֆարմացիայի, կենսաբանության, միջազգային հարաբերությունների /քաղաքագիտություն, հանրային կառավարում/, սոցիոլոգիայի /սոցիալական աշխատանք/, փիլիսոփայության և հոգեբանության /հոգեբանություն/, հայ բանասիրության, աշխարհագրություն և երկրաբանություն /սերվիս/ և ժուռնալիստիկայի ֆակուլտետներ:
- ՀՊՏՀ – ֆինանսական, ինֆորմատիկայի և վիճակագրության, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետներ:
- ՀԱՊՀ – տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի, էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտներ, կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի, ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետներ, մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտ (ավիացիոն և հրթիռային տեխնիկա):
- ՀԱԱՀ- ագրոբիզնեսի և շուկայաբանության, տնտեսագիտական, անասնաբուժական և անասնաբուժական բժշկագիտության, ագրոնոմիկայի ֆակուլտետներ:
- ՀՊՄՀ- հատուկ կրթության, Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետ/հոգեբանություն, սոցիալական աշխատանք, սոցիալական մանկավարժություն/։
բ) ունեցել են բարձր առաջադիմություն դպրոցում, միասնական քննությունը հանձնել են լավ կամ գերազանց գնահատականով և ընդունվել ուսուցման վճարովի համակարգ,
գ) սոցիալապես անապահով ընտանիքներից են,
դ) պարտավորվում են ուսման ավարտից հետո նվազագույնը 4 տարի ապրել և աշխատել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում,
ե) առավելություն կտրվի միասնական քննությունից բարձր գնահատական ստացած դիմորդներին։
Վերոհիշյալ պայմաններին համապատասխանող ուսանողները պետք է քննությունների ավարտից հետո, 2020թ. օգոստոսի 1-ից 15-ը ներառյալ ք. Երևան, Մովսես Խորենացի 22 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ ներկայացնեն կամ էլ․ փոստով edik.karapetyan@far.am, mane.khachatryan@far.am ուղարկեն հետևյալ փաստաթղթերը.
- Դիմում (ձևը ստանալու համար կարող եք դիմել վերոհիշհալ հասցեներով կամ ՀՕՖ-ի ֆեյսբուքյան էջին`facebook.com/farusa/ (Fund for Armenian Relief),
- անձնագրի պատճեն,
- 1 լուսանկար (3×4 սմ չափսի),
- միջնակարգ կրթության վկայականի պատճեն,
- միասնական քննության գնահատականի մասին տեղեկանք,
- ԲՈՒՀ ընդունվելու մասին հանրապետական ընդունող հանձնաժողովի կողմից հաստատված ցուցակի պատճեն,
- ընտանիքի անապահովության միավորի մասին տեղեկանք (առկայության դեպքում),
- տեղեկանք ծնողների աշխատավայրից՝ նրանց աշխատանքի և աշխատավարձի վերաբերյալ, եթե չեն աշխատում՝ տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից կամ աշխատանքային գրքույկի պատճեն, պարզաբանումով ներկա զբաղվածության կամ չաշխատելու պատճառի մասին։
- հակիրճ ինքնակենսագրություն՝ նշելով, թե ինչու եք դիմել տվյալ ծրագրին:
Թերի փաստաթղթերը չեն դիտարկվի:
Շահառուների ընտրությունը տեղի է ունենալու 2 փուլով.
- Ներկայացված փաստաթղթերի դիտարկում
- Առցանց հարցազրույց դիմումատուի և ընտանիքի անդամների ներկայությամբ:
Ծրագրում ուսանողի ընդգրկման որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը օգոստոսի 24-ից 31-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060526660 հեռախոսահամարով: