Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ը հայտարարում է մի շարք թափուր պաշտոնների առկայության մասին

Թափուր աշխատատեղեր

 

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը հայտարարում է հետևյալ թափուր պաշտոնների առկայության մասին.

 

  1. Մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժնի ավագ մասնագետ

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. Բաժնի ավագ մասնագետը բաժնի և մասնաճյուղի այլ կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների հետ շփվում և հանդես է գալիս որպես ներկայացուցիչ իր լիազորությունների շրջանակներում:
  2. Բաժնի վարիչի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի գործառույթների կատարմանը, այդ թվում՝
  • Մշակել ԵՊՀ ԻՄ-ի որակի ներքին ապահովման (ՈՆԱ) գործընթացները կանոնակարգող փաստաթղթերը, համապատասխան մեխանիզմները և գործիքները:
    • Համակարգել և իրականացնել ՈՆԱ գործընթացները մասնաճյուղում, ուսումնասիրել և մշակել դրանց բարելավման առաջարկներ, ապահովել այդ գործընթացների թափանցիկությունը:
    • Աջակցել ԵՊՀ ԻՄ-ի բոլոր ստորաբաժանումներում որակի ներքին ապահովման գործընթացների իրականացմանը և արդյունքների վերլուծությանը:
    • Համակարգել մասնաճյուղի գործունեության  գնահատման առանցքային ցուցիչների /ԳԱՑ/  վերաբերյալ ամենամյա տեղեկատվության հավաքագրման գործընթացը, իրականացնել այդ տվյալների վերլուծություն:
    • Կազմակերպել ԵՊՀ ԻՄ-ի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնագնահատման գործընթացը, պատրաստել զեկույցը, կազմակերպել նրա քննարկումը  և հրապարակումը:
    • Մշակել ԵՊՀ ԻՄ-ի կրթական ծրագրերի մշտադիտարկման և պարբերական վերանայման ընթացակարգեր, համակարգել և աջակցել դրանց իրականացմանը, համակարգել և օժանդակել կրթական ծրագրերի որակի ինքնագնահատման և հավատարմագրման գործընթացներին:
    • Մշակել դասավանդման, ուսումնառության և ուսանողների գնահատման մեթոդների արդյունավետության գնահատման գործիքակազմ, իրականացնել գնահատում և առաջարկել բարելավմանն ուղղված քայլեր:
    • Մասնակցել բաժնի գործունեության շրջանակներում համապատասխան որոշումների կայացմանը:
  1. Բաժնի վարիչի հանձնարարությամբ վարում է ընթացիկ գրագրությունը և գործավարությունը:
  2. Պահպանում է ՀՀ օրենսդրության, ԵՊՀ ԻՄ Կանոնադրության և ներքին իրավական ակտերի պահանջները, աշխատաժամանակի ռեժիմը, նպատակային է օգտագործում աշխատաժամանակը:
  3. Մշտապես ընդլայնում է որակի ապահովման գործընթացների վերաբերյալ մասնագիտական գիտելիքների և հմտությունների շրջանակը:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. Բարձրագույն կրթության առկայություն (առնվազն բակալավրի կրթական աստիճան):
  2. ՀՀ օրենսդրության և իր լիազորությունների հետ կապված այլ ակտերի իմացություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
  3. Տվյալների հետ աշխատելու և վերլուծելու կարողություններ:
  4. Հայերենի գերազանց իմացություն, որևէ օտար լեզվի ազատ տիրապետում:
  5. Համակարգչով և ժամանակակից այլ միջոցներով աշխատելու ունակություն:

 

  1. Մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժնի մասնագետ

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. Բաժնի մասնագետը բաժնի և մասնաճյուղի այլ կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների հետ շփվում և հանդես է գալիս որպես ներկայացուցիչ իր լիազորությունների շրջանակներում:
  2. Բաժնի վարիչի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի գործառույթների կատարմանը, այդ թվում՝
  • Ապահովել ԵՊՀ ԻՄ-ի որակի ներքին ապահովման (ՈՆԱ) գործընթացները կանոնակարգող փաստաթղթերի, համապատասխան մեխանիզմների և գործիքների կիրառումը համապատասխան ստորաբաժանումներում:
    • Իրականացնել ՈՆԱ գործընթացները մասնաճյուղում, հավաքագրել դրանց վերաբերյալ խնդիրներ, մշակել բարելավման առաջարկներ:
    • Աջակցել ԵՊՀ ԻՄ-ի բոլոր ստորաբաժանումներում որակի ներքին ապահովման գործընթացների իրականացմանը:
    • Իրականացնել մասնաճյուղի գործունեության  գնահատման առանցքային ցուցիչների /ԳԱՑ/  վերաբերյալ ամենամյա տեղեկատվության հավաքագրում:
    • Մասնակցել ԵՊՀ ԻՄ-ի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնագնահատման, զեկույցի պատրաստման, նրա քննարկման գործընթացին:
    • Աջակցել ԵՊՀ ԻՄ-ի կրթական ծրագրերի մշտադիտարկման և պարբերական վերանայման ընթացակարգերի իրականացմանը, օժանդակել կրթական ծրագրերի որակի ինքնագնահատման և հավատարմագրման գործընթացներին:
    • Իրականացնել ամբիոններում դասավանդման, ուսումնառության և ուսանողների գնահատման մեթոդների արդյունավետության վերաբերյալ գնահատման գործընթացներ, հավաքագրել տվյալներ, կանոնակարգել և մշակել:
    • Մասնակցել բաժնի գործունեության շրջանակներում համապատասխան որոշումների կայացմանը:
      1. Բաժնի վարիչի հանձնարարությամբ վարում է ընթացիկ գրագրությունը և գործավարությունը:
      2. Սահմանված կարգով մասնակցում է ԵՊՀ ԻՄ-ի մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովներին կամ աշխատանքային խմբերի աշխատանքներին:
      3. Մշտապես ընդլայնում է մասնագիտական գիտելիքների և հմտությունների շրջանակը:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. ՀՀ օրենսդրության և իր լիազորությունների հետ կապված այլ ակտերի իմացություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
  2. Տվյալների հետ աշխատելու կարողություններ:
  3. Հայերենի գերազանց իմացություն, որևէ օտար լեզվի ազատ տիրապետում:
  4. Համակարգչով և ժամանակակից այլ միջոցներով աշխատելու ունակություն:

 

  1. Շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. Համակարգել, կազմակերպել և ամփոփել ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների և շրջանավարտների կողմից աշխատանք գտնելու հիմնախնդիրների ուղությամբ մասնաճյուղում տարվող աշխատանքները:
  2. Կազմակերպել ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների մոտ ուսումնառության հետ զուգահեռ աշխատանքային որոշակի փորձի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքները:
  3. Ապահովել արդյունավետ կապ մասնաճյուղի ուսանողների, շրջանավարտների և պոտենցիալ գործատուների միջև:
  4. Իրականացնել ուսումնասիրություններ և վերլուծություններ տեղական և միջազգային աշխատաշուկայի զարգացման միտումների մասին, ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
  5. Իրականացնել տարբեր ուսումնասիրություններ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների և շրջանավարտների շրջանում նրանց կարիերայի զարգացման ակնկալիքների, աշխատաշուկայում մրցունակության ընթացիկ վիճակի և մի շարք այլ հիմնահարցերի վերաբերյալ:
  6. Կազմակերպել տարբեր տեսակի խորհուրդատվություններ, դասընթացներ, սեմինարներ և գործօգուտ այլ միջոցառումներ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների և շրջանավարտների համար աշխատանք գտնելու և հիմնահարցերի վերաբերյալ, տարածել համապատասխան տեղեկատվություն:
  7. Հաստատել մշտական կապ շրջանավարտների ու մասնաճյուղի միջև և ապահովել համագործակցություն:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. Համալսարանականների մրցունակության բարձրացմանը, մասնաճյուղի և առաջատար ձեռնարկությունների փորձգործակցությանը և շրջանավարտների ու մասնաճյուղի միջև մշտական կապի ամրապնդմանը ու համագործակցության աճին նպաստող հիմնախնդիրները լուծելու համար անհրաժեշտ որակավորումների և հմտությունների առկայություն:
  2. Մասնագիտական կրթության և համապատասխան որակավորումների առկայություն:
  3. Ցանկալի է աշխատանքային փորձի առկայությունը:

 

  1. Դասախոսների վերապատրաստման աշխատանքների համակարգող

 ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. Բաժնի վարիչի հանձնարարությամբ մասնակցել բաժնի ընթացիկ աշխատանքների կատարմանը:
  2. Կատարել բաժնի վարիչի աշխատանքային հանձնարարականները:
  3. Համագործակցել մասնաճյուղի ֆակուլտետների դեկանատների և մասնագիտական ամբիոնների հետ, նրանց հետ համատեղ մշակել ժամանակացույցներ դասախոսների վերապատրաստման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ըստ մասնագիտությունների:
  4. Մասնաճյուղի տնօրենության և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ որոշել աշխատակիցների վերապատրաստման հոսքերը և վերապատրաստման անցկացման տեղերի ցանկը:
  5. Իրականացնել ըստ մասնագիտությունների վերապատրաստումների վերահսկումը, գրանցել դասախոսների հաճախումները և հետևել սահմանված ժամանակացույցի պահպանմանը:
  6. Իրականացնել վերապատրաստվող դասախոսներին հարցումները՝ դասընթացի, դրա մասնակիցների ձեռք բերած գիտելիքների և հմտությունների վերաբերյալ:
  7. Նախապատրաստել դասախոսներին վերապատրաստման վերաբերյալ հրամանների և այլ փաստաթղթերի նախագծերը:
  8. Մշտապես ընդլայնել մասնագիտական գիտելիքների և հմտությունների շրջանակը:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. Բարձրագույն կրթության առկայություն (առնվազն բակալավրի կրթական աստիճան):
  2. Հայերենի գերազանց իմացություն, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
  3. Համակարգչով և այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 

  1.  Օպերատոր Մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) բաժնում

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. ՄՌԿ բաժնի օպերատորը անմիջապես ենթարկվում է բաժնի վարիչին, իր գործառույթային հանձնարարությունները ստանում է բաժնի վարիչից կամ բաժնի վարիչի տեղակալից:
  2. ՄՌԿ բաժնի օպերատորի գործառույթային պարտականություններից են ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչությունից, ՈՒԳՊՎ և ՄՌԿ բաժիններից ստացվող հրամանները համակարգել, պահանջվող քանակով բազմացնել և նախանշված ժամկետներում տրամադրել ՄՌԿ բաժնի վարիչի տեղակալին:
  3. Մասնաճյուղին այլ ստորաբաժանումներից ՄՌԿ բաժնում համակարգվող բոլոր տեսակի գրությունները, զեկուցագրերը, մտից ելից փաստաթղթերը համակարգել և նախանշված ժամկետում նրանց համակարգչային շարվածքները հանձնել իր ղեկավարին:
  4. Օժանդակել բաժնի հետ կապված բոլոր աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը և ժամանակին իրականացմանը:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. Համակարգչային Word, Excel, Access ծրագրերով արագ և արդյունավետ աշխատելու հմտություն:
  2. Հանձնարարված աշխատանքները գրագետ և արդիական պահաանջներին համապատասխան իրականացնելու կարողություններ:

 

  1. Էլեկտրիկ

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. Մասնաճյուղի սրահներում, լսարաններում, աշխատասենյակներում և միջանցքներում իրականացնել էլեկտրահաղորդման մոնտաժային աշխատանքներ:
  2. Անհրաժեշտության դեպքում իրականացնել էլ.ցանցերի ստեղծման աշխատանքներ:
  3. Ապահովել սելեկտորների, տեսասարքերի, տեսախցիկների, պրոյեկտորների, համակարգչային և ինտերնետային ցանցերի, Wi-Fi-ի անխափան աշխատանքը:
  4. Ժամանակին վերացնել մասնաճյուղի մասնաշենքերի էլ.սնուցման, համակարգչային և հեռախոսային սարքերի անսարքությունները:
  5. Ապահովել մոնտաժային աշխատանքների արդիական պահանջներին բավարարող որակ և աշխատել նյութածախսի խնայողության բարձր գիտակցումով:
  6. Կարողանալ էլեկտրական սարքերը ընթացիկ վերանորոգման ենթարկել և խուսափել խափանված էլ.սարքերը նորով փոխարինելու հեշտ ճանապարհից:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. Մասնագիտական որակավորման և համապատասխան կարգային մասնագետի որակավորումների առկայություն:
  2. Մասնագիտական աշխատանքի փորձի՝ էլեկտրիկից պահանջվող հմտությունների և կարողությունների առկայություն:

 Ցանկացողները պետք է մինչև 2018թ. օգոստոսի 25-ը իրենց ռեզյումեները ուղարկեն  narine.abazyan@bk.ru   էլեկտրոնային հասցեին:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ԵՊՀ ԻՄ-ի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի վարիչ Կամո Այվազյանին՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Ուսանողական 3, հեռ.՝  094-03-31-61: