Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մեր ուսանողուհին Տավուշի մարզային գրադարանի կողմից ճանաչվեց 2016թ. լավագույն ստեղծագործող և ընթերցող

 

 «Մարդն էլ կարծես ծառի պես է,
Բերք տվողին երանի,
Սուրբ տենչերով
Դեպի բարձունք
Մագլցողին երանի…» Մ.Գասպարյան 

 

2016թ. դեկտեմբերի 22-ին Տավուշի մարզային գրադարանում տեղի ունեցավ «Տարվա լավագույն  ստեղծագործող և ընթերցող» մրցույթի արդյունքների ամփոփումը:

Տավուշի մարզային գրադարանի կողմից 2016թ. լավագույն ստեղծագործող և ընթերցող ճանաչվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի   «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Մերի Գասպարյանը:

Մեր ուսանողուհին Տավուշի մարզային գրադարանի կողմից ճանաչվեց  2016թ. լավագույն ստեղծագործող և ընթերցող

Հաղթողին գրադարանի ղեկավարության կողմից հանձնվեց պատվոգիր և հուշանվեր, բացի այդ` Մերիի բանաստեղծությունների համար  գրադարանում հատկացվեց առանձին անկյուն, որպեսզի այցելուներն էլ ծանոթանան նրա ստեղծագործություններին:

Մեր ուսանողուհին Տավուշի մարզային գրադարանի կողմից ճանաչվեց  2016թ. լավագույն ստեղծագործող և ընթերցող

Գրադարանի տնօրեն Ա.Ղուկասյանը նշեց, որ մարզի սկսնակ գրողներին խրախուսելու նպատակով մարտ ամսին ևս կկազմակերպվի  նման միջոցառում, որտեղ կքննարկվեն և կմեկնաբանվեն երիտասարդ հեղինակի ստեղծագործությունները:

Հիշեցնենք, որ նույն թվականի մարտի 3-ին մասնաճյուղում կայացավ Մերի Գասպարյանի անդրանիկ՝ «Մոխրագույն լուսին» (հեղինակի մեկնաբանությամբ` լուսինն իր կարոտն է) գրքի շնորհանդեսը: Գրքույկը նվիրված է իր քեռու՝ Մարատ Բաղինյանի հիշատակին և նրա մեջ զետեղված են թարմ, հետաքրքիր մտքեր ու բանաստեղծություններ` ստեղծագործական ներշնչանքի, սիրո, հայրենասիրության, մարդու և բնության մասին:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է իր ուսանողուհուն` մաղթելով նրան սուր միտք, բեղուն գրիչ, ստեղածագործական նորանոր հաջողություններ:

Մեր ուսանողուհին Տավուշի մարզային գրադարանի կողմից ճանաչվեց  2016թ. լավագույն ստեղծագործող և ընթերցող