Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ում մեկնարկել է «Տարվա ուսանող» ամենամյա մրցույթի հայտերի ընդունումը

Տարվա (5)

 ԵՊՀ ԻՄ-ի սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ մասնաճյուղում մեկնարկել է «Տարվա ուսանող» ամենամյա մրցույթի հայտերի ընդունման գործընթացը։

Մասնակցության հայտերը կարող եք մինչև մայիսի 10-ը ուղարկել առցանց՝ հետևյալ հղումով կամ թղթային տարբերակով ներկայացնել Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժին։

Մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ ԻՄ-ի բակալավրի առնվազն 4 և մագիստրատուրայի առնվազն 2 կիսամյակ սովորած այն ուսանողները, ովքեր ունեն հետևյալ ձեռքբերումները․

  • բարձր առաջադիմություն (ՄՈԳ-ը 16 և բարձր),
  • ներգրավվածություն գիտական աշխատանքներում,
  • մասնակցություն ներհամալսարանական և արտալսարանային կյանքին,
  • արտահամալսարանական ակտիվություն (մշակույթի, սպորտի, արվեստի և այլ ոլորտներում հաջողություններ)։

Մրցույթի մասնակցության հայտին կից ներկայացվող փաստաթղթերն են․

    1. պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների կողմից տրված բնութագրեր (մասնագիտական ամբիոնից երկու բնութագիր),
    2. ֆակուլտետի ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության կողմից տրված բնութագրերը,
    3. տպագրված գիտական աշխատանքների պատճենները կամ դրանք հավաստող այլ փաստաթղթեր (եթե այդպիսիք կան),
    4. ներհամալսարանական ակտիվությունը հավաստող փաստաթղթեր (եթե այդպիսիք կան),
    5. արտահամալսարանական ակտիվությունը հավաստող փաստաթղթեր (եթե այդպիսիք կան),
    6. այլ փաստաթղթեր և նյութեր, որոնք լավագույնս կներկայացնեն մրցույթին մասնակցող ուսանողի ձեռքբերումները։

Մրցույթի անցկացման մանրամասներին կարող եք ծանոթանալ «ԵՊՀ ԻՄ «Տարվա ուսանող» ամենամյա մրցույթի կազմակերպման և անցկացման» կարգում։