Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ի հիմնադրման 25-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողովի հրավեր

Meeting

 2019թ. հոկտեմբերի սկզբին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) նախաձեռնությամբ մասնաճյուղում տեղի կունենա  հանրապետական գիտաժողով` նվիրված ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հիմնադրման 25-ամյակին (գիտաժողովի անցկացման կոնկրետ օրվա մասին կհայտարարվի հայտերի ուսումնասիրությունից և մասնակիցների ընտրությունից հետո՝ 1 շաբաթվա ընթացում)։

Գիտաժողովին կարող են մասնակցել հանրապետության բուհերի ուսանողները (մասնակիցը պետք է լինի մինչև 35 տարեկան, բացառությամբ հրավիրյալ գիտնականների):

Գիտաժողովի ոլորտներն են՝

  • հումանիտար և հասարակական գիտություններ (իրավագիտություն, քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, պատմություն, բանասիրություն, տնտեսագիտություն, սերվիս, հոգեբանություն, լրագրություն և այլն),
  • արվեստ,
  • բնական գիտություններ (մաթեմատիկա, ինֆորմատիկա, ֆիզիկա, աշխարհագրություն և այլն):

Հումանիտար և հասարակական գիտություններին առնչվող և գրախոսության փուլը հաղթահարած հոդվածները ենթակա են տպագրության:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2019թ. սեպտեմբերի 15-ը լրացնել մասնակցության հայտը (https://forms.gle/1SHjLP9P48G4xCHMA):

Հայտի մեջ պետք է նշել՝

  • զեկուցման վերնագիրը,
  • մասնակցի անունը, ազգանունը, հայրանունը,
  • ֆակուլտետը, կուրսը,
  • գիտական ղեկավարի անուն-ազգանունը,
  • գիտական ղեկավարի կոչումը և գիտական աստիճանը,
  • մասնակցի կոնտակտային տվյալները (էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար),

Անհրաժեշտ է հայտին կցել հոդվածի թեզիսը՝ 200 բառի սահմանում (թեզիսում պետք է նշված լինեն աշխատանքի ընդհանուր բնույթը, ուսումնասիրության առարկան, հիմնավորված լինի թեմայի արդիականությունը)։

Տեխնիկական պահանջներն են՝

  • Թեզիսի համակարգչայինշարվածքը՝ Word 97-2003 ծրագիր:
  • Ծավալը՝շուրջ 200 բառ:
  • Էջիֆորմատը՝ A4, լուսանցքները. ձախից՝ 30 մմ, աջից՝ 15 մմ, վերևից և ներքևից 20 մմ:
  • Տեքստիտառատեսակը՝ հայերեն՝ Sylfaen, ռուսերեն և անգլերեն՝ Times New Roman:
  • Թեզիսի տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմերից (Alignment: Justify):
  • Հիմնական տեքստի տառաչափը՝ 12 pt, տողերի հեռավորությունը՝ 1.5: Պարբերությունները սկսել 1 սմ խորքից՝ TAB-ի կիրառմամբ:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։

Զեկույցը կարող է չհամապատասխանել գիտաժողովի խորագրին:

Հարցերի դեպքում կարող եք գրել հաղորդագրություն ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/sssysuib/, էլէկտրոնային փոստին՝ sssysuib@gmail.com, կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 094-161-393: