Հարգելի՛ դասախոսներ, 2020թ. հունիսի 30-ին՝ ժամը 12:00-14:30-ն, հրավիրում ենք ձեզ մասնակցելու “H2020 EURAXESS-Armenia” նախագծի շրջանակներում Եվրահանձնաժողովի հետ համատեղ կազմակերպվող առցանց սեմինարին (աշխատանքային լեզուն անգլերենն է):
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան միացել է Եվրոպական EURAXESS ցանցին 2019 թվականի սեպտեմբերից: Եվրահանձնաժողովի «EURAXESS–Գիտնականները շարժման մեջ» առանցքային նախաձեռնությունը միտված է նպաստելու գիտնականների շարժողությանը և կարիերայի զարգացմանը, ըստ այդմ՝ Եվրոպական գիտական տարածքի զարգացմանը: EURAXESS ցանցի հիմնական նպատակն է դյուրինացնելու գիտնականների համաեվրոպական շուկայի ձևավորման գործընթացը` տրամադրելով անվճար տեղեկատվական ծառայություններ և բարձրորակ աջակցություն գիտնականների կարիերայի առաջընթացին նպաստելու համար:
Սեմինարին կներկայացվեն EURAXESS ցանցի նպատակները, Հայաստանյան պորտալը և իրականացված աշխատանքները, հայաստանյան ցանցի գործառույթները, համագործակցության հնարավորությունները:
Մասնակցելու համար խնդրում ենք նախապես՝ մինչև հունիսի 26-ը՝ ժամը 15:00-ն, գրանցվել հետևյալ հղումով:
Սեմինարի համար կօգտագործվի MEET.ASNET.AM հարթակը, որին միանալու ուղեցույցը կուղարկվի գրանցվելուց հետո:
Առցանց սեմինարի օրակարգը (անգլերեն) տե՛ս այստեղ: