Սիրելի՛ համալսարանականներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2021-2022 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի առկա ուսուցման դասերը կսկսվեն 2022թ. փետրվարի 8-ից:
Հեռակա ուսուցման բակալավրի կրթական ծրագրերով ուսումնական պարապմունքները կմեկնարկեն մարտի 1-ից, իսկ մագիստրատուրայի ծրագրով՝ մարտի 15-ից:
Առկա ուսուցման համակարգում 2021-22 ուստարվա I կիսամյակի քննաշրջանը կտևի հունվարի 11-29-ը, հեռակա ուսուցման համակարգում (բակալավրատ և մագիստրատուրա)՝ հունվարի 30-ից մինչև փետրվարի 26-ը:
Առկա ուսուցման համակարգում նույն կիսամյակի քննաշրջանի լուծարքային շրջանը կանցկացվի երկու փուլով և կտևի փետրվարի 4-26-ը, հեռակա ուսուցման համակարգում (բակալավրատ և մագիստրատուրա)՝ մարտի 1-26-ը:
Բոլորիս մաղթում ենք հաջող և արդյունավետ ուսումնական գործընթաց: