Հարգելի՛ դասախոսներ, ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը տեղեկացնում է, որ ԵՊՀ-ի հետբուհական լրացուցիչ կրթության վարչությունը կազմակերպում է «Անգլերենը ակադեմիական միջավայրում» (Itep B1-B2 մակարդակի) առցանց դասընթացը:
Այն կվարի Աննա Բեգլարյանը (ԵԼՀ ֆակուլտետ, անգլերենի թիվ 2 ամբիոն):
Դասընթացը կտևի 2021թ․ հոկտեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 13-ը՝ երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի օրերին՝ ժամը 16։00-17։30-ը։
Խնդրում ենք, որ գրանցվեն ծրագրի (ԴՈԲ 2016 – 2021 թթ.) մասնակից դասախոսները։
Գրանցվելու համար կարող եք լրացնել հայտը՝ անցնելով հետևյալ հղումով։
Դասընթացի հղումը կուղարկվի գրանցված մասնակիցների էլեկտրոնային փոստի հասցեներին։