Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Երիտասարդներին՝ ավիատոմսի ծախսի փոխհատուցում

Հայտ. նկ.-ըՄիջազգային գիտաժողովների, գիտատեխնիկական մրցույթների և այլ միջոցառումների մասնակցելու համար 16-30 տարեկան երիտասարդները կարող են դիմել  ԿԳՄՍՆ՝ ավիատոմսի  ծախսի փոխհատուցում ստանալու նպատակով: Փոխհատուցումը տրամադրվում է ՀՀ պետական բյուջեի «Երիտասարդության ծրագրի» «Երիտասարդական պետական քաղաքականությանն ուղղված ծրագրեր և միջոցառումներ» միջոցառման շրջանակներում:

Ավիատոմսի ծախսի փոխհատուցում կարող են ստանալ 16-ից մինչև 30 (ներառյալ) տարեկան երիտասարդները կամ 16-ից մինչև 30 (ներառյալ) տարեկան երիտասարդներից կազմված մինչև հինգհոգանոց խմբի անդամները՝ հետևյալ միջոցառումներին մասնակցելու համար.

  1. Միջազգային երիտասարդական ծրագրեր՝ ֆորումներ, հանդիպումներ, կլոր սեղաններ, սեմինարներ, դասընթացներ (թրեյնինգ), համաժողովներ, գագաթնաժողովներ, նիստեր,
  2. միջազգային գիտաժողովներ, կոնֆերանսներ, գիտական համաժողովներ, գիտական նստաշրջաններ,
  3. միջազգային գիտատեխնիկական մրցույթներ,
  4. միջազգային մշակութային մրցույթներ, փառատոներ, ցուցահանդեսներ,
  5. միջազգային ինտելեկտուալ մրցույթներ,
  6. միջազգային ստարտափ ծրագրեր:

Դիմելու կարգը՝ ԿԳՄՍՆ կայքից:

Աղբյուրը՝ http://scs.am/: