Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ընդլայնված նիստը

2017թ. հոկտեմբերի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ընդլայնված նիստը, որին հրավիրված էր Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆեսոր Ա.Ներսիսյանը, մասնակցում էին ամբիոնի անդամները՝ ամբիոնի վարիչ, մ.գ.թ., ասիստենտ Լ.Հարությունյանի գլխավորությամբ:

Ընդլայնված նիստում ներկայացվեցին ուսումնական խորհրդատուի (կուրատոր/կուրսղեկ), կրթական ծրագրի պատասխանատուի, ամբիոնի վարիչի հաշվետվությունները՝ 2017-18 ուստարվա առաջին կիսամյակում (սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին) իրականացված աշխատանքների վերաբերյալ:

Ներկայացվեց, որ հաշվետու ժամանակահատվածում Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս, ուսումնական խորհրդատու Վ.Մելիքսեթյանի կողմից «ՏՄՄ» մասնագիտության 1 կուրսում իրականացվել են հետևյալ աշխատանքները.

Կայացավ Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ընդլայնված նիստը

  • Ուսումնական տարվա սկզբին առաջին կուրսի ուսանողներին ներկայացվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ընդհանուր կառուցվածքն ու ուսումնական գործընթացի կանոնակարգը, մասնաճյուղի կայքից, դասատախտակից, գրադարանից օգտվելու կարգը:
  • Իրականացվել է ուսանողների անձնական տվյալների հավաքագրում:
  • Ուսանողներին ներկայացվել են իրենց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև ուսումնառության կրեդիտային համակարգի սկզբունքները, կրթագրքից օգտվելու կարգը։
  • Ըստ համապատասխան ժամանակացույցի՝ պարբերաբար հանդիպումներ են իրականացվել 1-ին կուրսի ուսանողների հետ։
  • Լսարաններում փակցվել է եզրափակիչ գնահատմամբ, առանց եզրափակիչ գնահատման, հանրագումարային և ստուգարքային դասընթացների առարկայական ցանկը՝ ըստ համապատասխան կրեդիտների։
  • Ուսանողներին ներկայացվել են դասընթացների գնահատման կարգերը:
  • Ուսանողներին տեղեկացվել է ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական նպաստների պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կարգի մասին: Որոշված ժամանակահատվածում հավաքվել են համապատասխան փաստաթղթեր և ներկայացվել ֆակուլտետի մանդատային խորհրդին։
  • Ուսանողներին տրամադրվել է համապատասխան խորհրդատվություն և օգնություն՝ ուսումնական գործընթացին առնչվող ցանկացած հարցի վերաբերյալ:
  • Ուսանողներին տրամադրվել է ուսումնական գործընթացին առնչվող տեղեկատվական նյութեր:
  • Վերահսկվել են ուսանողների հաճախումներն ու կարգապահությունը:
  • Յուրաքանչյուր ամիս ամփոփվել են ուսանողների հաճախումները  և ձեռնարկվել համապատասխան քայլեր /դիտողություն, գրավոր նկատողություն/։

Ամբիոնի նիստում «ՏՄՄ» մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու, հոգ. գիտ. թեկն., ասիստնետ Ա.Քամալյանի կողմից ներկայացվեցին հաշվետու ժամանակահատվածում (սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին)  իրականացված հետևյալ աշխատանքները.

Կայացավ Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ընդլայնված նիստը

  • Կազմակերպվել է հանդիպում «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության 1 և 2-րդ կուրսի ուսանողների հետ, պարզաբանվել կրթական ծրագրի պատասխանատուի դերը և գործառույթները:
  • Ուսումնասիրվել են դասախոսների կողմից ամբիոն ներկայացված առարկայական փաթեթները:
  • «Հոգեբանություն» մասնագիտության 3-րդ, «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներին հանձնվել են կուրսային և ավարտական աշխատանքների թեմաները:
  • Ուսումնական ծրագրի հետ կապված նորությունները ներկայացվել են ամբիոն:
  • Կազմվել է 2016-2017 թթ. համար նախատեսված կրթական մասնագիրը:
  • Կազմվել է 2017-2018 թթ. համար նախատեսված կրթական տեղեկագիրը:
  • Հետևողականորեն վերահսկվում է կուրսային և ավարտական աշխատանքների կատարման ընթացքը, պարբերաբար հադիպումներ են իրականացվում ուսանողների հետ, քննարկվում են նրանց առաջարկությունները և դրանց ընթացք են տրվում:
  • Որպես կրթական ծրագրի պատասխանատու՝ մասնակցել է Դ.Սարգսյանի կազմակերպած բաց դասին՝ նվրիված Հոգեկան առողջության համաշխարհային օրվան:

Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, մ.գ.թ., ասիստենտ Լ.Հարությունյանը ներկայացրեց 2017-2018 ուստարվա սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի վերջը ամբիոնի կողմից իրականացված ուսումնագիտական և կազմակերպչական հետևյալ աշխատանքները.

Կայացավ Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ընդլայնված նիստը

  • 2017-2018 ուստարվա աշխատանքային պլանի հաստատում:
  • Դասախոսների անհատական զարգացման պլանի հաստատում:
  • Կուրսղեկի աշխատանքային պլանի հաստատում:
  • Ամբիոնի՝ 2017-2018 ուստարվա 1-ին կիսամյակի ժամանակացույցների հաստատում:
  • Կուրսային և ավարտական աշխատանքների թեմաների և գրաֆիկների հաստատում:
  • Ամփոփիչ ատեստավորման քննությունների հարցաշարերի քննարկում և հաստատում:
  • Ավարտական աշխատանքների կատարման ընթացքի մասին գրառումների մատյանի ստեղծում:
  • Մասնաճյուղի «Ակունք» և այլ գիտական հանդեսներում հոդվածների հրատարակում:
  • Ամբիոնի վարիչ՝ մ.գ.թ Լ.Հարությունյանը, դասախոսներ հ,գ.թ. Ա Քամալյանը, Վ. Մելիքսեթյանը, է.Սիմոնյանը,   հրատարակել են հոդվածներ միջազգային գիտական հանդեսում:
  • 1-ին ընթացիկ քննությունների և ստուգումների հարցաշարերի, թեստերի քննարկում և հաստատում:
  • Բաց դասի կազմակերպում՝ նվիրված Հոգեկան առողջության միջազգային օրվան (դասը վարել է հոգ. գիտ. թեկն., ասիստենտ Դ.Սարգսյանը):
  • Ճանաչողական այց ԵՊՀ՝ Ընդհանուր հոգեբանության ամբիոնի անձի և մասնագիտական գործունեության հոգեբանության գ/հ/ լաբորատորիա և Փորձարարական հոգեբանության լաբորատորիա, ինչպես նաև Սթրեսի և ցավի կառավարման կենտրոն:
  • Տարիքային հոգեբանության դասընթացի շրջանակում «Հոգեբանություն» մասնագիտության 3-րդ կուրսի հետ Իջևանի թիվ 1 մանկապարտեզ այցի կազմակերպում՝ նախադպրոցականների տարիքային առանձնահատկությունները և նրանց ուսուցման ու կրթության  մեթոդները ուսումնասիրելու նպատակով (դասախոս՝ Վ.Մելիքսեթյան):
  • Դասալսումերի կազմակերպում (Ի.Պոնոմարենկո,Ա.Կոբելյան, Լ.Սարգսյան):
  • Տարիքային հոգեբանության դասընթացի շրջանակում այցի կազմակերպում Իջևանի պոլիկլինիկա՝ մարդու պրեննատալ հոգեբանության ուսումնասիրման նպատակով:
  • Կրթական ծրագրի պատասխանատուի հաշվետվություն:
  • Կուրսղեկի (ուսումնական խորհրդատուի) հաշվետվություն:
  • Ամբիոնի վարիչի հաշվետվություն:

2017-18 ուստարվա առաջին կիսամյակում (սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին) Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի կողմից իրականացված աշխատանքները գնահատվեցին լավ: