Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում կայացավ «Մարդիկ, ովքեր փոխել են համացանցը» թեմայով միջոցառում

2017թ. նոյեմբերի 28-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ «Մարդիկ, ովքեր փոխել են համացանցը» թեմայով միջոցառում, որը նախաձեռնել էր ֆակուլտետի ՈՒԽ-ն՝ «ԻԿՄ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Լիանա Ներսիսյանի գլխավորությամբ:

Մասնաճյուղում կայացավ «Մարդիկ, ովքեր փոխել են համացանցը»  թեմայով միջոցառում

Միջոցառմանը հիմնականում մասնակցում էին  «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները:

«Մարդիկ, ովքեր փոխել են համացանցը» թեմայով միջոցառման նպատակն էր հայտնի ծրագրավորողների կյանքի և գործունեության ներկայացման միջոցով, նրանց ունեցած հաջողությունների օրինակով ներշնչել, մոտիվացնել ուսանողներին՝ իրենց մասնագիտության մեջ հասնելու առաջընթացի:

Մասնաճյուղում կայացավ «Մարդիկ, ովքեր փոխել են համացանցը»  թեմայով միջոցառում

Ուսանողները ներկայացրին իրենց նախընտրած ծրագրավորողների մասնագիտական հաջողությունների մասին նյութեր, դիտեցին կարճ ֆիլմեր ու տեսանյութեր:

Մասնաճյուղում կայացավ «Մարդիկ, ովքեր փոխել են համացանցը»  թեմայով միջոցառում

Նրանց կողմից ուշադրության արժանացած ծրագրավորողներն էին Թիմ Բեռներս-Լին (“World Wide Web” (WWW.)-ի հեղինակը), Ռեյ Թոմլիսոնը («E-mail-ի հայր», ով ստեղծել է “@” ֆորմատի նշանը՝ E-mail հասցեների համար), Սքոթ Ֆալմանը («Սմայլիկներ» ստեղծողը), Յարկո Օյկարիենը («Ինտերնետ Չաթ» ստեղծողը), Մարկ Անդերսենը (“Netscape Navigator-ի” հեղինակը),  Սաբեեր Բհաթիան (HTML-ի հիմնադիրը), Լարրի Փեյջը և Սերգեյ Բրինը (Google-ի հիմնադիրները), Մարկ Ցուկերբերգը, Սթիվ Ջոբսը և ուրիշներ:

Մասնաճյուղում կայացավ «Մարդիկ, ովքեր փոխել են համացանցը»  թեմայով միջոցառում

Միջոցառումն ուղեկցվեց բուռն քննարկումներով և ամփոփվեց նմանատիպ նոր նախաձեռնությունների իրականացման ծրագրերով: