Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

2021թ. նոյեմբերի 2-15-ը ԵՊՀ ԻՄ-ում դասերը կիրականացվեն Zoom հարթակում

Հայտ. - նկ. Հարգելի՛ դասախոսներ և ուսանողներ, 2021թ. նոյեմբերի 2-15-ը ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման դասերը կիրականացվեն Zoom հարթակում՝ առաջնորդվելով 2021-2022 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի գործող դասացուցակներով։
ԵՊՀ ԻՄ-ի տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժնի աշխատակիցները բոլոր ակադեմիական խմբերի համար ձևավորել են անհրաժեշտ քանակի Zoom-հարթակներ:
Խմբերում դասավանդող դասախոսներն իրենց էլեկտրոնային հասցեներին կստանան դասընթացները կազմակերպելու իրավունքով դեպի հարթակ մուտքի լոգինը (մուտքաբառը) և գաղտնաբառը, որոնք պիտի իմանան միայն դասախոսները: Zoom ծրագրի ներբեռնման և կիրառման համառոտ ուղեցույցը դասախոսները կարող են տեսնել այստեղ:
Ուսանողներն իրենց էլեկտրոնային հասցեներին կստանան խմբի համար նախատեսված հղումները՝ դասընթացներին անմիջական մասնակցության իրավունքով: Ուսանողները պետք է դասացուցակով նախատեսված ժամերին ակտիվացնեն համապատասխան հղումը և մուտք գործեն բացառապես իրենց անուն-ազգանունով: Ուսանողների համար նախատեսված Zoom-ի համառոտ ուղեցույցը հասանելի է այստեղ
Տեղեկացնում ենք նաև, որ բոլոր դասացուցակները հասանելի են մասնաճյուղի կայքէջում, նոյեմբերի 2-ից սկսվող շաբաթը «հայտարար» է, ժամատախտակը հասանելի է այստեղ :
Հարցերի կամ խնդիրների դեպքում կարող եք զանգահարել ԵՊՀ ԻՄ-ի ՏՀՍԶ բաժնի աշխատակից Սուրեն Դանելյանին (077 83 07 60) կամ բաժնի վարիչ Տաթևիկ Խաչատրյանին (094 11 21 01):