Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Գնումների մատակարարման և պահեստավորման բաժինը տեղեկացնում է

 

Կայացավ համակարգչային, պատճենահանման սարքավորումներ և օժանդակ նյութերի  գնման  մրցույթի գնման մրցույթը

2017թ. նոյեմբերի 30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հրավիրվեց նիստ, որտեղ ամփոփվեցին «Համակարգչային, պատճենահանման և օժանդակ նյութեր»-ի գնման մրցույթի արդյունքները:

Ըստ  «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի 2017թ. գնումների պլանի՝ նախատեսվել էր ձեռք բերել «Համակարգչային, պատճենահանման և օժանդակ նյութեր» ապրանքատեսակը՝ ԵՊՀ ԻՄ ԳՀԱՊՁԸ 17/81 ծածկագրով շրջանակային համաձայնագիր կնքելու միջոցով:

Այդ նպատակով ԵՊՀ-ի կողմից հրավերներ էին ուղարկվել ՀՀ ֆինանսների նախարարություն՝ «Գնումների աջակցման կենտրոն»-ի հետ շրջանակային համաձայնագրեր կնքած «Համակարգչային, պատճենահանման և օժանդակ  նյութեր»-ի 4 մատակարարների:

Նշված ընթացակարգին մասնակցելու հայտ էին ներկայացրել 4 ընկերություններ, որոնցից գնման ենթակա չափաբաժիններով հաղթող ճանաչվեցին «ԻԱՅՍԻՏԵԼԵԿՈՄ» ՍՊԸ-ն և «Հայկանուշ Մելքումյան» ԱՁ-ն:

Գնումների մատակարարման և պահեստավորման

բաժնի վարիչ    Ս. Սարգսյան