Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Գիտաժողով՝ «ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» խորագրով

conferance

2017 թ. հոկտեմբերի 30-31-ը Երևանի պետական համալսարանի Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում տանը տեղի է ունենալու «Էներգախնայողության և էներգաարդյունավետության հիմնախնդիրները» խորագրով գիտաժողով:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի հոկտեմբերի 5-ն ուղարկել զեկուցման թեզիսը։ Թեզիսները հրատարակվելու են գիտաժողովի նյութերի ժողովածուում։ Թեզիսից զատ, անհրաժեշտ է ներկայացնել նաև վերջնական աշխատանքը՝ էլեկտրոնային տարբերակով։

Աշխատանքների ձևավորման համար սահմանված են հետևյալ պահանջները.

Հոդվածի համակարգչային շարվածքը` Word-97-2003 ծրագրով:

Ծավալը` թեզիսների համար 2 էջ, իսկ վերջնական աշխատանքի համար՝ 7 էջ,
Էջի ֆորմատը` A5 (148×210 մմ), լուսանցքները. ձախից` 18 մմ, վերևից` 18 մմ, աջից` 18 մմ, ներքևից` 16 մմ:

Տեքստի տառատեսակը. հայերեն` Sylfaen, ռուսերեն կամ անգլերեն` Times New Roman:

Առաջին էջի վերին տողում (մեջտեղում) 12 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը: Մեկ տող ներքև տողի աջ կողմում 11 pt տառաչափով տրվում են հեղինակ(ներ)ի Անուն Ազգանուն(ներ)ը: Մեկ տող ներքև տողի աջ կողմում 9 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է բուհը կամ գիտահետազոտական կենտրոնը, ֆակուլտետը, կարգավիճակը (բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա, դասախոս, գիտաշխատող, գիտությունների թեկնածու): Մեկ տող ներքև տողի աջ կողմում 9 pt տառաչափով տրվում է հեղինակի էլ. փոստի հասցեն: Մեկ տող ներքև տողի աջ կողմում 9 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է գիտական ղեկավարի աստիճանը, կոչումը, անուն, ազգանունը: Մեկ տող բաց թողնելով` անհրաժեշտ է ներկայացնել աշխատանքի հիմնական տեքստը: Հիմնական տեքստի տառաչափը` 10 pt, տողերի հեռավորությունը` 1: Տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմից (alignment: Justify): Պարբերությունները սկսել 1 սմ խորքից` TAB-ի կիրառմամբ:

Հղումները պարտադիրեն. տրվում են տողատակում` 8pt տառաչափով, տողերի հեռավորությունը` 1: Հղման տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմից (alignment: Justify): Հղման մեջ պետք է ներկայացված լինեն օգտագործված աշխատանքի հեղինակի ազգանունը և անվան առաջին տառը (թավ տառերով` Bold), այնուհետև` աշխատանքի վերնագիրը, հրատարակման վայրը, թվականը, օգտագործած ինֆորմացիայի էջը:

Հայերեն, ռուսերեն և անգլերեն ամփոփագրերը պարտադիր են. հոդվածի հիմնական տեքստից մեկ տող հետո տողի մեջտեղում 10 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը: Մեկ տող հետո 10 pt տառաչափով տրվում է հեղինակ(ներ)ի Անուն Ազգանուն(ներ)ը: Մեկ տող ներքև գրվում է «բանալի բառեր» և նշվում են 4-6 բանալի բառեր: Մեկ տող ներքև 60-80 բառի սահմաններում համառոտ ներկայացվում է հոդվածի ամփոփագիրը (հիմնական էությունը, նպատակը, խնդիրները, արդյունքները):

Աշխատանքները ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ vmarukhyan@yahoo.com

 Չափորոշիչներին չհամապատասխանող զեկուցումները չեն ընդունվելու: