Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Առաքելությունը եվ զարգացման ռազմավարական նպատակները

ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղն ազգային  և տարածաշրջանային դերակատարությամբ կրթական և գիտամշակութային հաստատություն է, որի հիմնական առաքելությունը գիտելիքի ստեղծումը, առավելապես փոխանցումը և տարածումն է հայագիտության, մշակույթի, հումանիտար, սոցիալ-տնտեսական և բնական գիտությունների ուղղություններով։

Իրականացնելով աշխատաշուկայում պահանջված բակալավրական ու մագիստրոսական մասնագիտությունների կրթական ծրագրեր, ստեղծելով ուսանողակենտրոն միջավայր, կիրառելով ուսուցման ժամանակակից եղանակներ և որակի ապահովման կառուցակարգեր՝ մասնաճյուղը նպաստում է տարածաշրջանը անհրաժեշտ մասնագետներով համալրելուն և մշակութային կյանքի զարգացմանը։

ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը (ԵՊՀ ԻՄ կամ Մասնաճյուղ) ձգտում է տրամադրել որակյալ կրթական ծրագրեր, իրականացնել նորարարական ուսանողամետ ուսուցում, խրախուսում է կատարելության սկզբունքները սովորողների և աշխատողների շրջանում։

ԵՊՀ ԻՄ-ը ձգտում է դառնալու այնպիսի հաստատություն, որը՝

  • ուսանողներին առաջարկում է համակողմանի գիտելիք, կարողություններ և հմտություններ ապահովող կրթական ծրագրեր՝ խարսխված հետազոտության, ստեղծագործ աշխատանքի և նորարարության վրա և համահունչ Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի հիմնարար սկզբունքներին,
  • ապահովում է ուսանողների՝ բարոյական, ազգային և համամարդկային արժեքների ոգով  դաստիարակումը,
  • մատչելի է և ընտրության լայն հնարավորություններ է ընձեռում հասարակության ամենատարբեր շերտերին,
  • ուսանողներին և աշխատողներին տրամադրում է բարձրորակ կրթություն և հետազոտություններ իրականացնելու համար անհրաժեշտ ժամանակակից ենթակառուցվածքներ և բարենպաստ միջավայր,
  • իր գործունեության բոլոր բնագավառներում ապահովում է որակի անընդհատ բարելավում բուհի գործուն և արդյունավետ վարչարարության և կառավարման միջոցով,
  • տրամադրում է լրացուցիչ շարունակական կրթության և մասնագիտական խորհրդատվության ծառայություններ՝ հանրային պահանջարկին համապատասխան։

ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն իր առաքելության շրջանակներում  2022-2026 թթ. զարգացման ռազմավարական ծրագրով միտում ունի լուծելու հետևյալ խնդիրները.

  1. ուժեղացնել համալսարանի մրցունակությունը,
  2. պարբերաբար բարելավել կրթական և գիտահետազոտական գործունեության որակը,
  3. ընդլայնել տրամադրվող գիտակրթական ծառայությունների շրջանակը,
  4. ակտիվացնել համալսարանի ծառայություններից օգտվող պոտենցիալ պահանջատերերի հետ աշխատանքը,
  5. գիտակրթական գործունեությունից անցնել «հետազոտական համալսարան»- ի սկզբունքներին, այսինքն՝ կրթական գործունեությունը կառուցել համալսարանի աշխատակիցների, նաև ուսանողների առաջատար գիտական հետազոտությունների արդյունքների վրա,
  6. կատարելագործել համալսարանի կառավարման համակարգը «գործարար համալսարան» սկզբունքի հիման վրա՝ որոշումների կայացման գործընթացներում ներգրավելով ավելի շատ արտաքին շահակիցների, դասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների,
  7. ձևավորել կանխահայաց կադրային քաղաքականություն՝ աշխատանքի մեջ ներգրավելով գիտնականների և հետազոտողների, տաղանդավոր երիտասարդների համար ձևավորելով մասնագիտական և անձնային աճի համակարգ,
  8. ձևավորել միասնական համալսարանական տեղեկատվական միջավայր «թվային համալսարան» հայեցակարգի շրջանակներում, որը ենթադրում է կառավարման գործընթացների մաքսիմալ ավտոմատացում և տեղեկատվական ապահովում թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով:

ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԵՊՀ ԻՄ-ի 2022-26 թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը ներառում է բոլոր հիմնական ուղղություններով համալսարանի զարգացման ճանապարհային քարտեզը և ենթադրում է համակարգային փոփոխություններ առաջնահերթ նախագծերի իրականացման միջոցով։

Համալսարանի առաջնահերթություններն են․

  1.  «Թվային համալսարան»-ի զարգացում համապատասխան կրթական ծրագրերի իրականացման միջոցով՝ ըստ գիտական և կրթական զարգացման բոլոր ուղղությունների՝ ստեղծելով լաբորատորիաներ, կիրառելով նորարարական տեխնոլոգիաներ,
  2. բիզնես համագործակցություն տարածաշրջանային ինքնակառավարման մարմինների և գործարար հանրության հետ՝ տարածաշրջանային խնդիրներ լուծելու ունակ բարձրորակ կադրերի պատրաստման համար,
  3. համագործակցության զարգացում արտասահմանյան ուսումնական հաստատությունների հետ,
  4. պրոֆեսորադասախոսական կազմի համար մասնագիտական, ստեղծագործական և գիտական աճի ապահովում,
  5. ուսանողների ստեղծարար և սոցիալական ներուժի զարգացում երիտասարդական նորարարական միջավայրի ստեղծման միջոցով, նրանց զարգացման և առաջընթացի ապահովում բազմազան սոցիալ-մշակութային պրակտիկաների, փորձարարության և ոչ ֆորմալ կրթության հիման վրա,
  6. համալսարանի մրցունակության և վարկանիշի բարձրացում կրթության ճկուն և նորարարական կազմակերպման շնորհիվ։

ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՇԱՐԺԻՉ ՈՒԺԵՐԸ

ԵՊՀ ԻՄ-ը 2022-2026 թթ․ ռազմավարական զարգացման համար սահմանում է հետևյալ շարժիչ ուժերը․

  • ակտիվ կադրային քաղաքականություն,
  • Մասնաճյուղի և գործատուների ակտիվ համագործակցություն,
  • կրթական գործընթացի և գիտական հետազոտությունների ինտեգրում,
  • կրթական ծրագրերի և գիտահետազոտական նախագծերի միջգիտակարգային կապերի և ճկունության ուժեղացում, միջֆակուլտետային արգելքների նվազեցում,
  • կրթական և գիտական ոլորտներում արդյունավետ մարքեթինգի իրականացում,
  • Մասնաճյուղի հանրապետական և միջազգային մակարդակով ճանաչելիության ձևավորում, դիմորդների ներգրավման գործող արդյունավետ համակարգ,
  • բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների՝ համալսարանի արդիականացմանն ուղղված նորարարարական և գործարար նախաձեռնությունների աջակցում,
  • ուսումնառության հեռավար տեխնոլոգիաների լայնածավալ կիրառում,
  • գրավիչ համալսարանական միջավայրի և ենթակառուցվածքների ստեղծում։

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

ՆՊԱՏԱԿ  1.   ԲԱՐՁՐՈՐԱԿ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Հավատարիմ մնալով ուսանողին գիտահենք կրթություն  տրամադրելու առաքելությանը՝ տրամադրել մրցունակ գիտելիք և փորձառություն, որոնք ուսանողին հնարավորություն կտան դրական ներդրում ունենալ պետության և հասարակության զարգացման գործում:

ԽՆԴԻՐ 1.1.  ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Ներգրավել բարձր ներ­ուժ ունեցող դիմորդ­նե­րի` ապահովելով նե­րա­ռա­­կանության սկզբունքը:

Ակնկալվող արդյունքներ – Մարքեթինգային գործընթացների և դիմորդների մաս­նա­­գիտա­կան ինքնորոշմանն ուղղված միջո­ցա­ռումների, ինչպես նաև գրավիչ առաջարկների և ուսանողների ընտրության վերանայված մեխանիզմների կիրառման միջոցով ձևավորված բարձր ներ­ուժ ունեցող դիմորդ­նե­րի կայուն հոսք՝ ընդունելության օպտիմալացված չափաքանակներին համապատասխան:

ԽՆԴԻՐ 1.2. ՄՐՑՈՒՆԱԿ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

Տրամադրել բարձրա­կարգ ակադեմիական գի­­­տելիք և փորձա­ռու­թյուն յուրաքանչյուր ուսանողին՝ երաշխա­վո­րելով ընդհանրական և մասնագիտական կարո­ղություններ և ապահովելով կրթության շարու­նա­կականություն։

Ակնկալվող արդյունքներ – Նոր կառուցվածքով, պարբերաբար թարմացվող ճկուն միջառարկայական կրթական ծրագրեր՝ ուսանողների համար շարժունության և մասնագիտական փորձառության լայն հնարավորություններով, որոնց արդյունքներները բավարարում են շահակիցների կրթական կարիքները և համադրելի են միջազգային նմանատիպ ծրագրերի արդյունքներների հետ:

ԽՆԴԻՐ 1.3. ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ

Յուրաքանչյուր ուսա­նողի համար ապահովել զարգացմանը միտված  ֆիզիկական և վիրտուալ  միջավայր։

Ակնկալվող արդյունքներ – Կրթական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսներով ապահովված և հասանելի, ներքին և արտաքին շահակիցների ուսմանը, աշխատանքին և արտալսարանային արդյու­նավետ գործու­նե­ությանը նպաստող ֆիզիկական և վիրտուալ  մշտապես թարմացվող միջավայր:

ԽՆԴԻՐ 1.4. ԲԱՐՁՐՈՐԱԿ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ

Ապահովել մասնա­գի­տա­կան համայնքի կա­րողությունների զարգա­ցումը։

Ակնկալվող արդյունքներ – Մասնաճյուղի կրթական ծրագրերն իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական և հետազոտական կարողություններ ունեցող պրոֆեսորա-դասախոսական և ուսումնաօժանդակ օպտիմալացված կայուն կազմեր, որոնց կարիքներն ու աշխատանքի արդյունավետությունը պարբերաբար գնահատվում են և դրանց հիման վրա իրականացվում են բազմակողմանի կատարելագործման միջոցառումներ՝ նպաստելով նրանց մասնագիտական անընդհատ առաջընթացին։

ԽՆԴԻՐ 1.5. ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Բարելավել  Մասնաճյուղի  միջազ­գայ­նացման ցուցանիշ­նե­րը կրթական և հետա­զոտական ոլորտնե­րում։

Ակնկալվող արդյունքներ – Կրթական և հետա­զոտական ոլորտնե­րում  Մասնաճյուղի միջազգայ­նացման բարելավված ցուցանիշ­նե­ր։

ԽՆԴԻՐ 1.6. ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Բարձրացնել Մասնաճյուղի կառավար­ման արդյունավե­տու­թյունը կրթական  ոլորտում։

Ակնկալվող արդյունքներ – Ներդրված ՊԻԳԲ (պլանավորում-իրականացում-գնահատում-բարելավում) շրջափուլ՝ ուսումնական ստորաբաժանումների և դասախոսական կազմի գործունեության արդյունավետ կառավարումն ապահովող գործիքակազմերով, որն ընդունելի է շահակիցների համար և ապահովում է մասնակցային կառավարում։

ՆՊԱՏԱԿ  2.   ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Իրականացնել և զարգացնել նորարարական հետազոտություններ` հասարակագիտական, սոցիալ-տնտեսագիտական, հումանիտար և բնագիտական մասնագիտությունների լայն սպեկտրով։

ԽՆԴԻՐ  2.1.   ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Զարգացնել հետազոտահենք կրթություն։

Ակնկալվող արդյունքներ – Ուսուցման նոր մոտեցումներով հետազոտահենք կրթական ծրագրերի իրականացում գիտական կառույցների և առաջատար գիտնականների հետ համագործակցությամբ, ձևավորված անհրաժեշտ միջավայրի առկայություն և հետազոտությանը տրամադրվող ֆինանսական ներդրումների աճ։ 

ԽՆԴԻՐ  2.2.   ԲԱՐՁՐՈՐԱԿ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ

Մշակել գիտական ներուժի պահպանմանը և զարգացմանն ուղղված քաղաքականություն։

Ակնկալվող արդյունքներ – Երիտասարդ գիտնականների և ուսանողների գիտական ներուժի զարգացմանն ու աջակցմանը, գիտական գործունեության մեջ նրանց ներգրավմանն ուղղված համալիր միջոցառումներ և ծրագրեր։

ԽՆԴԻՐ  2.3.   ԵՊՀ  ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՏԵՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ

Ամրապնդել Մասնաճյուղի՝ որպես գիտահետազոտական կազմակերպության վարկանիշը։

Ակնկալվող արդյունքներ – Միջազգային և վարկանիշային ամսագրերում հրատարա-կությունների քանակի աճ, հետազոտությունների հանրայնացում։

ԽՆԴԻՐ  2.4.   ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՄԻՋԱՎԱՅՐ

Ապահովել գիտակրթական արդյունավետ և անվտանգ միջավայր։

Ակնկալվող արդյունքներ – Հետազոտական և նորարարական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսներ և անվտանգ ենթակառուցվածքներ։

ԽՆԴԻՐ  2.5.   ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Զարգացնել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գիտական համագործակցությունը գիտահետազոտական ինստիտուտների, բուհերի և ձեռնարկությունների հետ։

Ակնկալվող արդյունքներ – Գիտական կառույցների և բուհերի հետ համատեղ իրականացվող հետազոտական բազմազան ծրագրեր՝ ուղղված տարածաշրջանի խնդիրների վերհանմանը և լուծմանը։

ԽՆԴԻՐ  2.6.   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ  ԽԹԱՆՈՒՄ

Զարգացնել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի միջազգային գիտական համագործակցությունը արտերկրի համալսարանների, գիտական կենտրոնների հետ։

Ակնկալվող արդյունքներ – Շարժունության և դրամաշնորհային ծրագրերի մասին տեղեկատվության տարածման գործող մեխանիզմներ, ակտիվ գիտական գործունեություն և համագործակցության առկայություն։

ԽՆԴԻՐ  2.7.   ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Իրականացնել գիտահետազոտական գործունեության կառավարման միասնական քաղաքականություն։

Ակնկալվող արդյունքներ – Տարածաշրջանի խնդիրների լուծմանն ուղղված ներքին դրամաշնորհների տրամադրման կանոնակարգված և պարբերական գործընթաց, ֆինանսական միջոցների ներհոսք արդյունքների առևտրայնացումից։

ԽՆԴԻՐ  2.8.   ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅՈՒՆ

Իրականացնել գիտահետազոտական գործունեության էթիկական նորմերի գործադրման և բաց գիտական միջավայրի ձևավորման քաղաքականություն։

Ակնկալվող արդյունքներ – Հետազոտության ոլորտում գործող բարեվարքության և էթիկայի նորմեր, գիտական արդյունքների գնահատման համակարգ։

ՆՊԱՏԱԿ  3.   ՀԱՆՐԱՅԻՆ  ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Զարգացնել համալսարանի հանրային ներգրավվածության համակարգը, խթանել միջազգայնացումը և բարձրացնել սոցիալական պատասխանատվությունը: 

ԽՆԴԻՐ  3.1.   ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

Ուսումնասիրել հանրա­յին պահանջարկը և աշ­խատաշուկայի պահանջ­ներին ու ԵՊՀ ԻՄ-ի շահա­կիցների կարիքներին համապատասխան առաջարկել լրացուցիչ կրթական ծրագրեր։

Ակնկալվող արդյունքներ – Հանրային պահանջարկին, աշխատաշուկայի պահանջներին ու ԵՊՀ ԻՄ-ի շահակիցների կարիքներին համապատասխան լրացուցիչ կրթական ծրագրեր։ 

ԽՆԴԻՐ  3.2.   ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ձևավորել ձեռնարկու­թյունների հետ համա­գործակցության կայուն համակարգ և նպաստել շահակիցների կարիե­րայի զարգացմանը։

Ակնկալվող արդյունքներ – Ձեռնարկությունների առաջատար մասնագետների և մասնագիտական գործունեության ոլորտում հաջողության հասած շրջանավարտների ներգրավվածություն կրթական գործընթացներում և աջակցություն շահակիցների կարիերայի զարգացմանը։

ԽՆԴԻՐ  3.3.   ԼՐԱՑՈՒՑԻՉ  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կատարելագործել ոչ ֆորմալ կրթական և խորհրդատվական ծա­ռայությունների  համա­կարգը։

Ակնկալվող արդյունքներ – Աշխատաշուկայի պահանջներին և հանրության կարիքներին համապատասխան նոր մոտեցումներով լրացուցիչ կրթական ծրագրեր և մասնագիտական կանոնակարգված խորհրդատվություններ։

ԽՆԴԻՐ 3.4. ԿԱՅՈՒՆ ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Ապահովել Մասնաճյուղի հաշվետվողականությունը հանրությանը։

Ակնկալվող արդյունքներ – Ըստ հաստատված քաղաքականության՝ տարածաշրջանի հանրության և կառույցների հետ համագործակցության արդյունավետ մեխանիզմներ և ծրագրեր, Մասնաճյուղի գործունեության թափանցիկությունն ապահովող գործընթացներ։

ԽՆԴԻՐ 3.5. ԵՊՀ ԻՄ-Ի ՎԱՐԿԱՆԻՇԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ

Բարձրացնել Մասնաճյուղի հանրապետական և միջազգային տե­սանելիությունը և գրավ­չությունը։

Ակնկալվող արդյունքներ – Մասնաճյուղի ներգրավվածություն հանրապետական և միջազգային ուսումնագիտական տարբեր գործընթացներում և ծրագրերում։