Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժին

Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժին

2011թ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում՝ Կադրերի բաժնի բազայի հիման վրա, ձևավորվել է Անձնակազմի կառավարման բաժինը (ԱԿԲ), որը 2017թ. հոկտեմբերից վերանվանվել է Մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ)  բաժին, 2020թ. հունվարից՝ Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման (ԱԿԻԱ) բաժին:

Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի գործառույթներն են.

  1. ԵՊՀ ԻՄ աշխատողների աշխատանքի ընդունման և ազատման գործընթացի իրականացումը:
  2. ՀՀ օրենսդրությամբ և ԵՊՀ ԻՄ ներքին իրավական ակտերով նախատեսված աշխատողների անձնական տվյալների վարումը, համապատասխան հրամանների, պայմանագրերի և այլ փաստաթղթերի ձևակերպումը, աշխատողների տվյալների շտեմարանի վարումը, մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համապատասխան համակարգի շահագործումը:
  3. Պաշտոնի անձնագրերի, աշխատանքի նկարագրության և աշխատողի պարտականություններն ու իրավասությունը սահմանող իրավական այլ ակտերի նախապատրաստումն ու ընդունումը:
  4. Աշխատավայրում աշխատողի ադապտացիայի և աշխատանքային մոտիվացիայի բարձրացմանն առնչվող գործընթացների կազմակերպումը:
  5. Մասնագիտական զարգացման գործընթացի իրականացումը (կարծիքների գնահատում, վերապատրաստումներ, զարգացման այլ միջոցառումներ):
  6. Աշխատանքի արդյունավետության գնահատումը:
  7. Ատեստավորման (եթե ենթակա է) իրականացումը:
  8. Աշխատանքի վարձատրության, պարգևատրման, պաշտոնական առաջխաղացման, արձակուրդների ձևակերպման, աշխատանքից ազատման հետ կապված հարցերի լուծումը:
  9. Աշխատողների խրախուսումն ու նրանց նկատմամբ կարգապահական տույժերի կիրառումը:
  10. Գործատուի կողմից տրվող սոցիալական լրացուցիչ երաշխիքների ապահովումը և այլ հարցեր:
  11. Գործատուի կողմից բաժնի կառավարմանը տրված այլ գործառույթների կազմակերպումը (մարդկային ռեսուրսներ, ընդհանուր մաս՝ քարտուղարություն, հատուկ մաս, արխիվ, և այլ ստորաբաժանումների գործունեության կազմակերպում):

Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժնի վարիչն է Վարդիշաղ Մամիկոնի Եգանյանը:

Ծննդյան թիվը

17.12.1960թ.

Կրթությունը

1967-77 թթ.                Աչաջրի միջնակարգ դպրոց

1980-82 թթ.                Իջևանի ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկում,                                                  հաշվապահի որակավորում

1995-97 թթ.               Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ,                                           «Ընդհանուր  տնտեսագիտություն»  մասնագիտությամբ                                             տնտեսագիտության բակալավրի որակավորում

Աշխատանքային գործունեություն

01.12.1991թ.           Իջևանի տարածաշրջանային  քոլեջ, ավագ գրադարանավար

05.06.1997թ.           Կադրերի և հատուկ  բաժնի  տեսուչ

17.10.2005թ.           Ընդհանուր բաժնի վարիչ

03.10.2011թ.           Անձնակազմի կառավարման բաժնի վարիչի տեղեկալ

02.10.2017թ.           Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի վարիչի տեղակալ

26.04.2019թ.           Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի վարիչի

                                 պաշտոնակատար

08.01.2020թ.           Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժնի

                                 վարիչի ԺՊ

Լեզուների իմացությունը

Հայերեն, ռուսերեն,  ֆրանսերեն (բառարանով)

Ընտանեկան դրությունը

Ամուսնացած է:

Բաժնի կազմը

Եգանյան Վարդիշաղ Մամիկոնի բաժնի վարիչի պաշտոնակատար
Բախչագյուլյան Վարսիկ Հրաչիկի առաջատար մասնագետ
Աբազյան Նարինե Ժորայի առաջատար մասնագետ
Գալստյան Վեներա Յուրիկի մասնագետ
Նազարյան Նարեկ Ռուբենի իրավախորհրդատու
Սարդարյան Կարեն Մնացականի իրավախորհրդատու
Աղինյան Վանուհի Խաչիկի օպերատոր

 

2022 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսների աշխատանքային պլան 

Հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Ուսանողական 3, Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժին

Հեռ.՝  0(263)4-04-51(1-10)

 akiaib@ysu.am 

Էջեր