Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Արխիվ

Արխիվի գործառույթներն են.

  1. սահմանված կարգով փաստաթղթերի ընդունումը,
  2. գործավարությամբ ավարտված մշտական պահպանման գործերի, ցուցակների կազմումը և դրանց ներկայացնելը մասնաճյուղի աշխատակազմի համապատասխան հանձնաժողովի և ՀՀ ազգային արխիվի փորձագիտական մեթոդական հանձնաժողովի քննարկումը,
  3. արխիվում գտնվող փաստաթղթերի պահպանման կատարելագործումը,
  4. հանրապետության տարբեր ատյաններից և արտերկրից ստացված հարցումներին պատասխանելը,
  5. կառուցվածքային ստորաբաժանումներից համապատասխան փաստաթղթերի ժամանակին արխիվ հանձնելու համար հետևողականություն ցուցաբերելը,
  6. քաղաքացիների դիմումները բավարարելու համար տեղեկանքների ժամանակին կազմելը և դրանց հիմքերը ճշտելը,
  7. արխիվում ժամանակավոր պահպանվող փաստաթղթերի փորձագիտական արժևորման անցկացումը, ամփոփումը և դրա արդյունքները կենտրոնական-փորձագիտական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելը:

Հասցե` ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Ուսանողական փող. 3

Հեռ.` (0263) 4-00-35

Էլ. հասցեն` ysu_ib@ysu.am

Էջեր