Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՈՒսումնամեթոդական վարչություն

Ուսումնամեթոդական վարչությունը (ՈՒՄՎ) Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում է, որի հիմնական խնդիրներն են.

  • բակալավրիատում ուսումնական գործընթացի պլանավորում, կազմակերպում և վերահսկում,
  • ուսումնական գործընթացին մասնակցող ԵՊՀ ԻՄ կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքի կոորդինացում:

Ուսումնամեթոդական վարչության գործառույթներն են.

  1. բակալավրիատի ուսումնական պլանների ու առարկայական ծրագրերի մշակման գործընթացի կազմակերպում և կատարման վերահսկում,
  2. «Կրթության որակի կառավարման» հանձնաժողովի հետ համատեղ, կրթության որակի դիտարկում (մոնիտորինգ) և կառավարման համակարգի մշակում ու ներդրում,
  3. ավտոմատացված էլեկտրոնային համակարգի միջոցով բակալավրատի առկա և հեռակա ուսումնական և աշխատանքային պլանների, ամբիոնային և անհատական ծանրաբեռնվածությունների, քննական և ստուգարքային տեղեկագրերի տվյալների մուտքագրման, մշակման և կատարման վերահսկում,
  4. ժամավճարային հիմունքներով աշխատողների ձևակերպում և հաշվառում,
  5. բակալավրիատի դասատախտակների ստուգում և ուսումնական գործընթացը լսարանային ֆոնդով ապահովում,
  6. ուսումնական գործընթացի ժամանակացույցի և դասատախտակների օպտիմալացում,
  7. դասերի կայացման վերահսկում,
  8. ուսանողների ավարտական փաստաթղթերի նախապատրաստում և հաշվառում,
  9. ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների աշխատանքների կազմակերպում,
  10. ընթացիկ և հանրագումարային քննությունների անցկացման վերահսկում,
  11. ուսումնական գործընթացի փաստաթղթային գործավարության ապահովում և վերահսկում,
  12. ուսումնական, մասնագիտական և մանկավարժական պրակտիկաների կազմակերպման համակարգում և վերահսկում,
  13. բակալավրիատի ընդունելության վերաբերյալ առաջարկությունների մշակում,
  14. ուսանողների մնացորդային գիտելիքների ստուգման կազմակերպում,
  15. ուսանողական շարժի հետ կապված (ընդունելության, հեռացման, ուսանողական իրավունքների վերականգնման, տեղափոխության, տարկետման և այլն) հրամանների նախապատրաստում և հաշվառում,
  16. վճարովի կրթական ծառայությունների կազմակերպում,
  17. բակալավրի կրթական ծրագրերով սովորողների համար տեղեկագրքերի հրատարակում,
  18. ուսումնառության հարցով ԵՊՀ ԻՄ ընթացիկ և տարեկան հաշվետվությունների նախապատրաստում,
  19. ԵՊՀ և ԿԳ նախարարության համար ուսումնական գործընթացի վերաբերյալ տեղեկատվավիճակագրական տվյալների նախապատրաստում,
  20. ուսանողների տվյալների հենքի ստեղծում և պահպանում,
  21. երկրորդ մասնագիտություն ստացողների համար ընդունելության կազմակերպում,
  22. դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցումների կազմակերպում:

Ուսումնամեթոդական վարչության պետն է Արկադի Ցոլակի Դավթյանը:

Ծննդյան թիվը

24.08.1966թ.

Կրթությունը
1984-1991թթ.          Երևանի ճարտարապետա-շինարարական ինստիտուտ
1973-1983 թթ.         Աչաջրի միջնակարգ դպրոց

Աշխատանքային գործունեությունը

1984-1986 թթ.     Ծառայել է խորհրդային բանակում

1991-1993 թթ.     Իջևանի քոլեջ-համալսարանում ռեկտորի օգնական

1993-1996 թթ.    ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ

1997-2001 թթ.     ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսումնական մասի տեսուչ

2001-2004 թթ.     ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի օգնական

2004-2011 թթ.     ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Ուսումնամեթոդական բաժնի վարիչ

2011- առ այսօր  Ուսումնամեթոդական վարչության պետ

Լեզուների իմացությունը

Հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն

Ընտանեկան դրությունը

Ամուսնացած է, ունի երկու որդի:

Հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Ուսանողական փող. 3

Հեռ.` (0263) 4-00-35 (*1-05),

Էլ. հասցեijevan@ysu.amysu_ib@ysu.am  davtyan-arkadi@mail.ru

2022-2023 ուսումնական տարվա աշխատանքային պլան

Աշխատանքային պլան՝ ըստ ռազմավարական ծրագրի 04.2022-12.2022թթ․ իրականացման պլան-ժամանակացույցի

ԵՊՀ ԻՄ ուսումնամեթոդական վարչության 2020 -2021 ուստարվա II կիսամյակի աշխատանքային  պլան

ԵՊՀ ԻՄ ուսումնամեթոդական վարչության 2020 -2021 ուստարվա աշխատանքային  պլան

ԵՊՀ ԻՄ ուսումնամեթոդական վարչության 2019 -2020 ուստարվա աշխատանքային  պլան

ԵՊՀ ԻՄ ուսումնամեթոդական վարչության 2017 -2018 ուստարվա աշխատանքային  պլան