Պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժինը ձևավորվել է 2014թ հունվարին:
Բաժնի խնդիրներն են.
- համակարգել ԵՊՀ ԻՄ ընդունելության և դիմորդների նախապատրաստման ուղղությամբ համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքները,
- ապահովել ԵՊՀ ԻՄ-ի և հանրակրթական դպրոցների միջև փոխադարձ կապի ամրապնդումը, դպրոց–բուհ համակարգի շարունակական կրթության սկզբունքը,
- իրականացնել առկա և հեռակա համակարգերի դիմորդների հետ շուրջտարվա տեղեկատվական և կազմակերպչական աշխատանքները,
- կազմակերպել բազմամակարդակ նախապատրաստական դասընթացներ:
Գործառույթներն են.
- ԵՊՀ ԻՄ կրթական ծրագրերի և մասնագիտությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության ապահովման նպատակով ամեն տարի “Դիմորդի ուղեցույցի”- ի և ֆակուլտետների մասին պատմող տեսասկավառակների նախապատրաստումը,
- ՀՀ հանրակրթական դպրոցների բարձր դասարանների աշակերտներին ԵՊՀ ԻՄ կրթական համակարգի ծանոթացումը և մասնագիտական կողմնորոշումը,
- ԵՊՀ ԻՄ–ի կառուցվածքում հենակետային վարժարանի (քոլեջի) ստեղծման ուղղությամբ հախապատրաստական աշխատանքների կազմակերպումը, հանրակրթական ավագ դպրոցներում բազային դասարանների ստեղծումը,
- ԵՊՀ ԻՄ–ում և ՀՀ մարզերում դպրոցների ավարտական դասարանների աշակերտների համար հանրակրթական տարբեր առարկանների գծով օլիմպիադաների անցկացումը,
- ՀՀ–ում գործող ավագ դպրոցների և վարժարանների հետ համատեղ կրթական գործունեություն իրականացնելու վերաբերյալ երկարաժամկետ համաձայնագրերի կնքումը,
- ՀՀ մարզերում ԵՊՀ ԻՄ դիմորդների հետ տարվող աշխատանքների գծով հենակետերի (հավաքագրման մշտական ծառայություններ) ստեղծումը,
- երկարաժամկետ նախապատրաստական դասընթացներում դիմորդների գործերի ընդունման և ուսումնական գործընթացի կազմակերպումը,
- բուհական ընդունելության քննություններից առաջ արագացված նախապատրաստական դասընթացների կազմակերպումը,
- հեռակա (հեռահար) ուսուցմամբ նախապատրաստական դասընթացների մշակումը,
- դիմորդների համար բուհական ընդունելության քննություններից առաջ փորձնական քննությունների կազմակերպումը:
Պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնի վարիչն է` պատմ. գիտ. թեկն. Լիաննա Գրիշայի Բեգինյան:
Բաժնի կազմը.
Լիաննա Գրիշայի Բեգինյան | բաժնի վարիչ, պ.գ.թ. |
Անահիտ Վառլամի Սարիբեկյան | տեսուչ |
Աննա Գրիշայի Սարգսյան | տեսուչ |
Հասցեն՝ ՀՀ Տավուշի մարզ, ք.Իջևան, Ուսանողական 3, ԵՊՀ ԻՄ, Պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժին
Հեռ.՝ (+37494) 03-21-12
Էլ. փոստ՝ MKPKIB@ysu.am