ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի համամասնաճյուղային համակարգչային կենտրոնը 2013թ. հունվարի 11-ին վերանվանվել է Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման (ՏՀՍԶ) բաժին:
Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժնի գործառույթներն են.
- ԵՊՀ ԻՄ-ում տեղեկատվական համակարգերի սպասարկումը, զարգացումը, տեխնոլոգիաների ուսումնասիրությունը և առավել արդյունավետ կիրառման ապահովումը ուսումնական գործընթացում և գիտական հետազոտություններում,
- ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցներին համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների պատշաճ ուսուցումը, համակարգչային հրատարակչական աշխատանքների աջակցումը,
- ԵՊՀ ԻՄ-ում տեղեկատվական միասնական քաղաքականության մշակումը և իրականացումը, նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը, և արդյունավետ կիրառումը, ինչպես նաև տեղեկատվության ստացման, ուսումնասիրության, վերլուծության, մշակման, տարածման աշխատանքների իրականացումը,
- ԵՊՀ ԻՄ-ի հաշվառման մեջ գտնվող համակարգչային տեխնիկայի, տպիչների, սկաներների, պատճենահանող սարքերի և մյուս սարքերի տեխնիկական սարքինության և առկայության ապահովման գործընթացը,
- ԵՊՀ ԻՄ-ում տեղեկատվական ցանցի անվտանգ շահագործումը և ինտերնետային կապի ապահովումը,
- ուսանողներին մեթոդական և հետազոտական աշխատանքների կազմակերպման գործում ուղղորդում՝ ապահովելով անհրաժեշտ ծրագրային և տեխնիկական սպասարկումը,
- համակարգչային սարքավորումների անհրաժեշտ ծրագրային ապահովումը, հակավիրուսային ծրագրերի թարմացումը,
- ավարտական որակավորման աշխատանքների, կուրսային աշխատանքների, ռեֆերատների, ինքնուրույն աշխատանքների համակարգչային սպասարկման կազմակերպում,
- ապահովել ԵՊՀ ԻՄ-ի ինտերնետային կայքէջերի դինամիկ զարգացումը՝ արդիականացնելով նրա ծրագրային բաղադրիչները։
- լուծել բաժնի հիմնական գործունեությանն առնչվող այլ խնդիրներ:
- բաժինն իր իրավասության սահմաններում իրավունք ունի ընդունել որոշումներ, եթե դրանք չեն հակասում ՀՀ օրենսդրությանը և ԵՊՀ ԻՄ ներքին իրավական ակտերին:
Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժնի վարիչն է Տաթևիկ Վասիլի Խաչատրյանը:
Ծննդյան թիվը |
|
07․02.1959թ. | |
Կրթությունը |
|
1976-1981 թթ. | Երևանի Կ․ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի «Տեխնիկական կիբեռնետիկա» ֆակուլտետի «Ավտոմատիկա և հեռուստամեխանիկա» բաժին |
Աշխատանքային գործունեությունը |
|
1981-1991 թթ. | Կիրովականի «Ավտոմատիկա» գիտահետազոտական ինստիտուտ |
1992 թ.-ից | Իջևանի ռեգիոնալ քոլեջ-համալսարան, ավագ լաբորանտ |
1995թ․ մարտից | Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի ասիստենտ և ավագ լաբորանտ |
1996թ․ հոկտեմբերից | Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի ասիստենտ, այնուհետև՝ դասախոս |
07․09․2001թ․ | Համամասնաճյուղային համակարգչային կենտրոնի վարիչ և Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դասախոս |
11․01․2013թ․ | Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժնում ցանցային ադմինիստրատոր, Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դասախոս |
11․01․2013 թ.-ից | Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժնի վարիչ, դասախոս |
Լեզուների իմացությունը |
|
Հայերեն, ռուսերեն | |
Ընտանեկան դրությունը |
|
Ամուսնացած չէ: |
Բաժնի կազմը.
Խաչատրյան Տաթևիկ Վասիլի | բաժնի վարիչ |
Վանյան Հասմիկ Սամվելի | մասնագետ |
Օհանյան Ալլա Արմանի | մասնագետ |
Դանելյան Սուրեն Մարտիրոսի | օպերատոր |
Հովսեփյան Անահիտ Մհերի | օպերատոր |
Բեկնազարյան Անդրանիկ Արամայիսի | տեխնիկ |
2022 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսների աշխատանքային պլան
Հեռ.` (094) 11 – 21 – 01
Էլ. փոստ` THSZIB@ysu.am, Khacht7@gmail.com