Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ռեկտորի ուղերձը

Հովհաննես Վահագնի Հովհաննիսյան

ԵՊՀ ռեկտորի ուղերձը

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը կրթական և գիտամշակութային կարևոր հաստատություն է, որն ամուր և հստակ քայլերով իրականացնում է իր առաքելությունը՝ գրանցելով նորանոր հաջողություններ և նպաստելով տավուշյան աշխարհի զարգացմանը:

Մասնաճյուղի կարևորագույն ներուժը և հաջողության հիմնական գրավականը բարձրակարգ գիտամանկավարժական կազմն է, որի շնորհիվ այստեղ ձևավորված է ուսանողական և ուսումնագիտական այնպիսի միջավայր, որտեղ պատրաստվում են աշխատաշուկայում լիարժեք մրցունակ և որակյալ մասնագետներ:

Սիրելի՛ ուսանողներ, դասախոսներ, աշխատակիցներ, ես վստահ եմ, որ մենք միասին կկարողանանք ստեղծել ուսանողակենտրոն ուսումնական և հետազոտական այնպիսի հաստատություն, որը կունենա միջազգային ճանաչում և իր մեծ ավանդը կներդնի մեր երկրի առաջընթացի գործում: