Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Գիտխորհրդի նիստում

2013թ. մարտի 30-ին տնօրեն Ս.Ա.Առաքելյանի գլխավորությամբ կայացավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի հերթական նիստը:

Օրակարգի հարցերը 7-ն էին:

Նախ քննարկվեց և հաստատվեց ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի 2012-2013 ուստարվա երկրորդ կիսամյակի նիստերի ժամանակացույցը:

Հաստատվեց մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժնի 2013-2014 ուստարվա ընդունելության մասնագիտությունների ցանկը: Որոշվեց նույն բաժնում ավելացնել «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտությունը՝ մարզի սահմանային գյուղերի դպրոցները մասնագետներով ապահովելու համար:

2013-2014 ուստարվա նախապատրաստական աշխատանքների կապակցությամբ որոշվեց մինչև 2013թ. մայիսի 1-ը ավարտել ամբիոնային և անհատական ծանրաբեռնվածության աշխատանքները:

Քննարկելով 2013-2014 ուստարվա ԵՊՀ ԻՄ-ի բակալավրիատի ուսման վարձավճարների չափերի մասին հարցը՝ որոշվեց հանձնարարել ԵՊՀ ԻՄ-ի ֆինանսական մուտքերի և ելքերի ուսումնասիրման հանձնաժողովին՝ ուսումնասիրելու և Գիտխորհրդի առաջիկա նիստի քննարկմանը ներկայացնելու ուսման վարձավճարների չափերի փոփոխության հետ կապված առաջարկությունները:

Ընթացիկ հարցերից հատկանշական են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում դասախոսների տարբերակված հավելավճարի կարգի, մասնաճյուղի մինչհամալսարանական կրթության և մասնագիտական կողմնորոշման բաժնի կանոնադրության, տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժնի կանոնակարգի հաստատումը: