Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Ամերիա Սերունդ» ծրագրին մասնակցելու հրավեր

 

ameriabank-generation-2017

Ամերիաբանկը փնտրում է ակտիվ, մոտիվացված և եռանդուն երիտասարդների` բանկի թիմը համալրելու և Ամերիաբանկի առաջատար մասնագետների մոտ բացառիկ վերապատրաստում անցնելու համար: Ամերիա Սերունդ ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն կստանան աշխատանքի անցնել բանկի տարբեր ստորաբաժանումներում:

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ`

Ամերիա Սերունդ ծրագրի նպատակն է պատրաստել երիտասարդ մասնագետներից թիմ, ովքեր պատրաստ կլինեն հաղթահարել զանազան մարտահրավերներ, հանդես գալ իրենց նորաստեղծ գաղափարներով ու մոտեցումներով, իրենց անհատական ներդրումն ունենալ հասարակության համար կարևոր ու օգտակար արժեքների ստեղծման հարցում: Ծրագրի շրջանակներում անցնելով գործնական ուսուցում` երիտասարդները համագործակցում են փորձառու և վառ անհատականություն ունեցող թիմի հետ, ծանոթանում իրական գործարար միջավայրին, կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաներին և միտումներին:

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Եթե Դուք

  • ԵՐԻՏԱՍԱՐԴ եք` 20-25 տարեկան
  • ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑ` ձգտում եք աշխատել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում
  • ԿՐԹՈՒԹՅՈՒՆ` առաջատար համալսարանների ուսանող կամ շրջանավարտ եք ֆինանսների և տնտեսագիտության, տեխնիկական, հումանիտար կամ այլ բնագավառներում: Նաև լավ տիրապետում եք համակարգչին և լեզուներին (հայերեն, անգլերեն, ռուսերեն)
  • ՍՏԵՂԾԱԳՈՐԾ` նոր մարտահրավերներ ընդունող և նորարարական գաղափարներով ու մոտեցումներով լի
  • ԹԻՄԱՅԻՆ` ազնիվ, համագործակցող, կառուցողական և վստահելի, ունեք քննադատական մտածողության հմտություններ և կարողանում եք համագործակցել տարբեր մշակույթների, սոցիալական և գենդերային խմբերի հետ
  • ԵՌԱՆԴՈՒՆ՝ բաց, ճկուն և պատրաստակամ փոփոխություններին, օժտված նախաձեռնողականությամբ:

ապա Ամերիա Սերունդ ծրագիրը հենց Ձեզ համար է:

ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ`
Կրթության հնարավորություն` ամսական փոխհատուցմամբ:

«Ամերիա Սերունդ» ծրագրի մասնակիցը դառնալու համար անհրաժեշտ է անցնել 4 հիմնական փուլ` դիմում, ընտրություն, վերապատրաստում և աշխատանքի ընդունում:

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ`
Եթե Դուք պատրաստ եք նոր մարտահրավերների և ցանկանում եք դառնալ Երազանքի թիմի անդամ, խնդրում ենք լրացնել ներկայացվածդիմում հայտի ձևը, կցել CV-ն, ինչպես նաև մոտիվացիոն նամակը և ուղարկել հետևյալ էլ. հասցեին` generationA@ameriabank.am:
Խնդրում ենք նամակի վերնագիր դաշտում նշել Generation A անվանումը, Ձեր անունը և ազգանունը, այլապես ավտոմատացված համակարգման պատճառով Ձեր դիմումը կարող է չդիտարկվել:

Ընտրություն

Առաջին՝ նախընտրական, փուլն անցած մասնակիցները կհրավիրվեն թեստավորման:
Թեստը հանձնելու համար անհարաժեշտ է տիրապետել ստորև ներկայացված թեմաներին .

  • Բանկի հաշվեկշռի ամփոփ նկարագրությունը
  • Բանկի ակտիվները, պարտավորությունները և ընդհանուր կապիտալը, դրանց միջև կապը
  • Բանկի ակտիվային, պասիվային և հետհաշվեկշռային գործառնությունները
  • Արտարժույթի փոխարժեքի ազդեցությունը բանկի գործունեության վրա
  • Բանկի շահութաբերության ցուցանիշները և դրանց միջև կապը, բանկի եկամտաբերության ցուցանիշները
  • Տրամաբանական խնդիրներ

Թեստը հաջողությամբ անցնելու դեպքում Դուք կմասնակցեք հարցազրույցի:

  • Խմբային
  • Անհատական

Վերապատրաստում

«Ա» ուսուցման ծրագիրը ներառում է հետևյալ մոդուլները.

  • Ճանաչողական մոդուլ
  • գիտելիքների ձեռքբերման մոդուլ
  • հմտությունների զարգացման մոդուլ
  • գործառնական ուսուցման մոդուլ

Աշխատանքի ընդունում

Ուսուցման փուլերի ավարտից հետո լավագույն երիտասարդները հնարավորություն կստանան հարցազրույց անցնել և ընդունվել աշխատանքի «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում:

Աշխատանքի առաջարկ կստանան միայն այն բացառիկ ուսնակները, ովքեր կցուցաբերեն բարձր կատարողական, վառ արտահայտված ինքնազարգացման ձգտում և մոտիվացիա միանալու Երազանքի թիմին:

Դիմումների ընդունման սկիզբը` 04.04.2017
Դիմումների ընդունման վերջնաժամկետ` 30.04.2017

Աղբյուրը՝ http://ameriabank.am