Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«ԱՐՏ-ՖԵՍՏ» երկրորդ երիտասարդական հանրապետական բաց փառատոն

ՀՀ Մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը 2014թ. մայիսին մեկնարկում են «ԱՐՏ-ՖԵՍՏ» երկրորդ երիտասարդական հանրապետական բաց փառատոնը` «Մեկ տանիքի ներքո» խորագրով:

«ԱՐՏ-ՖԵՍՏ» փառատոնը ընդգրկում է արվեստի մի քանի տեսակներ՝ Թատերական արվեստ, Կինոարվեստ, Կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն): Փառատոնին կարող են մասնակցել 16-35 տարիքային սահմանում գտնվող քաղաքացիներ: «ԱՐՏ-ՖԵՍՏ» փառատոնը կրում է ներկայացուցչական-մրցութային բնույթ: Փառատոնի նպատակն է երիտասարդ ստեղծագործողների համար ստեղծել ինքնադրսևորվելու, սեփական ստեղծագործությունները ներկայացնելու հնարավորություն` ձևավորելով համագործակցության նորանոր շրջանակներ: Ցուցադրություններից հետո արվեստի յուրաքանչյուր տեսակից ընտրվում է մեկ ոսկե, երկու արծաթե, երեք բրոնզե մրցանակակիր: Ստեղծագործությունները գնահատում է տվյալ ոլորտի մասնագիտական հանձնախումբը:

Մասնակցության հայտ լրացնելու համար անհրաժեշտ է us.tatron@gmail.com էլ. փոստին ուղարկել նամակ “ցանկանում եմ մասնակցել” գրառումով, որից հետո, Ձեր էլ. փոստին կուղարկվի հայտի ձևաչափ: Հայտը լրացնելուց և նույն՝ us.tatron@gmail.com հասցեին ուղարկելուց հետո, Ձեզ կտեղեկացնեն մասնակցության մասին:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2014 թ. ապրիլի 10-ը ներառյալ։ ք. Երևան, Ամիրյան 26, ԵԹԿՊԻ Ուսումնական թատրոն: Հարցերի դեպքում զանգահարել 010-53-09-73, 099-53-09-73

Աղբյուրը` tatron.info