Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ի գիտություն վճարովի համակարգ ընդունված ուսանողների

Ի գիտություն վճարովի համակարգ ընդունված ուսանողների

Վճարովի համակարգ ընդունված ուսանողներին հայտնում ենք, որ ուսման վարձը պետք է վճարել մինչև 2016թ. սեպտեմբերի 15-ը:

Ուսման վարձը պետք է վճարել  «Արդշինբանկ»-ում բացված ԵՊՀ ԻՄ-ի հետևյալ հաշվեհամարին՝  247610017094:

Վճարել հնարավոր է Հայաստանի տարածքում գործող ցանկացած բանկի միջոցով, սակայն «Արդշինբանկ»-ի ցանկացած մասնաճյուղում վճարում կատարելիս բանկային ծախսերի գումար չի գանձվում:

Բանկում վճարում կատարելիս պետք է հստակ նշվի ուսանողի անունը, ազգանունը, հայրանունը, ուսուցման համակարգը, մասնագիտությունը և կուրսը:

 Բանկում կատարած վճարման անդորրագիրը  պահպանել և ներկայացնել փոխանցման հետ կապված խնդիրների առաջացման դեպքում:

ԵՊՀ ԻՄի տնօրենություն

ՍԻՐՈՎ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ…

Շնորհավորում ենք

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, ասիստենտ Ալեքսան Մարգարյանի ծննդյան տարեդարձը, մաղթում քաջառողջություն, անձնական և մասնագիտական նորանոր հաջողություններ:

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի շնորհավորական խոսքը Գիտելիքի օրվա կապակցությամբ

 ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի շնորհավորական խոսքը Գիտելիքի օրվա կապակցությամբ
Սիրելի ուսանողներ, դպրոցականներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, 
Շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի մեկը հիշարժան է և անմոռանալի: Հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում  այսօր տրվում է նոր ուսումնական տարվա մեկնարկն ու հազարավոր դպրոցականներ և ուսանողներ հուզմունքով ու սրտի թրթիռով մտնում են հարազատ կրթօջախ: Առանձնակի խանդավառությամբ դպրոց են մտնում մեր առաջին դասարանցիները:  Նրանք  գիտելիք ստանալու իրենց առաջին քայլերն են անելու, ճանաչելու են զարմանահրաշ մի նոր աշխարհ: Դպրոցում ստանալու են բազմաթիվ գիտելիքներ, տարիների ընթացքում խորացնելու են դրանք, որն էլ ապագայում դառնալու է հասուն կյանք մտնելու իրենց այցեքարտն ու ուղենիշը:
 
Ժամանակակից աշխարհը նոր պահանջներ է ներկայացնում մասնագիտական կրթությանը: Այժմ բավարար չէ լինել պարզապես մասնագետ. կրթական  ոլորտում իրականացվող բոլոր գործընթացները միտված են մրցունակ և որակյալ մասնագետների պատրաստմանը:
 
Որակյալ կրթությունը, բարձրակարգ մասնագետ լինելը ժամանակի հրամայականն է: Ակնկալում ենք, որ նոր ուսումնական տարին մեր ուսանողների համար կլինի, մասնագիտական հմտությունների խորացման, կրթության և գիտելիքի արժևորման տարի:
 
Նոր ուսումնական տարին պարտավորեցնող է կրթության ոլորտի բոլոր պատասխանատուների համար: Մանկավարժների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար սկսվում է աշխատանքային պատասխանատու   շրջան, որի ընթացքում նրանց ջանքերն ուղղվելու են մեկ գերագույն նպատակի՝ կրթել գիտելիքներով հարուստ, մրցունակ, առողջ և արժանապատիվ սերունդ:
Վստահ եմ այս ամենի համար ունենք և՛ բավարար ներուժ, և՛ անկոտրում կամք:
 
Շնորհավորելով բոլոր դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի ու Գիտելիքի օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:        
 
 Լավագույն ցանկություններով՝   ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Բարի գալուստ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Բարի գալուստ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Սիրելի՛ համալսարանականներ, 2016թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 900-ին, ԵՊՀ ԻՄ-ի բակում տոնական միջոցառմամբ կմեկնարկի նոր՝ 2016-2017 ուսումնական տարին:

Գիտելիքի և դպրության օրվան նվիրված միջոցառմանը կհաջորդեն դասերը:

 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 2016թ. հեռակա ուսուցման ընդունելություն

ԵՊՀ ԻՄ

Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2016թ. հեռակա  ուսուցման ընդունելություն` հետևյալ մասնագիտությունների գծով.

  • Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա,
  • Քարտեզագրություն և կադաստրային գործ,
  • Բնապահպանություն և բնօգտագործում,
  • Տարրական մանկավարժություն և մեթոդիկա,
  • Պատմություն,
  • Հոգեբանություն,
  • Տնտեսագիտության տեսություն:

Ընդունելության մասնագիտություններին, քննություններին, տեղերին և վարձաչափերին կարելի է ծանոթանալ այստեղ:

Ընդունելության կարգին կարելի է ծանոթանալ այստեղ, ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերին` այստեղ

Ուսման տևողությունը 5 տարի է:

Շրջանավարտներին տրվում է Երևանի պետական համալսարանի դիպլոմ 

Փաստաթղթերն ընդունվում են  ս.թ. օգոստոսի 25ից մինչև սեպտեմբերի 25ը:

Հասցեն` Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ուսանողական 1:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել  (093) 41-51-22, (093) 20-65-05, (096)-98-76-54  հեռախոսահամարներով: