Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հայտնի են 2023-2024 ուստարվա հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունների օրերը

ԵՊՀ ԻՄ  (5)

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել է 2023-2024 ուստարվա հեռակա ուսուցման ընդունելության քննությունների ժամանակացույցը: Ըստ այդմ՝ քննական օրեր են՝

  • հոկտեմբերի 22-ը (օտար լեզուներ),
  • հոկտեմբերի 23-ը (քիմիա, ռուսաց լեզու),
  • հոկտեմբերի 24-ը (հայոց լեզու և հայ գրականություն),
  • հոկտեմբերի 25-ը (կենսաբանություն, աշխարհագրություն),
  • հոկտեմբերի 26-ը (մաթեմատիկա),
  • հոկտեմբերի 27-ը (ֆիզիկա, հայոց պատմություն):

Բոլոր դիմորդներին մաղթում ենք քննությունների բարեհաջող ընթացք և բարձր արդյունքներ:

ԵՊՀ ԻՄ-ը կազմակերպում է նախապատրաստական դասընթացներ

նախապատրաստական դասընթացներ  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը 2024-2025 ուստարվա դիմորդների համար կազմակերպում է նախապատրաստական դասընթացներ հանրակրթական «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն), ներբուհական «Գծանկար» և «Կոմպոզիցիա» առարկաներից: Դասընթացները վարելու են համալսարանի առաջնակարգ և փորձառու դասախոսները:

Սահմանամերձ գյուղերի դիմորդների համար, համապատասխան խմբերի ձևավորման դեպքում, դասընթացները կկազմակերպվեն առցանց եղանակով:

Դասընթացները սկսվում են նոյեմբերի 1-ին և ավարտվում մայիսի 31-ին:

Մասնակցելու համար անհրաժեշտ է հոկտեմբերի 17-31-ն ընկած ժամանակահատվածում MKPKIB@ysu.am էլեկտրոնային հասցեին ուղարկել լրացված դիմում-հայտը, 1 լուսանկար (3×4 չափի)  և ծննդյան վկայականի կամ անձնագրի պատճենը:

Յուրաքանչյուր առարկայի դասընթացի տարեկան արժեքը 160 000 ՀՀ դրամ է:

Արցախից բռնի տեղահանված դիմորդների համար նախապատրաստական դասընթացներն անվճար են:

 

ԵՊՀ ԻՄ պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ

համագործակցության բաժին

 Հեռ.՝ (+374 94) 03 21 12

Հոգեբանական անվճար ծառայություններ

հոգեբանական ծառայություն  Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի աջակցությամբ պատրաստ է հոգեբանական անվճար ծառայություններ մատուցելու Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, մարզի բնակիչներին, մասնաճյուղի ուսանողներին և աշխատակիցներին:

Գրանցվելու համար կարող եք զանգահարել ԵՊՀ իջևանի մասնաճյուղի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոսներին՝ Գոհար Աշոտի Գասպարյանին (հեռ. 055 53 03 51) և Մերի Տիգրանի Ազիզյանին (հեռ. 098 89 28 90):

 

Վոլեյբոլի մասնաճյուղային առաջնությանը մասնակցելու հրավեր

Վոլ. առաջն. հայտ. նկար 

2023թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ ԻՄ-ի մարզադահլիճում տեղի կունենա վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն։ 

Մասնակցել ցանկացողները մինչև հոկտեմբերի 11-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի դասախոսներին (հեռ.՝ 094 88 00 78, 094 69 08 10):

ԵՊՀ ԻՄ-ը հայտարարում է 2023-2024 ուստարվա հեռակա ուսուցման մագիստրատուրայի ընդունելություն

Дизайн без названия (6)

 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2023-2024 ուստարվա մագիստրատուրայի հեռակա ուսուցման ընդունելություն՝ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով և «Կառավարում» մասնագիտության «Գործարար վարչարարություն (կառավարում)» կրթական ծրագրով։

Հեռակա ուսուցման ձևով ԵՊՀ ԻՄ-ի մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները։ Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը կատարվում է հարցազրույցով։

Մագիստրատուրայի ընդունելության մրցույթին մասնակցելու համար պետք է փաստաթղթերը ներկայացնել առցանց՝ akiaib@ysu.am էլեկտրոնային հասցեին ընթացիկ տարվա հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 5-ի ժամը 18։00 ժամանակահատվածում։

Ընդունելության քննություններն անցկացվելու են ընթացիկ տարվա հոկտեմբերի 11-ին և 12-ին։

Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ  ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջի «Դիմորդ» բաժնում կամ մասնաճյուղի ֆեյսբուքյան էջում:

 

2023-2024 ուստարվա ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերն են.

  • դիմում-հայտ (դիմում-հայտի օրինակը տե՛ս այստեղ),
  • բարձրագույն կրթության դիպլոմի և հավելվածի բնօրինակները,
  • 2 լուսանկար (3×4 սմ չափսի),
  • զինվորական գրքույկի (առկայության դեպքում)  բնօրինակը  (1-7-րդ և 18-19-րդ էջերը),
  • անձնագիրը (1-4-րդ էջերը) կամ նույնականացման քարտը (երկկողմանի),
  • ընդունելության ծառայությունների համար գանձվող 3000 ՀՀ դրամ վճարման անդորրագիրը:

Կազմակերպություն

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ

         Բանկ

«Արդշինբանկ» ՓԲԸ

Հաշվեհամար (ՀՀ դրամ)

   247610017094
         Նպատակ

«Մագիստրատուրայի ընդունելության ծառայությունների վճար»

ՊԱՐՏԱԴԻՐ ՆՇԵԼ ՆԱԵՎ

դիմորդի անուն, ազգանուն, հայրանունը

Մագիստրատուրայի ընդունելության կարգին  կարող եք ծանոթանալ այստեղ:

Մագիստրատուրայի ընդունելության քննության հարցաշարին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ուսման տևողությունը «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» ծրագրով 1.5 տարի է, «Գործարար վարչարարություն (կառավարում)» ծրագրով՝ 2 տարի:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԵՊՀ ԻՄ-ի մագիստրոսական կրթական ծրագրի համակարգողներին՝

  • Ա.Մարգարյանին (հեռ․՝ 093 206505)՝ «Գործարար վարչարարություն (կառավարում)» կրթական ծրագրի հետ կապված հարցերով,
  • Վ․Չոբանյանին (հեռ․՝ 093711713)՝ «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի հետ կապված հարցերով: 

 

Հասցեն` Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ուսանողական 3:

Կայքէջ՝ ijevan.ysu.am