Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ընդունվում են ԵՊՀ ԻՄ-ում առկա սովորող ուսանողների ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցման մասին դիմումները

Հայտ. նկ. (3) Սիրելի՛ ուսանողներ, ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ դիմումները 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակի համար ընդունվում են առցանց եղանակով (պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում ստացող ուսանողների դեպքում՝ թղթային տարբերակով) առկա համակարգում սովորող ուսանողների համար մինչև 2023թ սեպտեմբերի 28-ը ներառյալ:

Անհրաժեշտ է դիմումները ներկայացնել ֆակուլտետների դեկանների էլեկտրոնային հասցեներին.

Տնօրենին ներկայացվող դիմումներն անհրաժեշտ է ուղարկել akiaib@ysu.am էլեկտրոնային հասցեին:

Դիմումին կից փաստաթղթերը պետք է ներբեռնված լինեն բացառապես բնօրինակ տարբերակից (գունավոր լուսապատճենված):

Ուսման վարձի փոխհատուցման կարգի դրույթներին և պայմաններին կարող եք ծանոթանալ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգում:

ԵՊՀ ԻՄ-ն իրականացնում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (քոլեջների) շրջանավարտների ընդունելություն

General (2) ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը շարունակում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (քոլեջների) շրջանավարտների՝ 2023-2024 ուստարվա փաստաթղթերի ընդունելությունը:

ԵՊՀ ԻՄ դիմելու հնարավորություն ունեն միայն գերազանց և (կամ) լավ գնահատական ունեցող շրջանավարտները:

Մասնաճյուղում կրթությունը շարունակելու համար մինչև ս.թ. օգոստոսի 30-ը ներառյալ անհրաժեշտ է առցանց եղանակով՝ akiaib@ysu.am էլ. հասցեին ուղարկել լրացված դիմում-հայտը և հետևյալ փաստաթղթերը (սկանավորված)․

  1. դիպլոմ և դիպլոմի հավելվածը (հավելվածը պետք է սկանավորված լինի երկու կողմից),
  2. անձնագիր կամ նույնականացման քարտ,
  3. արական սեռի դիմորդների դեպքում՝ կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ:

Դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավել դիմում-հայտ։

Հետազոտական թեմաների հայտերի ներբուհական մրցույթի (2023-2024 ուստարի) հրավեր ԵՊՀ ԻՄ-ի կողմից

general «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը թեմատիկ ֆինանսավորման շրջանակներում Տավուշի մարզի զարգացման ուղղությամբ հետազոտությունների իրականացման համար միանվագ դրամաշնորհներ կտրամադրի անհատների և գիտաուսումնական խմբերի նախաձեռնությամբ ներկայացված և մրցութային կարգով ընտրված թեմաներին (ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի որոշում 67/4, 08․07․2023թ․):

Դրամաշնորհների մրցույթին կարող են ներկայացվել կոլեկտիվ կամ անհատական հայտեր, որոնք պատրաստվել են ԵՊՀ ԻՄ-ի հաստիքային աշխատակիցների կողմից` պայմանով, որ ղեկավարը և նախագծի ենթադրվող բոլոր կատարողների առնվազն 50 տոկոսը ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցները կամ ուսանողներն են: Յուրաքանչյուր նախագծում կարող է լինել մեկ ղեկավար, և պետք է լինի ԵՊՀ ԻՄ-ի առնվազն մեկ ուսանող:

Հայտը ԵՊՀ ԻՄ-ի գիտական քարտուղարին է ներկայացնում խմբի ղեկավարը մինչև 2023 թվականի սեպտեմբերի 15-ը ներառյալ:

Մրցույթի հայտերը պարունակում են․

  • տեղեկատվություն ծրագրի մասին,
  • ծրագրի պատասխանատուների կոնտակտային տվյալները,
  • ծրագրի ազդեցությունը ԵՊՀ ԻՄ-ի կամ Տավուշի մարզի գործունեության վրա, ծրագրի շարունակականությունը,
  • արդյունքները, դրանց տարածումը և կիրառումը ԵՊՀ ԻՄ-ում կամ տարածաշրջանում,
  • արտաքին շահակիցների հետ համագործակցությունը ծրագրերի շրջանակում,
  • հրավիրված մասնագետների, փորձագետների և ուսուցանողների ցուցակը (եթե կան),
  • ծրագրի արդյունքները:

Հրավերի ամբողջական փաթեթին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Հայտնի են ԵՊՀ ԻՄ-ի՝ 2023-2024 ուստարվա առկա ուսուցման ընդունելության արդյունքները

Blue Gold Modern Achievement Certificate (1) Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից հաստատվել են ԵՊՀ ԻՄ-ի առկա ուսուցման՝ 2023-2024 ուստարվա ընդունելության արդյունքները, որոնց համաձայն՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ է ընդունվել 154 (45 անվճար, 109 վճարովի) դիմորդ:

ԵՊՀ ԻՄ-ի ողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք մասնաճյուղ ընդունված մեր բոլոր դիմորդներին՝ նրանց մաղթելով հաջողություններ և ամենայն բարիք նոր ուսումնական տարում:

Անվճար ուսուցման մրցույթի արդյունքները տե՛ս այստեղ, վճարովի ուսուցման մրցույթի արդյունքները՝ այստեղ:

Ս.թ. սեպտեմբերի 5-ից մասնաճյուղում կմեկնարկեն ուսուցիչների վերապատրաստման դասընթացները

Ուս. վերապ. հայտ. նկարը Սիրելի՛ ուսուցիչներ, դպրոցների տնօրեններ, հանրակրթության ոլորտի մասնագետներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումները կիրականացվեն 2023թ. սեպտեմբերի 5-ից մինչև հոկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում:

Վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար խնդրում ենք նախապես գրանցվել հետևյալ հղումով:

Գրանցման վերջնաժամկետը օգոստոսի 25-ն է:

Դասընթացները կանցկացվեն ԵՊՀ ԻՄ-ի, ինչպես նաև հանրապետության և մարզի առաջատար ու արհեստավարժ մասնագետների կողմից՝ նպատակ ունենալով զարգացնելու ուսուցիչների՝ աշակերտակենտրոն մանկավարժական մոտեցումներով և նորարարական արդյունավետ մեթոդներով դասավանդման հմտությունները:

Վերապատրաստումները տեղի կունենան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում (հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, փող. Ուսանողական 3)՝ ժամանակակից տեխնիկական ու նյութական միջոցներով հագեցած սրահներում ու լսարաններում: Համապատասխան խմբերի ձևավորման դեպքում նախատեսված է, որ մեր մասնագետները կգործուղվեն Դիլիջան, Բերդ և Նոյեմբերյան քաղաքներ՝ տեղում դասընթացները կազմակերպելու նպատակով:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումները կիրականացնի բոլոր բաղադրիչներով հետևյալ առարկաների համար.

  • հայոց լեզու և գրականություն,
  • ռուսերեն,
  • պատմություն,
  • մաթեմատիկա,
  • ֆիզիկա,
  • քիմիա,
  • կենսաբանություն,
  • աշխարհագրություն,
  • տեխնոլոգիա,
  • նախնական զինվորական պատրաստականություն,
  • տարրական դասարաններ,
  • կերպարվեստ,
  • անգլերեն,
  • ֆրանսերեն,
  • հասարակագիտություն,
  • ֆիզիկական կուլտուրա,
  • ինֆորմատիկա:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 094104107 կամ 094 40 60 32: