Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հանդիպում մեր շրջանավարտների հետ

2015թ. հունիսի 26-ին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Սամվել Առաքելյանը հանդիպում ունեցավ մասնաճյուղի մի շարք ակտիվ շրջանավարտների հետ:

Հանդիպման նպատակը ավելի քան երեք հազար շրջանավարտ ունեցող 20-ամյա մասնաճյուղում «Շրջանավարտների միություն» հասարակական կազմակերպություն ստեղծելն էր, որը կունենա իր կանոնադրությունը, աշխատանքային ծրագիրը և այլն:

«Այսօր հրավիրել ենք այն մարդկանց, ովքեր մասնաճյուղում եղել են հասարակական ակտիվ աշխատանքի ներկայացուցիչներ, այլ խոսքով` նախաձեռնող խմբի անդամներին, – նշեց պարոն Առաքելյանը: – Մեր շրջանավարտներից շատերը ներկայումս հասարակական կյանքի տարբեր ոլորտներում բարձրակարգ աշխատողներ են` գյուղապետներ, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, դասախոսներ: Ունենք շուրջ մեկ տասնյակ շրջանավարտներ, ովքեր հենց մասնաճյուղի դասախոսներ են, պաշտպանել են թեկնածուական ատենախոսություն, ստացել գիտական աստիճան, և որոնց աշխատանքից շատ գոհ են մեր ուսանողները»:

Հանդիպում մեր շրջանավարտների հետ

Տնօրենն ընդգծեց, որ մասնաճյուղի դասախոսական, վարչական անձնակազմի համալրումը բուհի շրջանավարտներով լիովին արդարացված է, կան նոր արձագանքներ, և ստեղծվելիք միությունը կնպաստի այդ շարունակական գործընթացի ապահովմանը:

Հանդիպման ընթացքում նաև շեշտվեց, որ նախատեսվող կազմակերպությունը պիտի լինի ազգային-հայրենասիրական արժեքներ որդեգրած, ապաքաղաքական կառույց, որը կգործի «Մեկը բոլորի, բոլորը՝ մեկի համար» սկզբունքով:

Ներկաները հավանություն տվեցին շրջանավարտների միություն հիմնելու նախաձեռնությանը, այդ գործում օժանդակելու պատրաստակամություն արտահայտեցին այն համոզմունքով, որ եթե լավ հիմքերի վրա դրվի այն, ապա երկար կյանք կունենա:

Հանդիպում մեր շրջանավարտների հետ

 

Մեր ուսանողները Հայաստանի զբոսաշրջային ներուժն են ուսումնասիրում

2015թ. հունիսին ԵՊՀ ԻՄ-ի «Սերվիս» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները` Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Պավել Ասիլբեկյանի, Օտար լեզուների ամբիոնի դասախոս Սվետա Օհանյանի ուղեկցությամբ, ճանաչողական էքսկուրսիա կատարեցին դեպի Հայաստանի պատմամշակութային մի քանի վայրեր` Այրիվանք, Սելիմի միջնադարյան իջևանատուն, Նորավանք, Խոր Վիրապ:

Մեր ուսանողները Հայաստանի զբոսաշրջային ներուժն են ուսումնասիրում

Էքսկուրսիան իրականացվեց «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակություն» կազմակերպության տնօրեն Պոլետ Կուտանտի հովանավորությամբ, ով մայիս ամսին մասնաճյուղ կատարած այցի ընթացքում 100 եվրո էր տրամադրել «Սերվիս» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողներին` Հայաստանի մի քանի մշակութային կոթողների զբոսաշրջային ներուժն ուսումնասիրելու նպատակով:

Էքսկուրսիայի առաջին կանգառը Այրիվանքն (Հայրավանք կամ Մարդաղավնյաց վանք) էր:

Պ.Ասիլբեկյանը ուսանողներին ներկայացրեց Այրիվանքի անվան ստուգաբանությունը, բացատրեց նրա զբոսաշրջային նշանակությունը, անհրաժեշտ տեղեկատվություն հաղորդեց Փոքր Սևանի, նրա տարածքում գտնվող Նորադուզ, Ալտանիշ թերակղզիների և Հին Հրազդանի մասին, որը հնում սկիզբ է առել Լճաշենից: Այրիվանքի նախկին` Մարդաղավնյաց անունը կապված է մի ավանդության հետ, ըստ որի` 1381 թվականին` Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, վանահայր Հովհանը գերեվարված հազարավոր հայերի Քրիստոսի Խաչափայտի մասունքով փոխակերպել է աղավնիների և ազատ արձակել:

Ըստ մեկ այլ ավանդության` ստորգետնյա ուղիով վանքը կապված է եղել 1 կմ հյուսիս գտնվող Սպիտակ (Բերդկունք) ամրոցի հետ և կոչվել է նաև Այրիվանք:

Հաջորդ կանգառը Սելիմի միջնադարյան իջևանատունն էր:

Մեր ուսանողները Հայաստանի զբոսաշրջային ներուժն են ուսումնասիրում

 

Այն գտնվում է Մեծ Հայքի Սյունյաց նահանգի Գեղարքունիք գավառը Վայոց ձորին կապող ճանապարհին` նույնանուն լեռնանցքում (2410մ)` Աղնջաձոր գյուղից 10 կմ հյուսիս: Կառուցվել է Դվին-Պարտավ միջազգային տարանցիկ առևտրական ճանապարհի վրա: Ըստ հայերեն շինարարական արձանագրության` կառուցվել է 1332թ. Չեսար Օրբելյան իշխանի պատվերով:

Կառույցի ճակատային մասում պահպանված 2 բարձրաքանդակները խորհրդանշում են Օրբելյան իշխանական տան զինանշանները:

Այնուհետև ուսանողներն այցելեցին Նորավանք:

Մեր ուսանողները Հայաստանի զբոսաշրջային ներուժն են ուսումնասիրում

 

Առաջին անգամ Նորավանքը հիշատակվել է 8-րդ դարում: 13-րդ դարասկզբին այն եղել է Սյունիքի հոգևոր կենտրոնը, Օրբելյան իշխանական տան տոհմական տապանատունը: Այստեղ 12-րդ դարի 2-րդ կեսին գործել է ճարտարապետ Սիրանեսը, 14-րդ դարի 1-ին կեսին՝ նշանավոր մանրանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ Մոմիկը:

Վանքի պարսպապատ տարածքում են գտնվում Սբ. Կարապետ գլխավոր եկեղեցին, նրան արևմուտքից կից գավիթը, հյուսիսից՝ Սմբատ իշխանի դամբարանը:

Կառույցների գլխավոր խմբից հարավ-արևելք Բուրթել իշխանի երկհարկ դամբարան եկեղեցին է: Արևմտյան կողմում պահպանվել են նաև առանձին շենքերի մնացորդներ, պարսպապատ տարածքից արևելք՝ կոպտատաշ քարից կառուցված 2 մատուռներ և այլ շենքերի հիմնապատեր:

Թուխմանուկի լեռնանցքով, Արփայի հովտով ուսանողները շարժվեցին Խոր Վիրապ, որը գտնվում է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան գավառում` Արաքս գետի ձախ կողմում` Փոքր Վեդի գյուղի մոտակայքում:

Ճանաչողական էքսկուրսիայից ուսանողները ստացան մեծ բավականություն` գործնականորեն ամրապնդելով զբոսավարությանն առնչվող իրենց տեսական գիտելիքները:

ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ՍԻՐՈՎ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ԹՂԹԱԿԻՑ ԱՆԴԱՄ, ՊԱՏՄ. ԳԻՏ. ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ` ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ՌԵԿՏՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՎԵՐԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

2015թ. հունիսի 19-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության հարցը:

Նիստին մասնակցում էր նաև ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Փակ և գաղտնի քվեարկության արդյունքում ԵՊՀ ռեկտորի պաշտոնում միաձայն ընտրվեց հայտ ներկայացրած միակ թեկնածուն՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ներկայիս ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Հրաչիկի Սիմոնյանը:

Aram-Simonyan

«ԵՊՀ» Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է պարոն Արամ Սիմոնյանին` Մայր բուհի ռեկտորի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, մաղթում նորանոր բազում հաջողություններ կրթական, գիտամանկավարժական իր երկարամյա աշխատանքում:

Քննաշրջանն ընթացքի մեջ է

2015թ. մայիսի 25-ից ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում (առկա և հեռակա ուսուցման համակարգերում) սկսվել է 2014-2015 ուստարվա II կիսամյակի քննաշրջանը:

Քննաշրջանն ընթացքի մեջ է

Առկա ուսուցման համակարգում սովորող ուսանողների համար քննաշրջանը կտևի մինչև հունիսի 27-ը, իսկ հեռակա համակարգի ուսանողների համար` մինչև հունիսի 13-ը:

Քննաշրջանն ընթացքի մեջ է

Լուծարքները կանցկացվեն 2 փուլով. 1-ին փուլը (առկա և հեռակա ուսուցման համակարգերում սովորող ուսանողների համար) կկայանա սեպտեմբերի 1-12-ը, 2-րդ փուլը՝ սեպտեմբերի 14-24-ը:

Քննաշրջանն ընթացքի մեջ է

Մասնաճյուղի ուսումնամեթոդական վարչության պետ Արկադի Դավթյանը հարցազրույցի ընթացքում վստահեցրեց, որ քննությունները կազմակերպվել են սահմանված կարգով, դասախոսները և ուսանողները քննություններին մոտենում են լրջությամբ ու պատասխանատվությամբ:

Քննաշրջանն ընթացքի մեջ է

Մասնաճյուղում անցկացվեց «Դասախոսի աշխատանքը ուսանողակենտրոն ուսուցման տեսանկյունից» թեմայով վերապատրաստման դասընթաց

2015թ. մայիսի 30-ին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի խորհրդական, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, դոցենտ Անուշավան Մակարյանը մասնաճյուղի դասախոսների համար իրականացրեց «Դասախոսի աշխատանքը ուսանողակենտրոն ուսուցման տեսանկյունից» թեմայով վերապատրաստման դասընթաց:

Մասնաճյուղում անցկացվեց  «Դասախոսի աշխատանքը ուսանողակենտրոն ուսուցման տեսանկյունից» թեմայով վերապատրաստման դասընթաց

Դասընթացի ժամանակ շնորհանդեսի ուղեկցությամբ հիմնականում քննարկվեցին հետևյալ հարցերը.

  • Ուսանողակենտրոն և դասախոսակենտրոն մոտեցումներ,
  • Կրթության որակ և որակի ապահովում,
  • Դասախոսների ներգրավվածութան կարևորությունը որակի ներքին ապահովման գործընթացներում:

Մասնաճյուղում անցկացվեց  «Դասախոսի աշխատանքը ուսանողակենտրոն ուսուցման տեսանկյունից» թեմայով վերապատրաստման դասընթաց
Մասնավորապես ներկայացվեցին դասախոսակենտրոն և ուսանողակենտրոն մոտեցումների առանձնահատկությունները, որակի կառավարման վերջնարդյունքային, գործընթացային, վերջնարդյունքագործընթացային մոտեցումները:

Հարցադրումների միջոցով պարզաբանվեցին, թե ինչ բնույթի կրթական ծառայություններ են մատուցվում մասնաճյուղում, իրատեսական են արդյոք նման մոտեցումների կիրառումը, ինչպիսի խոչընդոտներ են նկատվում ուսանողակենտրոն կրթություն իրականացնելու ճանապարհին:

Մասնաճյուղում անցկացվեց  «Դասախոսի աշխատանքը ուսանողակենտրոն ուսուցման տեսանկյունից» թեմայով վերապատրաստման դասընթաց

 

Մատնանշվեցին բուհերում ներկայումս իրականացվող գործընթացները.

  • Ստեղծում են որակի ապահովման կառույցներ,
  • Փորձում են կանոնակարգել գործընթացները. մշակում են բազմաթիվ փաստաթղթեր,
  • Բարելավում են կրթական ծրագրերը,
  • Իրականացնում են ինքնավերլուծություն և պատրաստում զեկույցներ, վեր են հանում սեփական կարիքները,
  • Իրականացնում են վերապատրաստումներ:

Ցույց տրվեց դասախոսական կազմի ներգրավվածության անհրաժեշտությունն ու պատասխանատվությունը բուհում իրականացվող որոշակի գործընթացներում (ծրագրերի մշակում, գնահատում ու բարելավում, կրթական վերջնարդյունքների և բովանդակության մշակում, ՈԱՇ, մասնագիտությունների սեկտորյալ շրջանակ, կրթական չափորոշիչներ, բենչմարքինգ, փորձաքննություն, ուսումնառության արդյունք, դասավանդման, ուսումնառության և գնահատման մեթոդներ և այլն):

Մասնաճյուղում անցկացվեց  «Դասախոսի աշխատանքը ուսանողակենտրոն ուսուցման տեսանկյունից» թեմայով վերապատրաստման դասընթաց

Դասախոսական աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ կարևորվեցին մասնագիտական ինքնազարգացումը և կարիքների արտահայտումը.

  • Քննադատական վերաբերմունքը սեփական գործունեությանը,
  • Ինքնակրթությունը բոլոր հնարավոր միջոցներով,
  • Մասնակցությունը բուհի կողմից կազմակերպված վերապատրաստումներին,
  • Մասնակցությունը ամբիոններում իրականացվող որակի ապահովման գործընթացներին,
  • Լավագույն փորձի ուսումնասիրությունը և տարածումը,
  • Համագործակցությունը բուհի որակի ապահովման կառույցի հետ: