Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՉԻՆԱՐԵՆԻ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ

Երևանի Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի «Ասիական կենտրոն» բաժինը հայտարարում է սկսնակների համար չինարենի անվճար դասընթացի մեկնարկի մասին:

Տևողությունը կլինի 2 ամիս:

Գրանցվել կարող են բոլոր ցանկացողները:

Գրանցման վերջնաժամկետը` 2014թ. մարտի 31:

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել Երևանի Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի թիվ 21 գրադարան-մասնաճյուղում` որպես ընթերցող (անձնագիր կամ ծննդյան վկայական, 1 լուսանկար` 3×4 չափսի) և լրացնել գրանցման հայտ (այն կարող եք գտնել հետևյալ էլ. հղմամբ կամ «Ասիական կենտրոն» բաժնում):

Անչափահաս ընթերցողները առաջին անգամ գրադարան պետք է այցելեն ծնողներից որևէ մեկի ուղեկցությամբ:

Գրանցման ժամկետը՝
Սկիզբ՝ 17/03/2014
Ավարտ՝ 31/03/2014

№21 Գրադարանմասնաճյուղ – Ասիական Կենտրոն
քԵրևան, 0019, Բաղրամյան 20/5
Հեռ.՝ (010) 580-173; (077) 892-829
Էլփոստ՝ asiancenteryerevan@gmail.com 
www.facebook.com/asiancenteryerevan

 

Աղբյուրը` armscoop.com