Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՄՐՑՈՒՅԹ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայտարարվում է մրցույթ՝ 2013-2014 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական դասարանում կամ կուրսում սովորող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր տիրապետում են ռուսերեն լեզվին:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝
• դիմում՝ մրցույթին մասնակցելու համար,
• դիմում-հարցաթերթիկ,
• ռուսական կողմից ներկայացված հարցաթերթիկներ /տպատառ լրացրած/,
• միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի կամ դիպլոմի և միջուկի պատճենները` նոտարի կողմից ռուսերեն թարգմանված, իսկ ավարտական դասարանում/կուրսում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ նոտարի կողմից ռուսերեն թարգմանված,
• անձնագրի պատճենը` նոտարի կողմից ռուսերեն թարգմանված,
• ծննդականի պատճենը՝ նոտարի կողմից ռուսերեն թարգմանված,
• բժշկական տեղեկանքներ՝ ընդհանուր առողջության և  ՁԻԱՀ/ՄԻԱՎ վերաբերյալ  /ռուսերեն լեզվով/,
• 3×4 չափի 6 գունավոր լուսանկար,
• արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Հետբուհական /ասպիրանտական/ կրթության համար դիմորդները ներկայացնում են նաև.
•ռեֆերատ՝ ռուսերեն լեզվով,
•օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ
•օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ` ՀՀ ԿԳ նախարարի 30.11.2012 N 1093-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան:
Պահանջվող փաստաթղթերի փաթեթը պետք է ներկայացնել 3 օրինակով /փաթեթ + 2 պատճեն/
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 17.06.2013թ. /ներառյալ/:
Մրցույթը տեղի կունենա ս/թ հունիսի 20-ից 30-ը ընկած ժամանակահատվածում: 
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար
կարող են դիմել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (ք. Երևան, Կառավարության 3 շենք, VI հարկ, 616; 619 սենյակներ, հեռ. 52-52-07)

Դիմումի ձևն ու հարցաթերթիկը՝ կից նյութերում:

 

Աղբյուրը` www.edu.am